Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բագրատյանի ցավոտ ահազանգը. տնտեսական քաղաքականության բացակայության հետքերով. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Factor.am–ին տված հարցազրույցում Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մի շարք սուր, մեր ժամանակների համար բավական համարձակ, բայց միաժամանակ իրեն բնորոշ գիտական հիմնավորումներով քննադատություններ է հնչեցրել նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Սա Բագրատյանի առաջին նման կոնցեպտուալ քննադատությունը չէ: Պաշտոնապես իշխանությունները Բագրատյանի քննադատություններին չեն արձագանքում, նույնիսկ ինչպես ինքը՝ Բագրատյանն էր դեռ չորս ամիս առաջ պնդում, չեն վերցնում հեռախոսը, իսկ ոչ պաշտոնապես անում են այն, ինչ սովորաբար անում են վերջին շրջանում, երբ հանդիպում են որևէ՝ իրենց համար անընդունելի մտքի՝ ֆեյսբուքյան համակիրների բանակն ուղղորդում են քննադատողի դեմ: Իհարկե, սրան զուգահեռ չեն վարանում նաև նշել, թե իրենք կարիք ունեն կոնցեպտուալ քննադատության, երբ օրինակ հեգնական ու մեծամասամբ անհիմն քննադատվում են ՀՀԿ–ի ու նախկին իշխանության արբանյակների կողմից: Բայց եթե Բագրատյանի քննադատությունն էլ չի համարվում կոնցեպտուալ, ուրեմն կարող ենք ասել, որ Հայաստանում չկա կոնցեպտուալ քննադատություն:

Խնդիրն, իհարկե, Բագրատյանի անձը չէ, ոչ էլ նրա տնտեսագիտական հանճարը գնահատել–չգնահատելը: Բագրատյանն, ինչպես իր ժամանակի շատ այլ գործիչներ, բավականին ոչ միանշանակ կերպար է: Գուցե շատ հարցերում նա սխալվել  է կամ սխալվում է հիմա, բայց Բագրատյանը թե՛ իր տնտեսական քաղաքականությունը իրականացնելիս, թե՛ հիմա, երբ քննադատում է իշխանությանը, թե՛ նախկինում, երբ կրկին քննադատում էր իշխանություններին, դա անում էր ոչ թե հատվածական, ոչ թե այս րոպեական ու էմոցիոնալ, այլ բացառապես կոնցեպտուալ հիմքերով: Այսքանով հանդերձ, նոր իշխանությունները որևէ պարտավորություն չունեն ականջալուր լինել Բագրատյանին կամ ավելին՝ պատասխանել նրա զանգերին: Բայց սա այն դեպքում, երբ իրենք կունենան տնտեսական կոնկրետ մոդել, քաղաքականություն, հայեցակարգ, գոնե թեզեր: Քանի դեռ այդ ամենը չկա, իսկ այդ ամենի փոխարեն կան «կոռուպցիան արմատախիլ անենք, ամեն ինչ կկարգավորվի», «թալանածը հետ ենք բերելու» և նմանատիպ այլ բովանդակությամբ կենացներ, Բագրատյանի կամ ցանկացած այլ մեկի՝ Պողոսյանի, Պետրոսյանի քննադատությունները լինելու են տեղին:

Այն, որ կոռուպցիայի դեմ պայքար ասելով Հայաստանում սկսել են հասկանալ առանձին վերցրած կոռուպցիոներների դեմ առանձին առիթներով աղմկահարույց գործերը, Բագրատյանը չէ, որ պետք է բացահայտած լիներ: Դա պարզ է ամենքին:

Իրավիճակը, սակայն, միայն տնտեսական ոլորտում չէ, որ մտահոգիչ է: Մոտավորապես նույն վիճակն է ոլորտային քաղաքականության ասպարեզում: Ըստ էության, չունենալով սեփական հայեցակարգ, շարունակելով հնի իներցիան՝ նոր իշխանությունը իր հիմնական հայեցակարգ է հռչակել կոռուպցիայի դեմ պայքարը: Անհայտ է, իհարկե, թե ինչու և առավել ևս ինչպես պիտի որևէ նախարար բացահայտի իր ոլորտի կոռուպցիան, եթե դրա համար բավական շատ ժամանակ ու համապատասխան հմտություններ են պետք: Որևէ կերպ չթերագնահատելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, ամեն դեպքում պարզ չէ, թե ինչու դրանով չի զբաղվում մեկ կոնկրետ մարմին, գերատեսչական մարմին, որ կհամակարգեր կոնկրետ ուղղությունը: 

Բավական տրամաբանական է, որ նոր իշխանությունները, գտնվելով բավական բարդ քաղաքական պայմաններում, միաժամանակ չունենալով համապատասխան փորձառություն, չեն կարող կարճ ժամանակահատվածում հայեցակարգեր ու կոնկրետ մոդելներ առաջարկել: Այս իմաստով գուցե և չորս ամիսն էլ է քիչ, բայց եթե կա այս ամենի գիտակցումը, առնվազն պետք է այն դարձնել հանրային, փորձել այսպես ասած outsource անել մարտահրավերներն ու այլ տեղերից ստանալ առնվազն մասնագիտական խորհդատվություն: Սակայն ունենք այն, ինչ ունենք՝ մի կողմից ոլորտային ու ընդհանուր քաղաքականության հայեցակարգեր չկան կամ դրանց փոխարեն կան՝ «ամեն ինչ լավ է լինելու» մակարդակի ձևակերպումներ, մյուս կողմից էլ չկա արտաքին ազդակներից սնվելու ցանկություն: 

Վերադառնալով Բագրատյանին: Ինչպես արդեն նշեցինք, նոր իշխանությունները պարտավորված չեն լսել Բագրատյանին, կարող են լսել մեկ այլ տնտեսագետի, մեկ այլ խորհրդատվական կենտրոնի, եթե առայժմ չունեն սեփական հայեցակարգերը:

Ավելին, նրանք կարող են ընդհանրապես մերժել ու պատասխան քննադատությամբ հանդես գալ, բայց որպեսզի կարողանան այդ բանավեճի մեջ մտնել, բացի «նոր իշխանությանը քննադատողները ջուր են լցնում հակահեղափոխության ջրաղացին» թեզից, պետք է ունենան հստակ սահմանում, թե որն է իրենց տնտեսական քաղաքականությունը և ոչ միայն տնտեսական, և օրինակ, ինչով է պայմանական Բագրատյանի կամ մեկ ուրիշի քննադատությունը հակասում իրենց պատկերացումներին:

Ցավոք, կոնցեպտուալ բանավեճ այս իմաստով մենք չունենք և հանրային քննարկումները բոլոր թեմաների շուրջ ավարտվում են հակահեղափոխության հիշատակմամբ և «ուզո՞ւմ եք ՀՀԿ–ն վերադառնա» հարցադրմամբ: Այս իմաստով Բագրատյանի բավական բովանդակային քննադատությունը և դրան հետևած արձագանքները բավական տիպական են ու բնութագրող ներկայումս Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը հասկանալու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal