Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե հանկարծ Քոչարյանը փորձի քաղաքական հայտ ներկայացնել, ապա կհավաքի մինուս 120 % ձայն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը համարում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի մոտ 81 % ձայնը խոսում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել հեղափոխության շարունակության և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: «Այդ ընտրության ժամանակ որոշվելու էր, թե ժողովրդական այս շարժումը շարունակություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Եվ փողոցային պայքարի ու մարդկանց տրամադրությունները վերածվեցին քվեաթերթիկի: Կարևորը դա էր: Այսինքն, խնդիր էր դրված պարզել, թե ժողովրդական շարժումը միայն փողոցո՞ւմ է, թե՞ այն կարող է նաև իրավական լուծում ստանալ: Խնդիրը լուծվեց և ստացավ նաև իրավական լուծում: Այսինքն, այսօր կարող ենք ասել, որ դե ֆակտո ժողովրդի աջակցությունը դե յուրե ամրագրվեց»,– ասաց Ա. Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահի կարծիքով, չի կարելի, սակայն, համարել, որ դրա հետևանքով քաղաքական դաշտն ամայացել է: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընդամենը «այո»–ի և «ոչ»–ի խնդիր է դրված եղել և այն լուծվել է, ու եթե դրան գումարում ենք մի քանի այլ գործոններ, ապա պատկերն ավելի տեսանելի է դառնում: 

«81 %-ըը ոչ միայն քաղաքապետի թեկնածուի, այդ շարժման, քաղաքական ուժի օգտին, այլև նախկին քաղաքական ուժին և նախկին իշխանությանը տրված «դեմ» ձայների հանրագումարն է: Այդ պատճառով է տոկոսն այդքան բարձր, որն իրականում շարժման փաստաթղթային ձևակերպումն էր: Հաջորդ ընտրություններն ավելի քաղաքական կլինեն, քանի որ այդ ժամանակ արդեն կմրցակցեն կուսակցությունների քաղաքական ծրագրերը: Այսինքն, այդ «այո»–ի և «ոչ»–ի տարբերակը, որը գերակշռում էր այս ընտրությունների ժամանակ, ավելի քիչ կլինի: Ի դեպ, ինչքան ուշ լինեն խորհրդարանական ընտրություններն, այնքան ավելի քաղաքական կլինեն, բայց այսօրվա խնդիրն ավելի շատ հեղափոխական ցիկլն ավարտելու մեջ է: Եվ ընտրությունները շուտ կամ ուշ անցկացնելու հարցի մասին ես ասել եմ և հիմա էլ պնդում եմ, որ ինչքան շուտ այն անցկացվի, այնքան լավ: Հարկավոր է այս ցիկլը փակել և ժողովրդին մի քիչ հանգիստ թողնել, ոչ թե անընդհատ սպասել, որ ժողովուրդն իշխանություններին աջակցի»,– ասաց Ա. Մանուկյանը:

Խոսելով առաջիկայում ՀՀԿ–ի քայլերի մասին՝ ՀԱԿ փոխնախագահի կարծիքով, ժամանակն է, որ մի քիչ էլ հանրապետականները հանգստանան, այս պահին որոշ ժամանակով «թայմ աութ» հայտարարեն, ինչը, ըստ նրա, կլինի ամենախոհեմ ու ամենաբարենպաստ որոշումը նրանց համար: Մանուկյանը զուգահեռներ անցկացրեց իրենց կուսակցության ներկայացուցիչների իշխանության և ներկայի միջև և հիշեցրեց, որ իրենք էլ իշխանությունից հեռանալուց հետո այդ իրավիճակում են եղել: Նույնիսկ երկու անգամ երկար ժամանակով են ընդմիջում ունեցել, բայց միևնույն ժամանակ դիմացել են այդ փորձությանը: 

«Սա էլ թող իրենց համար փորձություն լինի: Թող դիմանան այդ փորձությանը, ի՞նչ է եղել, որ: Քաղաքական ուժը պարտություններին ու փորձություններին դիմանալու համար է նաև: Այդ որոշումը նրանց համար կլիներ ամենանպաստավորն ու ամենախոհեմը: Վստահ եմ, որ նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք այդպես են մտածում: Վերջապես մեղք են այն մարդիկ, ովքեր անընդհատ երազել են իշխանությունը պահելու մասին: Մի քիչ էլ ռեալությունից կտրված լինելով՝ չեն ուզում հավատալ, որ իրենց գնացքը գնացել է: Դեռ թպրտում են և փորձում են պահել այն, ինչը պահել հնարավոր չի: Այդ մարդկանց էլ է պետք վերջնականապես հիմնավորապես ցույց տալ, որ հին իշխանությունները, հին քաղաքական ռեժիմը, իշխանությունը գողացողները այլևս առաջիկա քաղաքական պայքարում չկան ու չեն կարող լինել, քանի որ այլևս գոյություն չունեն: Եվ այդ պատճառով էլ, ես կարծում եմ, որ ինչքան շուտ անցկացվեն պառլամենտական ընտրությունները, այնքան լավ»,– ասաց Ա. Մանուկյանը:

Խորհրդարանական ընտրությունները շուտ անցկացնելու դեպքում արդյոք չի՞ կրկնվի նույն պատկերը և մենք այս անգամ արդեն խորհրդարանում էլ չե՞նք ունենա նույն՝ 81%–անոց արդյունք հարցին նախկին պատգամավորը պատասխանեց, որ ի տարբերություն Երևանի ավագանու, ընտրական օրենսդրությունը պառլամենտական ընտրությունների մասով սահմանափակում է, ինչը թույլ չի տալիս, որ որևէ քաղաքական ուժ 65 %–ից ավելի քվեներով ներկայացված լինի խորհրդարանում:

«Դա նշանակում է, որ ուժը որքան էլ շատ ձայներ հավաքի, միևնույն է, ձայների 35 %–ը պետք է բաժանվեն այլ քաղաքական ուժերի միջև: Եվ այդ մասով կարելի է մտահոգությունը փարատված համարել: Եվ ես համոզված եմ, որ այդ 35%–ի մեջ միանշանակ մեծ մասը կլինեն ընդդիմության ներկայացուցիչներ: Ի դեպ, քաղաքականության մեջ կա նաև մի այսպիսի կանոն՝ քաղաքականությունը միատարրություն չի սիրում: Եվ եթե անգամ նման բան տեղի ունենա, չի բացառվի, որ հենց ներսից ծնվեն ընդդիմադիրներ: Մենք այդ փորձն ունենք, և ես դրանից էլ չեմ վախենում: Այսինքն, եթե անգամ իշխանությունը մեծամասնություն լինի խորհրդարանում և ունենալով ժողովրդի աջակցությունը՝ կարողանա ռեֆորմների ճանապարհով գնալ՝ իր թիկունքին զգալով ժողովրդի հևքը, ապա թող լավ աշխատի և թող ընդդիմության գործն էլ քիչ լինի»,– ասաց Ա. Մանուկյանը: 

Խոսելով Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու և դրանով պայմանավորված քաղաքական նոր իրողություն ձևավորվելու մասին, ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ այն չի կարող քաղաքական գործոն լինել, քանի որ այդ պարագայում գործ ունենք ընդամենը փողի և այդ փողին ծախվողների և բանակի հետ, ինչն արդեն խոսում է բարոյականության մասին: 

«Անգամ այդ ամենով հանդերձ Քոչարյանը երբեք չի կարողանա մտնել իրավական և քաղաքական դաշտ: Ատելությունը ձեր ասած մարդու նկատմամբ այնքան շատ է ու խիտ, որ նրա վերադարձը պարզապես բացառվում է: Եվ եթե հանկարծ նա փորձի նման հայտ ներկայացնել, ապա կհավաքի մինուս 120 % ձայն: Պետք է հասկանալ, որ այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի,և եթե նա մի քանի միլիարդ ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ կարող է ժողովրդի կամքը, զայրույթը, ատելությունը այդ փողով գնել: Ես այդ հարցում էլ եմ հանգիստ և վերջին քվեարկությունը ցույց տվեց, որ նա քաղաքական դաշտում ընդհանրապես գոյություն չունի: Եթե, այնուամենայնիվ, ուզում է երևալ, ապա դա նշանակում է, որ դեռ չի զգում, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում», – ասաց Ա. Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023