Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով՝ մշակույթ չի ձևավորվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայք (հայկազուններ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը լրատվամիջոցների աշխատանքը բավականին բարձր է գնահատում, քանի որ բոլորն էլ կուսակցությունների ու դաշինքների քարոզարշավն ակտիվ լուսաբանում են: Նա դժգոհ է, որ քարոզարշավը կարծես վերածվել է աղբահանության, ջրամատակարարման և այլ ծառայություններն ավելի լավ մատուցելու մրցավազքի: Մինչդեռ, ըստ նրա, դրանք Երևանի քաղաքապետարանի ուղիղ ֆունկցիաներն են, որի կողքին կան նաև շատ այլ հարցեր, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Չնայած, որ դրանց մասին նույնպես պետք է հոգ տանի տեղական ինքնակառավարման մարմինը:

«Քաղաքապետարանում կան նաև կրթության, առողջապահության, արտաքին կապերի բաժիններ, բայց որևէ մեկը չի խոսում այդ մասին: Չեն խոսում նաև մեր փլուզված, վիրավորված արժեհամակարգի մասին: Դրա փոխարեն բոլորը խոսում են աղբահանությունից, կարծես թե այլ խնդիր չունենք: Այդ է պատճառը, որ ես ընտրապայքար, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Դիտարկմանը, թե բարձրացված հարցերի շրջանակը բավական ընդգրկուն է, և դրանք քաղաքական ուժերի քարոզարշավի թեմաներից դուրս մնալով՝ ազատ են թողել այդ դաշտը, ուստի «Հայք (հայկազուններ)» կուսակցությունն այդ բացը լրացնելու ի՞նչ ծրագրեր է առաջարկում, Գ. Հովսեփյանն ասաց, որ իրենք բազում առաջարկներ ունեն, որոնք աղբից կմաքրեն ոչ միայն փողոցները, այլև մարդկանց հոգիները:

 

«Քառորդ դարից ավել աղբը ոչ միայն մեր փողոցներում է կուտակվել, այլև մեր հոգիներում: Լավ կլինի լրագրողները մյուս կուսակցություններին հարցնեն, թե ինչպես են իրենք վերաբերվում ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հովանավորներին, մարիխուանային, խաղատներին, որոնք խեղում են մեր երիտասարդների կյանքը: Ինչպես են վերաբերվում այն բանկերին, որոնք թալանել և թալանում են մեր ժողովրդին: Նման կառույցները պետք է հայտարարվեն տեռորիստական կառույցներ և դուրս շպրտվեն մեր երկրից: Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով` մշակույթ չի ձևավորվում: Մշակույթը հազարամյակներից եկող արժեհամակարգի զգացողության արտահայտությունն է: Եվ արդյո՞ք այն արտահայտվում է մեր մշակույթում, իհարկե՝ ոչ»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով, եթե այդ առումով մեր տեսլականը չունենանք և չհասկանանք, թե ինչ ենք ուզում վաղը, կարճ ժամանակ հետո չենք կարողանա արժեհամակարգի մասին խոսել: Եվ այդ է պատճառը, որ իրենք քաղաքապետարանի պարտականություններից բացի հանրությանն առաջարկում են երկու այլ ծրագիր ևս՝ Երևանը հայության մայրաքաղաք, Երևանը հայ ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք: Ի դեպ, կուսակցության ծրագիրը կազմվել է տարբեր երկրներում բնակվող հայ մասնագետների կողմից:

«Ցավալին այն է, որ Երևանը դեռևս մայրաքաղաքի հոգեվիճակ չունի: Մայրաքաղաքն ինքը պետք է այդ ամբողջ արժեքներն իր մեջ կրի, գեներացնի և բաբախող սրտի նման իր արյունատար անոթներով այն պետք է տարածի հայության մեջ: 150 հազար հայ երեխաներ ուզում են Հայաստան գալ, որպեսզի սովորեն հայերեն և ծանոթանան մեր մշակույթի հետ, բայց Երև ա ն ը ո չ ի ն չ չ ի անում այդ ուղղությամբ և քարի նման լուռ է: Մեր աչքի առաջ արևմտահայերենը մեռնում է, Երևանը նորից չի կարողանում ոչինչ անել: Այս և նմանօրինակ շատ խնդիրների լուծումն իր վրա պետք է վերցնի քաղաքամայր Երևանի ղեկավարությունը: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ նաև նման հարցերի լուծումներն են ուզում տեսնել: Գիտեք ՀՀԿ-ն նման ծրագրեր չունե՞ր, ուներ: Բայց ո՞վ էր իրականացնում: Երևանը վերածել էին փող աշխատելու գործիքի, որի միջոցով հարստանում էին և այդ գումարը կրկին իրենց հարստանալու համար էին օգտագործում՝ փողոց նետելով մեր քաղաքացիներին» - ասաց Գևորգ Հովսեփյանը: 

Նրա կարծիքով, պետք է նաև կրճատել Երևանի քաղաքապետարանի ուռճացված ապարատը, քանի որ, օրինակ, Նյու Յորքի նման հզոր բազմամիլիոնանոց քաղաքի քաղաքապետարանն ունի ընդամենը 28 աշխատակից: «Հայք (հայկազուններ)» կուսակցության թեկնածուի քաղաքապետ ընտրվելու դեպքում նպատակ ունեն նաև քաղաքապետարանի մի մասն օգտագործել որպես վարչական շենք, իսկ մյուս մասը վերածել պատկերասրահի: Բանախոսի կարծիքով, դա կարող է անգամ մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դառնալ, որտեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կներկայացվեն աշխարհահռչակ հայ նկարիչների գործերի կրկնօրինակներ:

«Այն աննպատակ միջոցառումները, որոնց ժամանակ փուչիկներ են փչվել, պայթեցվել, մարդկանց վառել, և նմանատիպ այլ միջոցառումները, որոնց վրա անիմաստ գումարներ են մսխել, պետք է վերանայվեն: Այսօր ամեն օր մարդկանց մեջ մարդկայինը ոչնչացվում է: Ուստի հարկավոր է հեռու վանել մեր միջի հրեշին ու վերգտնել մարդկայնությունը, ինչը կնպաստի հայկականության պահպանմանը, որն էլ կհանգեցնի հայության ամբողջականացմանը և մեր ազգի փրկությանը»ասաց Գ. Հովսեփյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer