Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական կողմը պետք է «շուռ տա» սեղանը. արտաքին քաղաքականության վերակառուցման փուլը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է նաև ՀՀ արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան խնդրի մասին: 

Նա մասնավորապես ընդգծել է. «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարևրում է ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ուղերձը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը չի կարող հասնել հաջողության առանց Ղարաբաղի: Հայկական կողմը փորձ է անում իրավիճակը վերադարձնել 1998թ. դրությանը, երբ բանակցությունները եռակողմ էին: Ղարաբաղյան կոնֆլիկտ, Ղարաբաղի ճակատագիր, բայց բանակցության սեղանին Ղարաբաղը չկա: Հենց այս պատճառով է, որ հարցը չի լուծվում: Եթե ձեզ հետաքրքրում է միայն հողը, կարելի է մի քանի վագոն հող բերել ու տալ ձեզ, կամ լցնել ձեր վրա, բայց մենք չենք հանդուրժի, որ մարդկանց դիպչեք: 100 տարի առաջվա տեղի ունեցածը այսօր չի կրկնվելու: Սա էր հիմնական ուղերձը: Ի վերջո, այն տարածքային վեճ չէ. այստեղ Ղարաբաղի իքնորոշման հարցն է, Ղարաբաղի ժողովրդի կամքի, մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցն է: Իսկ բանակցային գործընթացում Ղարաբաղի ժողովրդի ձայնի բացակայությունն ուղղակի հեռացում է հարցի կարգավորումից: Ադրբեջանի ցանկությունը՝ հարցը տեղափոխել տարածքային վեճի հարթություն, ուղղակի խեղաթյուրում է կոնֆլիկտի էությունը»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ուղերձը համոզիչ դարձնելու և տեղ հասցնելու համար քաղաքագետն իր տեսլականն ունի. «Դրա համար հայկական կողմը պետք է ջարդի Ռուսաստանի կողմից ձևավորված տարածաշրջանային ուժերի դասավորությունը: Այո՛, այդ սեղանը հայկական կողմը պետք է «շուռ տա»: Սեղան, որի վրա ուտող խմողի դերում Ռուսաստանն է»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, վարչապետի ելույթում արտաքին քաղաքականության առումով կտրուկ շրջադարձերի չգնալու վերաբերյալ ուղերձ ևս եղավ, Ռ. Մեհրաբյանն արձագանքեց. «Այո՛, Հայաստանը սուվերեն պետություն է, և իր հարաբերությունները կառուցում է համաձայն իր որոշումների և իր շահերի: Եվ դա ինչ-որ մեկի դեմ չէ կամ ինչ-որ մեկի հաշվին, ինչպես փորձում է ընկալել Ռուսաստանը: Մեծ հաշով՝ դրանք մեսիջներ էին, որոնք առաջին հերթին ուղղված էին Ռուսաստանին: Փաշինյանը ներկայացրեց իրականությունը»:

Գնահատելով ՄԱԿ-ի դերը՝ քաղաքագետն ընդգծեց, որ այսօր, ցավոք սրտի, ՄԱԿ-ն օգտագործվում է նաև միջազգային կարգին ուղղված մարտահրավերներ նետելու համար: 

«Ցավոք սրտի, պաշտպանական մեխանիզմները չկան: Նման մարտահրավերների դեպքում հորդորներից այնկողմ ՄԱԿ-ն այլ լծակներ չունի: Քանի որ աշխարհը փոփոխվում է, այնուամենայնիվ, կփոխվի նաև ՄԱԿ-ը, ինչի համար, սակայն, ժամանակ է պետք: Իսկ Հայաստանի գործունեությունը ՄԱԿ-ում շատ կարևոր ուղղություն է: Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից պետք է լինի, որը պետք է գա ու լրացնի Հայաստանի ակտիվ քաղաքականությանը՝ տարբեր ուղղություններով: Այդ իմաստով, կարծում եմ, որ բավականաչափ աշխատանք է տարվում: Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող դիվանագիտության ամենաակտիվ մասնակիցներից է, բայց մյուս կողմից էլ ներկայումս Հայաստանը գտնվում է իր արտաքին քաղաքականության վերակառուցման փուլում. Հայաստանի արտաքին քաղաքականության հետագծի հետ կապված դեռ բազմաթիվ թյուրըմբռնումներ են մնում՝ շատ անելիքներ ունենք: Մասնավորապես, խոսքը Արևմուտքի հետ մեր հարաբերությունների մասին է, որը Հայաստանի ազգային անվտանգության, ՀՀ կենսական կարևորության, ՀՀ ապագայի խնդիր է»,-նշեց նա՝ կարևորելով Արևմուտքի հետ հարաբերությունների նոր տրամաբանության անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal