Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ վատն ենք եղել, ոչ էլ ավելի լավն ենք դարձել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունը, ուզենք, թե չուզենք, առաջիկա օրերին լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում: Լինելու են սկանդալային արտահայտություններ, ֆեյսբուքյան մենամարտեր, ավագանու թեկնածուների «լայքահավաք արշավներ», մի խոսքով՝ սպասվում է այն, ինչ բոլոր ընտրությունների ժամանակ:

 Ընդհանուր առմամբ, մի շարք տեսանկյուններից Երևանի ավագանու ընտրոթյունները չափազանց հետաքրքիր են՝ մասնակիցների քանակ, իշխանափոխությունից հետո առաջին ընտրություններ, նոր իրադրության մեջ հանրային տրամադրությունների շոշափում, վերջապես՝ արդար ընտրությունների ակնկալիք և այլն: Այս ամենի մեջ, սակայն, կցանկանայինք, ինչպես ասում են, լավատեսական նրբերանգների մասին խոսել: Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, մի շարք թեմաների բացակայությունը Երևանի ավագանու ընտրության շուրջ զարգացումներում, քննարկումներում, գործընթացներում ու անգամ բակային, թաղային խոսակցություններում առնվազն դրական տպավորություն է թողնում: Եթե հիշենք ավագանու նախորդ ընտրությունները, որոնք առնվազն մասնակիցների քանակից ելնելով մրցակցային համարելը ինքնախաբեություն է, ապա կարող ենք ասել, որ Երևանը նախընտրական թոհուբոհին ընդառաջ լիակատար հանգստի մեջ է:

Առնվազն կարող ենք բացել այդ օրերի լրահոսը և հերթով տեսնել, թե քաղաքի տարբեր հիմնարկներում, հաստատություններում ինչ շշուկներ ու հավաքներ էին տեղի ունենում, կարող ենք երեկոյան իջնել բակ ու հետևել շատ հանգիստ անցուդարձին և համեմատել նախկինի հետ, երբ բոլորը ինչ–որ տեղ էին շտապում, կասկածամիտ հայացքով նայում մեկմեկու, յուրաքանչյուր քայլող քաղաքացի ընկալվում էր որպես պոտենցիալ ձայն՝ կարճ ասած, Երևանի փողոցներում ոչ թե մարդիկ ու քաղաքացիներ էին, այլ քայլող ձայներ: Վերջապես, ամենակարևորը, այսօր չենք լսում խոսակցություններ ընտրակաշառքի մասին, թե որտեղ են դրանք բաժանում, ինչ չափով, որ կուսակցությունն ինչքան է տալիս, արդյո՞ք կանխիկ փողով, թե՞ բնամթերքով: Սա թերևս այս ընտրության ամենահաճելի կողմերից մեկն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ խոսքը միայն ընտրական գործընթացին տարբեր կերպ ներգրավվածների մասին չէ՝ թաղային հեղինակություններ, ակտիվիստներ, ընտրակաշառք բաժանողներ ու ձայն հավաքագրողներ, այլև ընդհանրապես քաղաքացիների: Ի վերջո, հենց քաղաքացիներն էին առաջինը հարցնում, թե ով ինչքան կաշառք է տալիս և որտեղ: Այս հարցերն այսօր չկան, առնվազն տեղեկություններ այս մասին չկան: Այս ամենը նկատի ունենալով՝ գրեթե ակնհայտ է դառնում, որ ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների մեղավորը ոչ այնքան Հանրապետական իշխանությունն էր, որի հեռանալուց հետո ամեն ինչ ուղղվեց, այլ նրա իշխանության օրոք ստեղծված միջավայրը, թե չէ, եթե անկեղծ խոսենք, երեկվա ընտրակաշառք բաժանողն այսօր էլ դեմ չի լինի նման «տասովկաների», պարզապես փոխվել է միջավայրը: Մարդիկ ընտրակաշառք էին վերցնում անտարբերությունից, սեփական ձայնի արժեքին և ուժին չհավատալուց, ոմանք ընտրակաշառք էին վերցնում իշխանության համար յուրային ընկալվելու համար, մի խոսքով, ամեն մեկը մի պատճառ կամ էլ գոնե բացատրություն ուներ: 

Սակայն ինչի համար ենք այս ամենը ասում, որպեսզի շեշտենք՝ մեր քաղաքացիները ոչ ավելի լավն են դարձել, ոչ էլ մի քանի ամիս առաջ ավելի վատն էին, ընդհանրապես լավն ու վատը, եթե դրանք գոյություն ունեն, չափազանց հարաբերական բաներ են: Ընդամենը կան միջավայրերի տարբեր դրսևորումներ ու տարբեր շերտեր: Այսօր, օրինակ, չկա ընտրակաշառքի միջավայր, վաղը գուցե կրկին լինի, այսօր թաղային հեղինակությունները ստվերում են, վաղը գուցե նորից գլուխ բարձրացնեն: 

Հենց այստեղ է գալիս ամենամեծ հարցը. ինչպես անել, որպեսզի այն, ինչ միջավայր է, դառնա մտածողություն, աշխարհայացք, որ ընտրակաշառքն ընդունելի չլինի՝ ոչ թե որ թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, այլ որ ընտրակաշառք պարզապես պետք է չլինի: Հիմնարկի տնօրենը ոչ թե չհրահանգի իր աշխատողին, որովհետև իրավիճակ է փոխվել, այլ չհրահանգի, որովհետև դրա իրավունքը չունի: Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, սակայն լավատեսական տրամադրության մեջ մնալով՝արձանագրենք, որ անկախ ընտրությունների արդյունքներից, այն, ինչ կա այսօր, հաճելի է: Շատ հաճելի կլինի նաև, որ ընտրությունների արդյունքները նույնպես լինեն լավատեսության տրամադրող, այսինքն՝ հավասար մրցակցություն և Երևանի հասարակության բոլոր շերտերի տրամադրություններն արտացոլող: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023