Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա՛մ հրշեջ ես, կա՛մ հրկիզող». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումը, որպես երևույթ, ըստ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, իր դրական հետևանքը կունենա:
 
«Շատերն ինչ–որ տագնապ ունեն, թե պետությունը «խանձվեց», «քերծվեց», բայց ես չեմ կարծում: Նախ՝ կթարմացվեն տեխնիկական միջոցները, ինֆորմացիան կգաղտնագրվի ավելի հզոր միջոցներով, իսկ բովանդակային առումով, իհարկե, հետևություններ կարվեն: Իսկ նման հետևություններ արդեն եղել են, օրինակ՝ իշխանությունը երևույթը գնահատեց որպես գրոհ ու հարձակում պետականության վրա. կարևոր չէ՝ դրսի՞ց, թե՞ ներսից: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին էր, որ պատիժը խիստ է լինելու. մենք գիտենք՝ ով է շահելու այդ գրոհից, այդ հարձակումն ում է ձեռնտու և նրանց կպատժենք: Այսինքն՝ ովքեր պետք է շահեին՝ կտուժեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը: 
 
Վերջինիս համար «ասֆալտին պառկեցնելու» և ռեյդ իրականացնելու վերաբերյալ Ն. Փաշինյանի հայտարարությունը զգաստացնող էր. «Այն բարությունը թուլություն չհամարելու հայտարարություն էր: Իսկ ասֆալտին պառկեցնելը խորհրդանշական էր, թե չէ սալահատակի ու մանրահատակի վրա էլ կարելի է պառկեցնել: Մեծ հաշվով՝ իրավաչափ ուժ կիրառելու մասին էր»: 
 
Անդրադառնալով սևերի ու սպիտակների բաժանմանը և դրանից բխող քաղաքական ճգնաժամի հնարավորությանը՝ Ազատ Արշակյանը նկատեց.
 
««Այո»–ն պետք է այո լինի, «ոչ»–ը՝ ոչ: Սևին պետք է սև ասենք, սպիտակին՝ սպիտակ: Քաղաքական առումով մեր հակառակորդի հետ մենք պետք է վարվենք այնպես, ինչին արժանի է: Եթե սև են՝ մենք ուրիշ գույն պետք է ընտրենք, և հարմարը սպիտակն է: Իսկ մյուս գույների մեջ ամբողջ համակարգն է, ուր կան դաշնակիցներ, չեզոքներ, կոալիցիաներ: Իսկ պայքարի մեջ ազնիվ պետք է լինել, եթե դաշնակից ենք՝ դաշնակից ենք, մրցակից, ուրեմն՝ մրցակից: Բայց հրդեհի ժամանակ չեզոք լինելը չեմ հասկանում: Եթե հրդեհ է, դու կա՛մ հրշեջ ես, կա՛մ հրկիզող: Իսկ հրդեհը կարելի է նաև միասին հանգցնել, ուր դու կամ հրշեջների հետ ես, կամ հրկիզողների: Իսկ քաղաքական բազմակարծությունը միանգամայն այլ բան է»:
 
Դիտարկմանը, թե տարիներ շարունակ նաև նույն սևի ու սպիտակի բաժանումը չէ՞ր, որ բերեց մի վիճակի, ինչը դեռ ունենք, նա պատասխանեց
 
«Բաժանում չի եղել: Քաղաքական կյանքը խաթարված է եղել, ինչը բաժանում չէ: Իսկ հիմա նախկին քրեաօլիգարխիկ իշխանությունը ոչ միայն չի ուզում հանձնվել, այլև ուզում է օգտվել բարիքներից: Նա ռեսուրսներ է ուզում և չի ուզում պոկվել ռեսուրսներից: Նախկին իշխանությունը պայքարում է իր արտոնությունների համար: Տա՞նք այդ արտոնությունները, Հայաստանում արտոնյալներ լինելո՞ւ են: Եթե այո, ուրեմն նրանց պետք է թույլ տանք, որ շարունակեն իշխել: Եթե ես դեմ եմ նրանց արտոնություններ տալուն, սև ե՞մ, թե՞ սպիտակ: Եթե կողմ եմ նրանց արտոնություններին, ուրեմն դեմ եմ արդարությանը: Իսկ դա արդարություն չէ՝ անարդարություն է, և այդ «սևը» պետք է ջնջել»:
 
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներում նոր իշխանության պահվածքին, իշխանական սինդրոմին, Ազատ Արշակյանը նշեց, որ ցանկացած իշխանություն օգտվելու է իշխանության տված ռեսուրսներից:
 
«Հակառակ դեպքում իշխանություն ոչ ոք չի ուզի: Մարդիկ իշխանությունն ուզում են այն, այսպես ասած, չարաշահելու համար, եթե «չչարաշահեն», իշխանությունն ո՞ւմ է պետք: Ընտրությունների ժամանակ այս իշխանությունն էլ կօգտվի ռեսուրսներից, չարաշահել բառը չակերտների մեջ եմ օգտագործում, որովհետև այլ հարց է, թե նոր իշխանությունը օրենքը կխախտի՞, թե՞ ոչ: Մենք ուշադիր հետևում ենք, բայց որ օգտվելու է իշխանության տված առավելություններից, չեմ կասկածում»,–եզրափակեց նա: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal