Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հազարավոր գյուղացիներ լոլիկից զրկվել են». կազմակերպվա՞ծ է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոլիկի գնի շուրջ բողոքներին զուգահեռ՝ վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են, որ լոլիկի մեջ հաճախակի որդ է նկատվում: Ահազանգի, ինչպես նաև լոլիկի շուկայում առկա խնդիրների մասին «Փաստ»–ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: 

Նա մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ քաղաքացիների նկատածը ոչ թե որդ է, այլ մորմազգի ցեց. «Այն ծակում է լոլիկն ու ձվադրում անում: Մենք այդ մասին բազմիցս ենք ահազանգել: Իսկ գյուղնախարարն ասում է՝ 100 օրում ի՞նչ կարող էի անել: Նման հայտարարություն անելու փոխարեն նախարարությունն ուղղակի կարող էր սրսկումներով զբաղվել, թե՞ նախարարը չգիտեր՝ ուր է եկել: Եթե նման աշխատանքներ անեին, մենք դաշտի լոլիկ կունենայինք, բայց գյուղնախարարությունն ամեն ինչ արեց, որ ջերմոցի լոլիկը 250–300 դրամ մեծածախ գնով վաճառվի, շուկաներում էլ հայտնվի 500 դրամով: Կարծում եմ՝ գյուղնախարարությունն ինչ–ինչ պատճառներով խթանում է ջերմոցի «ընկերների» աշխատանքը՝ զուգահեռ անտեսելով հայ գյուղացու աշխատանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, թե ինչ մարդկանց է նշանակել: Հազարավոր գյուղացիներ այսօր լոլիկից զրկվել են: Մենք համոզված ենք, որ սա կազմակերպված է: Մենք ամեն տարի՝ սկսած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներից, դիմում ենք կառավարությանը: Ամեն տարի ասում ենք, որ մորմազգի ցեցը խանգարում է սմբուկի, պղպեղի, վաղահաս կարտոֆիլի և լոլիկի արտադրանքին, վնասում է բերքը, բայց կառավարությունը և գյուղնախարարությունն անտեսում են մեր մտահոգությունները»:

Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ նախարրությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում: 

«Կարծիք կա, թե մորմազգի ցեցը Թուրքիայի լոլիկի հետ է եկել, ինչը, սակայն, բլեֆ է: Արաքսի մյուս ափին էլ կա և նույն հաջողությամբ կարող էր անցնել այս կողմ: Մենք նախկինում մասսայական պայքար էինք մղում մորմազգի ցեցի դեմ: Երբ, օրինակ, Էջմիածնում նկատում էինք, անմիջապես սրսկումներ էինք անում: Հիմա հողերը փոքր են, գյուղացին իր հողը սրսկում է, հարևանը՝ ոչ: Այսօր մորմազգի ցեցի դեմ հարկավոր է ավիացիոն պայքար, իսկ գյուղնախարարությունը, չգիտեմ ինչու, այդ պայքարն իրականացնում է մորեխի դեմ. Հայաստանում մորեխ չկա, բայց մորեխի դեմ են պայքարում»,–ասաց նա՝ հավելելով, որ մորմազգի ցեցը ակտիվանում է հուլիս– օգոստոս ամիսներին:

«Լեռնային գոտում մորմազգի ցեց չկա, ցեցը հիմնականում վնաս է տալիս Արարատյան հարթավայրի բերքին: Ես դիմում եմ նաև պետական վերահսկողության ծառաության պետ Դավիթ Սանասարյանին: Թող հետաքննեն, պարզեն, թե գյուղնախարարությունն ինչու համառորեն չի պայքարում մորմազգի ցեցի դեմ և փոխարենը խթանում է ջերմոցների աշխատանքը»,–նշեց Հ. Բերբերյանը: 

Վերջինս չի ուզում պատկերացնել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ իրավիճակ կարող է լինել, եթե հստակ քաղաքականություն ու վերահսկողություն չլինի. «Հինգերորդ տարին է՝ տոմատի մածուկ չունենք: Եվ սա այն Հայաստանն է, որը 30 հազար տոննա տոմատի մածուկ է արտադրել, իսկ հիմա ներկրում է: Սա է գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը, ու նախարարը հայտարարում է, թե 100–120 օրում ի՞նչ պետք է աներ: 120 օրում ձմերուկ կարող ես աճեցնել, լոլիկ, եգիպտացորեն, վաղահաս կարտոֆիլ, բայց ասում է՝ ի՞նչ կարող էի անել: Ես դեռ անցած տարի էի ասում, որ Աստրախանի լոլիկն ու ձմերուկը կհայտնվեն հայկական շուկայում: Այս տարի 1100 տոննա Աստրախանի ձմերուկ է մտել Հայաստան: Ջերմոցներն օգոստոսին էլ լոլիկ ունեին: Այդ լոլիկը լցրեցին շուկա, այդպիսով շուկան խլեցին գյուղացու ձեռքից: Հասկանում եք, չէ,՞ ինչ եղավ: Դուք չե՞ք զարմանում, որ դաշտի ու ջերմոցի լոլիկը մի գին է»:

Հրաչ Բերբերյանը ջրի խնդիրը ևս ներառում է վերոնշյալ հարցերի մեջ:

«Այսօր ջրային կոմիտեն ղեկավարում է մեկը, ով ՀԷԿ–ացման հեղինակներից մեկն է (ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում–խմբ.): Վերջերս էլ մամուլում տեղեկություն տարածվեց, որ իր տղան էլ է պատրաստվում ՀԷԿ կառուցել: Գեներալները, մարզպետները, օրենքով գողերը գյուղացու ջրի վրա ՀԷԿ–եր են բերել ու շարել, գյուղացու ջուրն են օգտագործում, հետո ասում են՝ ջրամբարները դատարկ են: Լկտիությունը չափ ու սահման ունի: Ժողովրդավարությունը բարդակ չի: Իսկ այս տարվա նման վատ երբեք չի եղել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրկին գյուղնախարարությանը դիմելն անիմաստ են համարում:

«Ո՞ւմ դիմեմ, մասնագետ չկա: Մի մասնագետ կա, էն էլ խեղճին չեն թողնում աշխատի: Տգետը կթողնի՞ խելոքն աշխատի, ի՞նչ եք կարծում: Չկա լոլիկի խնդիր, կա գյուղատնտեսության գլոբալ խնդիր: Պետք է երկիրն այս քաոսային վիճակից դուրս բերենք, դնենք ռելսերի վրա և առաջ տանենք: Երկու– երեք տարում կկայունացնենք վիճակը: Նույնը նաև անասնապահությանն է վերաբերում՝ երկու–երեք տարի հետո նոր կտեսնենք արյունքները»,–հավելեց մասնագետը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal