Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պար ես մտել, պի­տի շո­րո­րաս». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպման կանխատեսումներն ու արձագանքները, ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, գերազանցեցին բուն հանդիպումը: Սա, կարելի է ասել, նորմալ է, միշտ էլ նման հանդիպումներից առաջ լինում են գերչափազանցված կանխատեսումներ, իսկ հանդիպումից հետո նույնատիպ մեկնաբանություններ: Ընդ որում՝ չափազանցվածությունն ընդգրկում է բոլոր ճամբարները՝ և՛ գովերգողների, և՛ քննադատողների: 

Մյուս կողմից, չենք կարող համարել նաև, որ տեղի է ունեցել հերթական ոչինչ չտվող հանդիպումը, քանի որ իսկապես էլ ժամանակն էր ճշտել մի շարք օրակարգային հարցեր, այդ հարցերը բոլորովին էլ չէին վերաբերում հայ-ռուսական արմատական հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Այս հարաբերությունները շարունակվելու էին նույն միտումներով և նույն տրամաբանության մեջ՝ անկախ հեղափոխությունից: Պատահական չէ, որ, օրինակ, ռազմական մատակարարումների առումով վարչապետը նշում է, որ այն ընթանալու է բնականոն հունով: 

Այս հանդիպման խնդիրն այլ էր: Նախ՝ նախորդ երկու հանդիպումներում վարչապետ Փաշինյանը շարունակաբար շեշտում էր Հայաստանի սուվերենությունը՝ փոխկապակցված հայ-ռուսական դաշնակցության հետ: Այս հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նույնպիսի շեշտադրություն: Սակայն մինչ հանդիպումը տեղի ունեցած տեղեկատվական ճնշումները հայկական կողմի վրա,  կարծես թե, տրամադրություններ շոշափող գործառույթ ունեին: Միաժամանակ ցանկացած նման մակարդակի հանդիպումից առաջ տեղի են ունենում, այսպես ասած, տեղեկատվական արշավներ և ուժի ցուցադրություն: Դժվար է ասել, արդյո՞ք դա իրականացվում է Կրեմլի ցուցումով, թե՞ նրա լուռ համաձայնությամբ, սակայն դրանից երևույթի բովանդակությունը չի փոխվում: 

Սակայն, ինչպես ցույց տվեցին հանդիպման ընթացքն ու հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, հայկական կողմը նախ՝ բավարար երաշխիքներ է հերթական անգամ ներկայացրել Ռուսաստանին՝ հետագա համագործակցության շարունակության սերտացման և տեսլականի վերաբերյալ, ռուսական կողմն էլ իր հերթին կրկին համոզվել է Հայաստանի անկեղծության մեջ: 

Սակայն, սա չի նշանակում է, թե առաջիկայում Ռուսաստանը այլևս խուսափելու է Փաշինյանի կառավարությանը կամ ներկայիս իշխանությանը, այսպես ասած, մանր ստուգողական հարվածներ հասցնել: Չի նշանակում նաև, որ Հայաստանը պետք է հրաժարվի շարունակաբար իր սուվերենությունը հիշեցնել: Իրականում այս գործընթացները աշխարհաքաղաքական իմաստով շարունակական պրակտիկաներ են, որոնք իրականացվում են միջպետական հարաբերություններին զուգահեռ: Սա առավել քան նորմալ է, թեկուզ և տհաճ, սակայն նորմալ, որովհետև Ռուսաստանը որպես կայսրություն կամ կայսերական հավակնություններ ունեցող երկիր, շարունակելու է առնվազն ինքն իր համար գծել ազդեցության սահմաններ: Ուզենք թե չուզենք, մենք գտնվում ենք այդ սահմաններից ներս, և մեր կամ ցանկացած իշխանության խնդիրն է հնարավորինս արդյունավետ կերպով իրացնել սուվերենության մեր չափաբաժինը: 

Այս տեսանկյունից ընդամենը կարող ենք ասել, որ ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերահսկելիության սահմաններում, որ այս հարաբերություններում ֆորս-մաժորները ամենամոտ ապագայում բացառված են: Բացի այս, ինչ-որ իմաստով Փաշինյանը քարտ բլանշ ստացավ ռուսական և ռուսական ծագմամբ մի շարք խոշոր կազմակերպությունների նկատմամբ՝ օրինակ «Հարավկովկասյան երկաթուղու» և «Գազպրոմ Արմենիայի»: Վերջինիս պարագայում նման քարտ բլանշ է Պուտինի «զարմանքը» Հայաստանում գազի գնի վերաբերյալ: Սակայն սա համարել զուտ հայկական դիվանագիտության հաղթանակ, նույնպես տեղին չէ, քանի որ «Գազպրոմի» նման տնտեսական գիգանտի հետ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը ևս երբեմն-երբեմն ունենում է խնդիրներ, սակայն սա այլ քննարկման թեմա է: Վերջապես, եթե ընդհանուր առմամբ ամփոփենք հանդիպման էմոցիոնալ կողմերը, ապա կարող ենք նշել, որ Հայաստանը վերջնականապես սկսել է ձևակերպել իր մոտեցումները իր դաշնակցի նկատմամբ, այդ մոտեցումները կարող ենք անգամ բնութագրել կոշտ՝ որոշակի շրջանակների կողմից, սակայն սուվերենության սահմանները չնեղացնելու տեսանկյունից տարբերակների ընտրությունն այնքան էլ մեծ չէ, ուստի, ինչպես ասում է ժողորդական ասացվածքը, «պար ես մտել, պիտի շորորաս»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal