Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

SOCIETY

Past.am

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է` իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են և շարունակելու են ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի խորացմամբ և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ: «Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել  է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկա ցումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է: Կառավարության ղեկավարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների լիակատար հանձնառությունը գագաթաժողովի հաջողությունն ապահովելու հարցում  և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ֆրանկոֆոնիայի հեղինակության և ազդեցության հետագա բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հոկտեմբերի 10-ին գագաթաժողովի շրջանակներում Երևանում կայանալիք ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացումը, որն ուղղված է խթանելու ձեռներեցների միջև շփումները և փոխգործակցությունը: 

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի   վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրնե րի, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հան գու ցալուծ մանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար:

Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիայան հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal