Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կանաչ տանիքներ, ջրային ավազաններ և մի ամբողջ տետր առաջարկություններ ու խնդիրներ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը, ով աշխատում է որպես շինարարական աշխատանքների կոորդինատոր, մասնագիտությամբ ռեժիսոր է: «Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ ունի ղեկավարման փորձ, և երևանցիները ընտրություն անելուց առաջ պետք է նայեն նաև կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած քաղաքապետի թեկնածուների արժանիքներին ու կառավարման հմտություններին:

«Ընտրություն անելուց առաջ պետք է նաև հաշվի առնել, թե քաղաքապետի թեկնածոները և ավագանու թեկնածուներն ընդհանրապես որքանով են կատարում իրենց խոստումները»,– ասաց Ա.Ավետյանը:

Թեկնածուի ներկայացմամբ, «Ռեֆորմիստների» կողմից առաջարկվող ծրագիրն իրատեսական է և այն շատ հեշտ կլինի կյանքի կոչել: Կարգախոսը՝ «Կանաչ Երևանն» է, որը ոչ միայն կանաչապատման, այլև ջրային ավազանների ավելացման հարցն է կարևորում: «Ի դեպ, ամենևին էլ շատ գումար պետք չէ «կանաչ տանիքներ» նախագիծն իրականացնելու համար: Բացի այդ, մենք մտադիր ենք ներգրավել մասնավոր ներդրումներ: Կան ներդրողներ, ովքեր սիրով պատրաստ են աջակցել այդ հարցում: Մեր ընտրվելու դեպքում առաջնային խնդիր է լինելու նաև ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացումը, քանի որ ասում են, որ այս տարի Երևան քաղաքում բավականին տեղումնաշատ ձմեռ է լինելու: Ուստի պետք է լուրջ պատրաստվել ձմռանը, զուգահեռաբար նաև մյուս ծրագրերն իրականացնել: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի խնդիրներին, ապա դրանք, չնայած տարբեր թաղամասերում տարբեր են, բայց կան նաև սպեցիֆիկ խնդիրներ, որոնք միայն տվյալ թաղամասին են բնորոշ», – ասաց Ա. Ավետյանը:

Խոսելով Երևանի թամանյանական դիմագիծը վաղուց կորցնելու մասին՝ նա նշեց, որ իրականում թամանյանական Երևանից ոչինչ էլ չի մնացել: Նախագծի համաձայն, Երևանը պետք է քաղաք–այգի լիներ, սակայն հիմա գրեթե բոլոր ջրային մակերեսները վերացել են, կանաչապատված մակերեսները զգալի կրճատվել են և քաղաքը նմանեցրել անհասկանալի դիմագիծ ունեցող մի բնակավայրի:

«Անկախության տարիներին մեզ մոտ քաղաքաշինություն չի եղել: Եղել է ուղղակի շինարարություն և քաղաքի հատկապես կենտրոնը կորցրել է իր դեմքը: Խնդիր է նաև այն, որ Երևան քաղաքն անգամ իր խորհրդանիշը չունի: Եվ եթե օրինակ ժամանակին դա «Երիտասարդության պալատն էր», ապա «Զվարթնոց» օդանավակայանը, հիմա նման խորհրդանիշներ Երևանը չունի: Ինչ–որ չափով դա կարելի է վերագրել Մատենադարանի շենքին, բայց այն նույնպես որպես Երևան քաղաքի խորհրդանիշ աբողջական չէ: Ինչ վերաբերում է վերևից Երևանի կենտրոնի տեսարանը բարելավելուն, ապա մեր ծրագրի տանիքների կանաչապատումը վերաբերում է նաև տանիքները կանաչ գույնով ներկելուն: Եվ չնայած դա բարդ պրոցես է և ժամանակ է պահանջում, սակայն հարկավոր է օրենք ընդունել, որ այսուհետ շենքեր կառուցելու դեպքում տանիքները պետք է կանաչ լինեն: Եվ 15–20 տարի հետո մենք կունենանք կանաչ տանիքներով քաղաք, որն ավելի գեղեցիկ և գրավիչ կլինի բոլորիս համար»,– ասաց Ա. Ավետյանը:

Նա նաև նշեց, որ իրենք որևէ քաղաքական ուժի մրցակից չեն համարում, քանի որ բոլորն էլ պայքարում են Երևանն ավելի լավը դարձնելու համար: Ինչ վերաբերում է արդյունքներին, նրա կարծիքով, ամեն ինչ լավ է լինելու, քանի որ ընտրարշավի ընթացքում կազմակերպվող հանդիպումները ցույց են տվել, որ ընտրողները բավականին դրականորեն են տրամադրված իրենց ուժի նկատմամբ:

«Համոզված եմ, որ մենք բավականին լավ արդյունքներ կգրանցենք: Ու թեև ընտրարշավի ընթացքում առավոտյան 10–ից մինչև երեկոյան 9–ը մենք հանդիպում ենք մեր ընտրողների հետ, որը մտերմիկ զրույցների ձևաչափով է ընթանում, առանց տեսախցիկների առկայության, քանի որ այդպես են ցանկանում նրանք, գրանցում ենք բոլոր խնդիրները, նույնիսկ նրանք, որոնք նախորդ իշխանություններից են ժառանգություն մնացել: Ես գերադասում եմ ոչ շատ մարդաշատ հանդիպումները, քանի որ կարծում եմ, որ պետք է բոլոր ընտրողներին լսելու հնարավորություն ունենալ և դրանք գրի առնել»,– ասաց Ա. Ավետյանը:

Ի դեպ, «Ռեֆորմիստների» թեկնածուն նշեց նաև, որ քարոզարշավից առաջ 48 թերթանոց տետր է առանձնացրել՝ երևանցիների ցանկություններն ու առաջարկությունները գրի առնելու համար: Ու չնայած դեռ ընտրարշավը չի ավարտվել, բայց երևանցիների խնդիրներն այնքան շատ են եղել, որ տետրի դատարկ էջերից գրեթե ոչինչ չի մնացել: Ա. Ավետյանը նշեց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում քաղաքի խնդիրների առաջնահերթությունները դասակարգելու դեպքում հետագայում կուղղորդվի այդ տետրի գրառումներով, իսկ եթե մեկ այլ թեկնածու դառնա քաղաքապետ, ապա նա պատրաստ է իր գրառումները սիրով հանձնել ընտրված քաղաքապետին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal