Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ըստ որոշ լուրերի, աղբի վերամշակման ստվերային գործարան կա, որի մուտքը 5000 դրամ է». «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչև քարոզարշավի մեկնարկը, մոտ մեկ ամիս ԲՀԿ ավագանու թեկնածուները շրջել են մայրաքաղաքում: Բացի այդ, շփվել են նաև երևանցիների հետ, գույքագրել և վերլուծել են այն բոլոր խնդիրները, որոնք կուտակված են Երևանում: 

«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Պետրոս Ղազարյանը նշեց, որ խնդիրները, որոնք կան Երևանում, բավականին ինքնատիպ են: Ու եթե օրինակ Նուբարաշենի առաջնային ու հիմնական խնդիրը աղբի, երկրորդային փողոցների ու ջրահեռացման հարցերն են, ապա Աջափնյակ համայնքում շենքերի 40 %–ը վթարային է:

«Մենք համայնք առ համայնք գույքագրել ենք այն խնդիրները, որոնք առկա են: Շեշտը երկու ձևով ենք դրել: Նախ, ունիկալ խնդիրներ և խնդիրներ, որոնք համայնքային են: Եվ տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ դատապարտված են այս կամ այն խնդիրն իրենց ուսերին տարիներով տանել: Օրինակ, Նուբարաշենում մարդիկ դատապարտված են աղբի հոտը շնչել, և այդ հոտը շնչելով սերունդներ են մեծանում: Այս հարցը լուծելու համար կառավարության ծրագիր կար, վարկ են վերցրել, բայց ... Եվ գիտե՞ք ինչու, որովհետև, որոշ լուրերի համաձայն, իրականում աղբահանության ստվերային գործարան կա և լավ էլ գործում է: Ըստ որոշ լուրերի, այդ աղբանոցի մուտքը 5000 դրամ է: Աբսուրդ է, քանի որ ողջ աշխարհում աղբն օգտագործվում է տնտեսության զարգացման, աշխատատեղեր ստեղծելու և դրանից վառելիք ստանալու համար, իսկ մեզ մոտ այն դարձել է պատուհաս»,– ասաց Պ. Ղազարյանը:

Նրա դիտարկմամբ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ հրաժարականի մասին հայտարարության օրից մինչ օրս «Սանիթեքը» Երևանում աղբ չի հավաքում: Եվ դա չի կարող պատահականություն կամ զուգադիպություն լինել, համոզված է հայտնի մեկնաբանը: Ինչուների պատասխանը նա այս պահին չգիտի, քանի որ դրա համար նախ հարկավոր է քաղաքապետարանի ներսից պարզել, թե ինչով է պայմանավորված նման «զուգադիպությունը»:

«Դա միայն քաղաքապետարան մտնելուց հետո հնարավոր կլինի պարզել: Դա չի կարող պատահականություն լինել: Համաձայն չե՞ք, որ չի կարող «Սանիթեքի» վատ աշխատանքը համընկնել Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Եվ հիմա ես ինչ վարկած էլ առաջ քաշեմ, դա կլինի օդի մեջ խոսակցություն, այդ պատճառով էլ ես չեմ ուզում հիմա գնահատական տալ այդ ամենին: Բայց որ այդտեղ համընկնում կա, ակնհայտ է: Եվ ինչ–որ մեկը պե՞տք է պատասխան տա դրա համար, թե՞ ոչ»,– ասաց Պ. Ղազարյանը: 

Նրա խոսքով, եթե ԲՀԿ–ի թեկնածուն քաղաքապետ դառնա, մի քանի խնդիրների՝ աղբի, վերելակների, տրանսպորտի և սոցիալական բնակարանաշինության լուծումները միանգամից են տրվելու: 

Ավագանու թեկնածուի խոսքով, ԲՀԿ–ի ընտրվելու դեպքում մայրաքաղաքի խայտառակ վիճակում գտնվող տրասպորտին կփոխարինեն էլեկտրաավտոբուսներ: Այդպիսով կլուծվի նաև էկոլոգիական հարցը:

«Երևանի օդի աղտոտվածության և փոշու մակարդակը 1,9 անգամ գերազանցում է միջազգային ամենավատ ցուցանիշը: Դրա պատճառն այն է, որ նախկին կանաչապատ թմբերի տարածքների փոխարեն, որոնք կլանում էին աղմուկն ու գազը, հիմա տնկվում են ծաղիկներ, որոնք առաջին հայացքից աչք են շոյում, բայց էկոլոգիապես որևէ օգուտ չեն տալիս: Գազի կլանում չկա, թունավոր նյութերն արտանետվում են մթնոլորտ, աղմուկն ահավոր է դարձել, իսկ եթե հաշվենք, թե ամեն տարի ինչքան գումար են ծախսում այդ միամյա ծաղիկների սերմերը գնելու, աճեցնելու վրա, բավականին հետաքրքիր թվեր կստանանք: Պետք է պարզել նաև, թե այդ ծաղիկների սերմերից ինչքան են գնում, ինչքանն է ցանվում… Դա ասֆալտի նման է: Մենք պետք է նաև նման խնդիրները փորձենք լուծել»,– ասաց Պ.Ղազարյանը:

Ի դեպ, Դավիթաշենում ԲՀԿ–ի քարոզարշավի ժամանակ մարդիկ մոտենում էին ավագանու անդամներին և անձամբ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հայտնում իրենց մտահոգությունների մասին: Մասնավորապես, սուպերմարկետների հարակից շենքերի բնակիչները բողոքում էին հովացնող սարքավորումների շարժիչների աղմուկից, մյուսներն էլ իրենց գոհունակությունն էին հայտնում ԲՀԿ–ի ավագանու անդամներին՝ նշելով, որ իրենք վստահ են, որ եթե քաղաքապետ դառնա ԲՀԿ–ի թեկնածուն, ապա ապօրինի հարստացման ճանապարհով չի գնա ու չի թալանի մայրաքաղաքի բնակչին:

«Ձեր բյուջեն թալանել են, կոտրել են ձեր հույսը, ձեզ հետ երկար ճանապարհ եմ անցել, որպես լրագրող, որպես պատգամավոր, փորձել են սպանել ձեր ներսի քաղաքացուն: Ես այսօր կարող եմ քաղաքականացնել քարոզարշավը և ոչ մի մասնակից էդ դուխին չի դիմանա: Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ այդ վերելակներից օգտվում է և՛ հեղափոխականը, և՛ հակահեղափոխականը: Մենք գալիս ենք, որ ասենք՝ մեր վերելակներն են վատ, Երևանը շատ ցավեր ունի, Երևան, ցավդ տանեմ, մեր շարքերում կան մասնագետներ, որոնք գիտեն դրանց լուծման բանալիները: Մենք գալիս ենք Երևանի առջև կուտակված խնդիրները լուծելու, ոչ թե Երևանի ունեցվածքը թալանելու համար: Կարող եք գալ և ստուգել, որ ես մշտապես բնակվել եմ երկու սենյականոց «խրուշչովկա» բնակարանում: Դուք կարող եք 5 տարի հետո էլ գալ և տեսնել, որ ես կրկին այդ նույն բնակարանում եմ ապրում, և իմ տանը ոչինչ չի ավելացել»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal