Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանը հատուկ տեղ ունի փարիզեցիների սրտում. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

SOCIETY

Past.am

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: hանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։

Հանրապետության վարչապետը և Փարիզի քաղաքապետն ընդգծել են գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցության կարևորությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական կլինի, ինչն անպայման կտա իր պտուղները։ «Հայաստանի նոր ղեկավարությունը նպատակադրված է ոչ միայն պահպանել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլև նոր շունչ ու դինամիկա հաղորդել երկկողմ համագործակցության օրակարգին»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջեւ օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, որում մեծ է տիկին Իդալգոյի անձնական ներդրումը։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ տեղյակ է երկու քաղաքապետարանների միջեւ գրեթե ամենօրյա կապի, ինչպես նաեւ Երևանի հետ լավագույն փորձը կիսելու Փարիզի պատրաստակամության մասին։ Վարչապետի խոսքով՝ աշխարհի ամենալավ կառավարվող քաղաքներից մեկի՝ Փարիզի փորձը արժեքավոր է բոլոր բնագավառներում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանի նոր քաղաքապետի հետ կառուցողական երկխոսություն կհաստատվի եւ համագործակցության կոնկրետ արդյունքներ կարձանագրվեն։ Նշելով, որ այս տարի տոնելու ենք մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ վարչապետը վերահաստատել է Անն Իդալգոյին Հայաստան այցելելու հրավերը՝ լինի դա Երևանի 2800-ամյակի միջոցառումներին, թե իրեն հարմար մեկ այլ առիթով։

Անն Իդալգոն ևս կարևորել է հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացումն ու խորացումը և դրվատանքով խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` վարչապետին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումո»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։ Անն Իդալգոն տեղեկացրել է ստարտ-ափերին Փարիզի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ: «Երևանը հատուկ տեղի ունի փարիզեցիների սրտում, եւ մենք շահագրգռված ենք էլ ավելի ամրացնել Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերը»,- ասել է Անն Իդալգոն:

Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ Փաշինյան, ուրախությամբ եմ ողջունում Ձեզ և տեսնում, որ ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ծանոթ դեմքեր կան այստեղ: Շատ ուրախ եմ հյուրընկալելու Ձեզ և շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ արձագանքեցիք հրավերին: Անկեղծորեն ուրախ եմ, որ Փարիզի և Հայաստանի միջև բարեկամությունը խորն է: Մենք ունենք ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետևելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար և իր ապագայի համար, և խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երևան բերեց և խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը: Այսօր մեզ միավորում է երիտասարդությունը, ընդամենը մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Ձեր երկիրը ներշնչեց մեզ: Դա հնարավորություն կտա հազարավոր փարիզեցիների պատրաստվել թվային ստեղծագործության մեջ` բարության, հարգանքի և վստահության մթնոլորտում: Մենք շատ աշխատեցինք և ընտրել ենք Փարիզի մի գեղեցիկ մշակութային հաստատություն, որի տնօրենին, ինչպես նաև Մարի Լու եւ Բեկոր Փափազյաններին, ցանկանում եմ ողջունել, որ ընդունեցին այս մարտահրավերը: Մենք ունենք ներկան ու ապագան միասին կառուցելու մարտահրավեր, պետք է բազմապատկենք ծրագրերը և համատեղ կյանքի կոչենք: Գիտեմ, որ մենք ցանկանում ենք կառուցել ավելի ժողովրդավար, ավելի արդար, ավելի նորաստեղծ հասարակություններ: Պարոն վարչապետ, գիտեմ, որ Դուք էլ գիտեք պայքարի գինը։ Եկեք միասին հասնենք մեր նպատակներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ, հարգելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ հանդես գալ ձեր առաջ Փարիզի քաղաքապետի ներկայությամբ, այս պատմական շենքում: Քանի որ տիկին Իդալգոն իր ելույթում մի քանի անգամ հիշատակեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ես ինձ իրավունք կվերապահեմ մի քանի զուգահեռներ անցկացնել և այսօրվա հանդիպումը տեղավորել տեղի ունեցողի համատեքստում: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին: Մեր հանրահավաքները տեղի էին ունենում այդ քանդակի շուրջ, և ամեն անգամ օրվա մեջ մի քանի անգամ զգուշացնում էի, որ այս արձանը արվեստի գլուխգործոց է, և մեր մեծագույն խնդիրը ոչ միայն իշխանափոխություն անելն է, այլև այնպես անել այնպես, որ այդ գլուխգործոցը չվնասվի: Եվ իհարկե, ամեն անգամ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին ելույթ ունենալիս ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ: Եվ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ես ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց միևնույն ժամանակ ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ տառապանքներ են բերել մարդկանց այդ հեղափոխությունները: Եվ Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը վերհիշելով` շատ հստակ խնդիր ձևակերպվեց մեր առաջ` անել այնպիսի հեղափոխություն, որը կբերի առաջընթացի, կբերի փոփոխությունների, կբերի նոր հնարավորությունների, որը կբացառի մարդկանց տառապանք բերելու նոր ալիք: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը, մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության: Եվ մեզ հաջողվեց իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխություն, անել հեղափոխություն հանուն քաղաքացիների երջանկության, ազատության ու առանց որևէ մեկին տառապանք պատճառելու: Ես կարծում եմ, որ այս հեղափոխության գաղափարը և այն փաստը, որ Թումո կենտրոն է բացվելու Փարիզում, Մոսկվայում, Լիբանանում, Տիրանայում, Բեռլինում, ցույց է տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը։ Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել մարդկության և քաղաքակրթության առաջընթացի, իր նպաստը բերել մարդկային կյանքն ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի հանդուրժող, ավելի քաղաքակիրթ դարձնելու համար: Եվ մենք քայլում ենք այս ճանապարհով, ամեն օրվա հետ ավելի վստահ ենք քայլում այդ ճանապարհով, և, ըստ էության, մենք քայլում ենք»:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer