Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարչապետի խորհրդական. «Անցնցում գործընթացը ՀՀԿ–ին է ձեռնտու, ոչ թե իշխող ուժին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններից հետո օրակարգում է Ազգային ժողովը լուծարելու և հնարավորինս շուտ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ թեմայով առաջիկայում սպասվող բանակցությունների մասին: Այդոհանդերձ՝ հաշվի առնելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, ՀՀԿ–ական մի շարք պատգամավորների հայտարարությունները, կարելի է արձանագրել, որ այդ կուսակցությունն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում:

ԱԺ–ն ցրելու, ինչպես նաև սպասվելիք արտահերթ ընտրությունների շուրջ զրուցել ենք վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Անդրադառնալով նախ ՀՀԿ– ականների դիրքորոշմանը՝ «Փաստ»–ի հետ զրույցում վարչապետի խոհրդականը նշեց.

«Ես այսպես եմ ընկալում ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները. իրենք չեն տիրապետում իրավիճակին և չեն ընկալում պահի կարևորությունը: Նաև չեն հասկանում, թե որն խնդիրը: Իրականում խնդիրն այն չէ, թե ինչ–որ մեկը գնացել և իրենց խնդրում է իքնալուծարվել, ազատվել պաշտոնից: Խնդիրը հետևյալն է. գոյություն ունի Սահմանադրություն, որով հաստատվել է, որ մեր պետությունը խորհրդարանական երկիր է: Իսկ ի՞նչ է նշանակում խորհրդարանական երկիր. պառլամենտարիզմը ենթադրում է նաև հասարակության բացարձակ վստահությունը: Այսինքն՝ պառլամենտական երկրի դեպքում Ազգային ժողովը, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ներկայացնի հասարակության շահերն ըստ համամասնության ստացած ձայների: Եթե ակնառու է, որ ՀՀԿ–ն չի ներկայացնում բնակչության մեծամասնության շահերը, բայց խորհրդարանում ունի մեծամասնություն, ապա այդ դեպքում սահմանադրական կարգը պահպանելու համար պետք է գնալ ինքնալուծարման: Սա ոչ թե իրենց ցանկությունն է, այլ դե յուրե և դե ֆակտո ամրագրված փաստ: Իսկ ինքնալուծարման չգնալու պարագայում իրենք խախտում են Սահմանադրության այն պահանջը, ըստ որի՝ պառլամենտարիզմի դեպքում մեծամասնությունը պետք է ներկայացնի ժողովրդի մեծամասնության շահերը»:

Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ գործ ունենք ոչ թե ցանկությունների դաշտի, այլ իրավական ռեժիմի հետ:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը ցրելու մեխանիզմները բազմաթիվ են. «Մեխանիզմները հստակեցվում են քաղաքական կոնսուլտացիաների միջոցով: Իսկ մեխանիզմները տարբեր են. օրինակ՝ հանրաքվե, ԱԺ 2/3–ի որոշում: Թե ինչ մեխանիզմով են առաջ գնալու՝ քաղաքական որոշման, քաղաքական ուժերի համաձայնության խնդիր է»:

Վարչապետի խորհրդականը շեշտեց՝ կարևոր է, որ բանակցությունները փակուղի չտարվեն: «Այսինքն՝ քաղաքական կոնսուլտացիաները փակուղի են գնում, երբ քաղաքական ուժերը հրաժարվում են բանակցություններից: Երբ քաղաքական ուժերը հրաժարվում են բանակցություններից, կոնսուլտացիաներ տեղի չեն ունենում, ժողովրդավարական երկրում Սահմանադրության իրավունքի վերականգնման անհրաժեշտություն է ծագում: Ժողովրդի կողմից Սահմանադրության վերականգնման համար նախընտրած քայլերը պահի համար ոչ ցանկալի սցենար են: Բայց դա նույնպես սցենար է, որը կարող է տեղի ունենալ, եթե ՀՀԿ–ն կոնսուլտացիաների գործընթացը փակուղի տանի: Ցանկացած դեպքում բոլորի համար պետք է պարզ լինի, որ Ազգային ժողովը լուծարվելու է, և տեղի են ունենալու նոր ընտրություններ: Թե այդ արդյունքին ինչ ճանապարհով կհասնեն, արդեն քաղաքական ուժերի որոշելիք խնդիրն է»,–ասաց նա՝ մատնանշելով ու կարևորելով կոնսուլտացիաների միջոցով փոխզիջման գալու տարբերակը:

«Այս իրավիճակում գործընթացը որքան անցնցում իրականացվի, այնքան ձեռնտու կլինի բացարձակապես ՀՀԿ–ին: Անցնցում գործընթացը ՀՀԿ–ին է ձեռնտու, ոչ թե իշխող ուժին: Իրենց շահերից է բխում, որ այդ գործընթացը շատ արագ ու անցնցում տեղի ունենա»,–նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում ՀՀԿ–ականները վտանգում են իրենց քաղաքական ուժը, վտանգի տակ են դնում նաև այն զանգվածին, որը կարող է իրենց ձայն տալ:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետներին ու հնարավորություններին, Ն. Բաղդասարյանը նշեց.«ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԱՄՆ–ից վերադառնալուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինի բանակցույուններ իրականացնելուն: Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը միանգամից կարող են արտահայտել իրենց դիրքորոշումը, վերջնական որոշումներ կայացնել: Եթե քաղաքական իրավիճակի վերաբերյալ քաղաքական ուժերի ընկալումը ճիշտ լինի, ապա այս տարի անպայման գոնե կսկսենք ԱԺ–ն լուծարելու և ընտրություններ անցկացնելու գործընթացը: Եթե խոչընդոտ լինի՝ հնարավոր է, որ մի փոքր ձգձգվի գործընթացը, ժամկետները թեթևակի կարող են շեղվել: Բայց բոլոր դեպքերում արդյունքը մեկն է լինելու՝ ԱԺ լուծարում և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում»:

Հաշվի առնելով, որ ամեն դեպքում ընտրություններ լինելու են, Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ այս գործընթացի անցնցում իրականացումը բխում է թե՛ ՀՀ շահերից և թե՛ բոլոր քաղաքական ուժերի շահերից. «Մենք դրանում համոզվեցինք Երևանի ավագանու ընտրություններին: Ինչքանով այն անցնցում լինի, այնքան մեր տնտեսական, սոցիալական կայունությունից բխող գործընթաց կլինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal