Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


5 տոկոս տնտեսական աճի պարագայում բավականին լարված բյուջե է լինելու․ Խոսրով Հարությունյան

ECONOMICS

Բյուջեի մեջ շատ կարևոր է տեսնել կապիտալ ներդրումների ծավալը, այսինքն՝ ուղղակի ներդրումների հնարավոր ազդեցությունը տնտեսական աճի վրա, շատ էական է տեսնել, թե տնտեսական աճի ինչպիսի կառուցվածք է նախատեսված:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀ 2019 թ.-ի բյուջեին նախագծին:

Հարությունյանը կարևոր է համարում հասկանալը, թե տնտեսական աճը ո՞ր ճյուղերի հաշվին է ապահովվելու՝ հարկունակ, թե ոչ հարկունակ ճյուղերի: Նա նկատեց, որ, օրինակ՝ գյուղատնտեսությունը հարկունակ չէ, եթե տնտեսական աճի մեջ գյուղատնտեսական աճը տպավորիչ լինի, կնշանակի՝ մենք կունենանք աճ, բայց հարկային եկամուտներ պետական բյուջեում չենք ունենա։

Ինչ վերաբերում է 2019 թ.-ի համար կառավարության կանխատեսած մոտ 5 տոկոս տնտեսական աճին՝ 2018 թ.-ի 6.5 տոկոսի համեմատ, Հարությունյանը շեշտեց, թե այս պարագայում բավականին լարված բյուջե է լինելու:

 
 



«Կարծում եմ՝ 5 տոկոս տնտեսական աճն այն է, որը դեռևս նախատեսված էր մի քանի տարի առաջ՝ մինչև 2020-2021 թթ.-ի կտրվածքով, որն, ըստ էության, պետք է ապահովեր բյուջետային այնպիսի եկամուտներ, որոնք ժամանակի ընթացքում հնարավորություն կտան կառավարության սոցիալական պարտավորություններն ավելի արդյունավետ կատարել, այսինքն՝ նվազագույն աշխատավարձերը կամ կենսաթոշակները բարձացնել և այլ։ Եթե հաշվի առնենք, 2018-ը տնտեսական աճի տեսանկյունից եղել է բավական տպավորիչ, ապա 5 տոկոս աճ ապահովելով 18 թ-ի համեմատ, կլինի բավականին լարված բյուջե»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ լարված բյուջեի հետևանքով կառավարությունը շատ նուրբ և ամեն քայլը հաշվարկած պետք է աշխատի, բավականին լուրջ աշխատանք պետք է կատարի հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության առումով: Նախկին վարչապետը շարունակում է մնալ այն կարծիքին, որ կառավարությունը պետք է վերանայի տրված արտոնություններն ու դրանց արդյունավետության հարցը։ Նա հիշեցրեց, որ, օրինակ՝ 2018-ի բյուջեի կտրվածքով տարբեր ոլորտների տնտեսվարողների 390 մլրդ դրամի արտոնություն կա տրված, այսինքն՝ բյուջեի 30 տոկոս չափով, բայց մինչ այսօր չկա այդ արտոնությունների արդյունավետության մասին հաշվետվություն:

«Հարց է առաջանում՝ այդ արտոնություններ տալի՞ս են տնտեսական այն արդյունքը, որը մենք հետապնդում ենք, խիստ կասկածում եմ: Հետևաբար 2019-ը պետք է դառնա նաև այդ արտոնությունների վերլուծման, իմաստավորման, գործոնային ազդեցությունը վերլուծելու տարի, քանի որ կարող է հասկանանք, որ արտոնություններ կան, որոք արդյունք չեն տալիս»,- շարունակեց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի համար էական նշանակություն ունեն նաև պակասուրդի հետ կապված խնդիրները, որը 2019 թ.-ի բյուջեով 151.6 մլրդ դրամ է: Նրա խոսքով՝ պակասուրդի ֆինասնավորման աղբուրներից ստացող եկամուտները նախևառաջ պետք է օգտագործել կապիտալ ներդումների համար, այսինքն՝ պետք է լուծել ոչ թե սոցիալական խնդիր, այլ տնտեսության մեջ այնպիսի ներդրումներ պետք է լինեն, որոնք ժամանակի ընթացքում հնարավորություն կտան տնտեսական աճի: Հարությունյանը, խոսելով 2019 թ.-ին պարտքի սպասարկման վճարի ավելացման մասին, ասաց, որ 2019 թ.-ին սպասարկման համեմատաբար բարձր տեսակարար կշիռ կա: Նա գտնում է, որ եվրոբոնդերի վերթողարկման խնդիր կա և այս համատեքստում հույս հայտնեց, որ  կառավարությանը կհաջողվի է ՀՀ միջազգային գործընկերների մոտ երկրի վարկանիշը՝ պատասխանատու վարկառու, պատասխանտու տնտեսական գործընկեր, պահպանել ու բարձացնել, և այդ ժամանակ եվրոբոնդերի թողարկման հնարավորություն կունենանք։

Պատգամավորը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ այս կառավարության՝ հասարակության սոցիալական խնդիրների հետ կապված քաղաքականությունը, այն, որ բյուջեի ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս, հակասում է նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Խոսրով Հարությունյանն ուշադրություն հրավիրեց տնտեսական այն քաղաքականության վրա, որով պետք է փորձ արվի հարկային եկամուտների ապահովման համատեքստում շեշտը դնել սպառողական հարկերի վրա՝ փոխարենը նվազեցնելով ուղղակի հարկերի մասով տնտեսավարողների հարկային բեռը։

«Այս քաղաքականությամբ հետամուտ ենք լինում ունենալ որակական տնտեսական աճ։ Երկրորդ՝ կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը կշարունակի նախկին կառավարության այն թեզը, որ պակասուրդի հիմնական հատվածն օգտագործվի կապիտալ ներդրումների, այլ ոչ թե սոցիալական ծախսերի վրա, այսինքն՝ իրավունք չունենք պարտք անել, որ աշխատավարձ տանք, մենք իրավունք չունենք պարտք անել, որ թոշակ բարձացնենք, մենք նման շռայլության իրավունք չունեն։ Եթե արտաքին պարտքը ներգրավվի սոցիալական խնդիրներ կարգավորելու համար, ապա խնդիր է»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը։

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal