Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մասնագետի գործոնն ու ճիշտ մենեջմենթը. որակի ուղենիշներ՝ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ տասը տարի առաջ ստեղծվեց «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը, ոլորտում արդեն կային կայացած կենտրոններ: Տասը տարի անց շատ բան փոխվեց՝ «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը համալրեց կայացածների շարքը, օր օրի շարունակեց զարգանալ, բայց չփոխեց նշանաբանը՝

Երբ որակը կապ ունի…

«Մեզ համար առաջին ուղենիշը որակն է: Ստեղծման օրվանից մենք մտածում ենք որակի մասին: Գուցեև անալիզ ենք ուշացրել, կամ նորից հաճախորդին հրավիրել մեզ մոտ, բայց դա ունեցել է իր բացատրությունը՝ հիմքում կրկին որակն է եղել: Իսկ որակի գրավականը, ըստ մեզ, բաղկացած է մի քանի հանգամանքներից: Նախ՝ ընդամենը լավ ներդրում կատարելը, ինչպես նաև աշխարհի ամենալավ սարքավորումներ գնելը դեռ շատ քիչ է, որովհետև անգամ աշխարհի լավագույն սարքավորման կողքին պետք է լավ մասնագետ լինի: Լավագույն սարքավորումներ ունենալը դեռ չափանիշ չէ: Ես եղել և ուսանել եմ աշխարհի այնպիսի կենտրոններում, որտեղ աշխատել են համաշխարհային մակարդակի պրոֆեսորներ: Այդ կենտրոններում լավագույն սարքավորումները չեն եղել: Իրականում ճիշտ կադրային քաղաքականություն պետք է լինի. կարևորը մասնագետի գործոնն է՝ ճիշտ մենեջմենթի ներքո»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ ղեկավար Աշոտ Դավիդյանցը:

Լաբորատորիան չպետք է իր վրա վերցնի այն գործառույթը, որը բժշկինն է

«Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ի համար որակի մյուս գրավականը աշխատանքի ճիշտ կազմակերպումն է, որի դեպքում հաշվի է առնվել մենեջմենթի միջազգային փորձը: «Մի ձեռքով խփել սեղանին… զեկուցագրեր…». նշվածները խորթ են կենտրոնի համար, ասում է Դավիդյանցը

Աշոտ Դավիդյանցն իր կենտրոնում աշխատասենյակ չունի, քանի որ, իր խոսքով, աշխատասենյակը չէ այն կարևոր հանգամանքը, ըստ որի լաբորատորիաները լավագույնը կլինեն. «Մեր բժիշկներն ավելի մեծ աշխատասենյակներ ունեն, իրենց պայմանները շատ ավելի լավն են, որովհետև իրենք են արդյունք տալիս»:

Մեր զրուցակիցը խոսեց մեկ այլ կարևոր նշանաբանի մասին, որով առաջնորդվում են. «Մենք բժշկի ձեռքում զենք ենք: Ճիշտ է, ծառայում ենք այցելուին, բայց մեր աշխատանքը բժշկի հետ է: Առհասարակ լաբորատորիան իրավունք չունի տալ, օրինակ, շաքարային դիաբետի ախտորոշումը: Լաբորատորիան պարզապես ասում է, որ շաքարը բարձր է: Իսկ դա շաքարային դիաբե՞տ է, թե՞ ոչ՝ ախտորոշումը տալիս է էնդոկրինոլոգը: 

Մենք տալիս ենք ուռուցքի ձևը, տեսակը և այլն, բայց ուռուցքի վերջնական պատկերը տալիս է ուռուցքաբանը: Լաբորատորիան չպետք է իր վրա վերցնի այն գործառույթը, որը բժշկինն է»:

Աշոտ Դավիդյանցը շեշտեց, որ երբեք իրենց լավագույնը չեն համարում. «Այն օրը, երբ թույլ կտանք մեզ լավագույնը անվանել, այդ օրվանից կդադարի զարգացումը: Իսկ բժշկությունը և հատկապես լաբորատոր գործունեությունը մշտական զարգացման ու կրթման կարիք ունեն: Դու այդ պահին կարող ես շատ հաճախորդներ, զանգեր, կոնսուլտացիաներ ունենալ, բայց միևնույն է, եթե այսօր երեկոյան չկարդացիր, չուսումնասիրեցիր՝ վաղը հետ ես ընկնելու»:

Մրցակցությունը ստիպում է զարգանալ

Աշոտ Դավիդյանցի խոսքով՝ մի կողմից շատ լավ է, որ այսօր բազմաթիվ կենտրոններ կան, քանի որ մրցակցությունը ստիպում է շարունակել զարգանալ, ինչից էլ շահում են միայն քաղաքացիները և համակարգը: 

«Մյուս կողմից, սակայն, որոշակի կարգավորում է պետք: Ես շատ ուրախ կլինեմ, որ պետությունն էլ օգնի՝ սահմանելով համապատասխան վերահսկում: Մենք կողմ ենք վերահսկմանը, և խոսքը միայն հարկային դաշտի մասին չէ: Միշտ ասում ենք՝ նորմատիվներ սահմանեք, որովհետև դա օգուտ է ոլորտին: Նորմատիվները պետք է ամրագրվեն պետական փաստաթղթերով: Հուսով ենք՝ դրանք շուտով կլինեն»,–ասաց Ա. Դավիդյանցը:

Վերջինիս դիտարկմամբ՝ իրենց կենտրոնի համար կարևորն առողջապահական գործառույթ կատարելն է. առավելագույնը ճիշտ և որակյալ անալիզներ տալ:

«Եզակիներից ենք, որ ունենալով լավ համբավ՝ շարունակում ենք չունենալ ուլտրաձայնային, ԿՏ կամ այլ գործիքային հետազոտություններ, որովհետև գտնում ենք, որ մեր մասնագիտացումը հենց լաբորատոր հետազոտություններ կազմակերպելն է»,–շեշտեց նա: 

Հիմնադրումից արդեն տասը տարի անց կենտրոնը բազմաթիվ նոր ծառայություններ է առաջարկում:

«Արյան, բիոքիմիական, իմունոլոգիական, ընդհանուր կլինիկական, ինֆեկցիաների հետազոտություններ: Նաև գենետիկ և հյուսվածաբանական հետազոտություններ ենք իրականացնում: Ունեցանք այնպիսի զարգացում, ինչի արդյունքում նոր մասնաշենք կառուցեցինք՝ հատուկ առանձնացնելով հիստոլոգիական ծառայությունը: Առանձնացրել ենք նաև ավելի մեծ տարածքներ՝ այլ հետազոտությունների համար: 

Սպեցիֆիկ հիվանդություններ հայտնաբերող եզակիներից մեկը

 

Եզակիներից մեկն ենք նաև, որ կատարում ենք այնպիսի հետազոտություններ, որոնց միջոցով ինֆեկցիոն սպեցիֆիկ հիվանդություններ են հայտնաբերվում: Այդ հիվանդություններն, այսպես կոչված, մոռացված հիվանդություններն են, որոնք կարևոր տեղ են գրավում դիֆերենցիալ ախտորոշման մեջ: Իսկ հիստոլոգիական ծառայությանը, արդեն իսկ եղած իմունահյուսվածաքիմիականին ուռուցքաբանությունում ավելացան գենետիկ հետազոտություններ՝ CISH, FISH և PCR մեթոդներով: Այսինքն՝ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ում ուռուցքային բջիջները նաև գենետիկ հետազոտությունների են ենթարկում»,–ասաց մեր զրուցակիցը:

Տասնամյակի, ինչպես նաև նոր մասնաճյուղ ունենալու առիթով ախտորոշման կենտրոնը շուտով քաղաքացիներին մի շարք փաթեթներ է առաջարկելու: «Իմ մաքուր դայակ», «Առողջ գնում եմ մանկապարտեզ» և մի շարք այլ փաթեթների միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան միանգամից մի քանի ծառայություններից օգտվել ավելի մատչելի գնով:

Բացի այդ՝ մեր առաջիկա համարներում կենտրոնի ղեկավար Աշոտ Դավիդյանցի հետ կանդրադառնանք «Դավիդյանց լաբորատորիաներ» ծառայություններին՝ ըստ ոլորտների. հյուսվածաբանական, մանրէաբանական, մակաբուծաբանական, կլինիկալաբորատոր, գենետիկական և այլն: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal