Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի մանևրումները, բանակցային գործընթացի փակուղին ու հետևանքները. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ–ադրբեջանական սահմանին լարվածության սրացման, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու Ադրբեջանի մարտավարությունն, ըստ ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի, երկու կողմ ունի: 

«Մի կողմից՝ սահմանին պարբերաբար կրակոցները նոր չեն մեզ համար, բայց մյուս կողմից կա վտանգավոր ու ավելի բացասական միտում. լարվածությունը այն հարթակի հետևանքն է, որում գտնվում է բանակցային գործընթացը: Մենք ունենք 2016թ. փորձը, երբ իրենք բանակցային գործընթացի փակուղուց փորձեցին պատերազմի ճանապարհով դուրս գալ: Այսինքն՝ փորձեցին լոկալ որոշակի առավելություն ստանալ, որի հիման վրա էլ բանակցային գործընթացի «ռեստարտը» տալ՝ իրենց համար արդեն բարենպաստ պայմաններում: Հիմա կրկին փակուղի է՝ չի երևում մի ճանապարհ, որը կարող է քաղաքական իմաստով խնդիր լուծել: Իրենց մոտ նույն ճանապարհով գնալու պատրանքներ կան, ինչը բացառել չի կարելի, բայց միանշանակ ասել էլ չի կարելի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Վերոնշյալ երկրորդ կողմը, Դ. Հարությունովի խոսքով, կապված է Հայաստանում կատարված իշխանափոխության հետ. «Երբ իշխանությունը փոխվեց, Ադրբեջանի մոտ որոշակի պատրանքներ կային: Դրանք կապված էին նրա հետ, որ նոր իշխանություններն, իհարկե, Ադրբեջանի պատկերացմամբ, մի քիչ ավելի «կոնստրուկտիվ» դիրքորոշում կունենան: Երբ հասկանալի է դառնում, որ դա չի լինելու, գնում են ռազմական ճնշման ճանապարհով: Այդ իմաստով վերոնշյալ սրացումը կարող է նաև նոր իշխանությունների հնարավորությունները ստուգելու փորձ լինել»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ կողմերի հայտարարությունների հիմնական խնդիրն այն է, որ դրանք զուտ հռետորաբանություն են: «Այսինքն՝ երկու կողմն էլ ցույց է տալիս, որ խնդիրն ինչ–որ ձևով լուծելու ծրագիր չունեն: Ադրբեջանի դեպքում այդ հռետորաբանությունն ավելի շատ ներքին աուդիտորիայի վրա ազդելու միջոց է, այդ հռետորաբանությունն ավելի ծայրահեղ է, քան մեզ մոտ: Մեր իշխանությունները, ընդհանուր առմամբ, շատ տրամաբանական բաներ են ասում, բայց միանշանակ ու համակարգային ռազմավարությունը չի նշմարվում: Մասնավորապես՝ հակամարտության հետ կապված ի՞նչ է անելու ապագայում: Թե՛ դիվանագիտական, թե՛ ինչ–որ ուրիշ ձևով դա էլի չի նշմարվում: Մեր կողմից ճիշտ պայմաններ են նշվում, մասնավորապես՝ Արցախին ներգրավելու մասով: Այդուհանդերձ, այս պահին տեսնում ենք, որ դա ևս չի հանգեցնում բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելուն»,–ասաց նա՝ նշելով, որ բանակցային գործընթացն արդեն մի քանի տարի է, ինչ փաստացի գոյություն չունի:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ այս համատեքստում պետք չէ գերագնահատել միջազգային կառույցների դերը:

«Կառույցների մի մասը լուրջ ճգնաժամի մեջ է: Նույն ԵԱՀԿ–ն նման իրավիճակում է: Լուրջ ճգնաժամ ասելով՝ նկատի ունեմ գործողություններ կիրառելու ու ռեալ լծակներ ունենալու տեսանկյունը: Այժմ միջազգային համակարգը հետևյալ իրավիճակում է. աշխատում է միայն այն ժամանակ, երբ ուժային կենտրոններից մեկը շահագրգռված է, որ ինքն աշխատի: Հիմա ԼՂ հակամարտությունը հիմնական ուժային կենտրոնների շահերի տեսանկյունից 3–4 –րդ տեղերում է գտնվում: Իրենց համար այս պահին գերակայություն չէ այդ հարցը, ինչը մի կողմից լավ է, որովհետև պերմանենտ լարվածության հնարավորություն չի ստեղծում, ինչպիսին Սիրիայում է»,–ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, թե ԼՂ հարցի կարգավորման առումով ինչ–որ ռեալ միջամտություն կլինի, որն էլ որևէ արդյունքի կբերի:

«Պետք չէ գերագնահատել իրենց դերը, քանի որ, օրինակ, ԵՄ–ին կամ նույն Գերմանիային տարածաշրջանում էներգետիկ խնդիրն է հետաքրքրում: Իհարկե, շաագրգռված են, որ պատերազմ չլինի, քանի որ իրենց ծրագրերը կխաթարվեն, բայց Ադրբեջանի վրա ազդելու ռեալ լծակները փոքր են, ինչը ցույց տվեց 2016թ. ապրիլը: Իրենք կարող են երկարաժամկետ մեծ պատերազմ թույլ չտալ, բայց լոկալ լարվածությունների հնարավորություն Ադրբեջանն ունի»,–ընդգծեց նա: 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ի դեպքում խնդիրն այլ է: «Նույն խնդիրն է, որի համար երկար տարիներ քննադատում էին Սերժ Սարգսյանի վարչակազմին: Այսինքն՝ ՀԱՊԿ–ին պետք է դիմենք, որպեսզի այդ կառույցը միջամտի որևէ գործընթացի: ՀՀ–ի կողմից այդ քայլը դեռ չի արվում, ինչի պատճառը ոչ միայն քաղաքականն է, այլև ռազմականը: Ռազմական առումով վտանգն այնքան չի աճել ու հասել մի մակարդակի, որ մենք չկարողանանք ինքնուրույն մեր ուժերով այդ խնդիրը լուծել: Ինչ վերաբերում է քաղաքական խնդրին. վերջին մի քանի ամիսներին ՀԱՊԿ–ը որոշակիորեն ներգրավվել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական մանևրներում: Այս ընթացքում շրջանառվեց մի թեմա, ըստ որի՝ Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալ: Ադրբեջանը ՌԴ– ի, Թուրքիայի, Իրանի, Արևմուտքի հետ հարաբերությունների մանևրների մեջ փորձում է օգտագործել նաև ՀԱՊԿ–ը, որ իր դիրքերն ամրապնդվի: Անպայման չէ, որ անդամակցեն ՀԱՊԿ–ին, ըստ էության, դա տեղի չի ունենա, բայց կա այդ գործոնը. լուրջ խնդիր ունենք, որովհետև Ռուսաստանը երկու պլանի քաղաքականություն է վարում: Իրենք մի կողմից այդ ռազմաքաղաքական դաշինքի մեջ շարունակում են շահագրգռված լինել Հայաստանի առումով, բայց Ադրբեջանի դերը թե՛ տնտեսական, թե՛ տրանսպորտային, թե՛ նավթային ու էներգետիկ առումներով հետզհետե աճում է Ռուսաստանի համար: Այսինքն՝ Ռուսաստանն էլ է իր քաղաքականության մեջ մանևրում և մանևրում է Հայաստանի ու Ադրբեջանի շահերի միջև»,– ընդգծեց Դ. Հարությունովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal