Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էմոցիոնալ որոշումների հետևանքները զգալու են բոլորը՝ թե՛ «սևերը», թե՛ «սպիտակները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում ապրելով ոչ կայուն օրեր՝ հասարակությունը մեծ հաշվով երևույթներին հավասարակշռված ու ադեկվատ չի արձագանքում: Այս պայմաններում անգամ հոգեբանների համար է դժվար որևէ խորհուրդ տալ, քանի որ դժվար է կանխագուշակել, թե մարդկանց ընկալմամբ այսօր ո՞րն է համարվում «լավ», կամ ո՞րը «վատ»: Ու թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր առիթների ժամանակ փորձում է հիշեցնել, որ մարդիկ պետք է միմյանց հանդեպ հարգանքով վերաբերվեն, ինչու չէ՝ սիրեն ու ներեն անգամ աններելին, սակայն իրականությունը դրանից չի փոխվում՝ բոլորը բոլորի հանդեպ կասկածով ու թշնամանքով են լցված, միմյանց մեջ փորձում են «սևի» ու «սպիտակի» երանգներ գտնել ու անգամ առանց երկար մտածելու՝ «անարգանքի» սյունին գամել: 

Խոսքը և վարքը տարբեր են, և տարբերությունն ավելի տեսանելի է դառնում, երբ որևէ մեկը փորձում է անգամ դիմացինի շահերից բխող, բայց հակառակ կարծիք արտահայտել, ու շատ արագ վերածվում է հայհոյախառն տարափի «արժանի» սուբյեկտի, ինչը հոգեբանական տեսանկյունից նորմալ վիճակ չէ: 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն, անդրադառնալով հասարակության կողմից դրսևորվող վարքագծին, նշեց, թե քանի որ հասարակությունը համասեռ չէ, ուստի վարքագծի մասին խոսելիս հարկավոր է յուրաքանչյուր շերտին առանձին անդրադառնալ: Բայց հասարակության ամենատարբեր վարքագծային դրսևորումների ժամանակ հիմնականում իշխում է ագրեսիվ բնույթ ունեցողը: 

«Հեղափոխությունը ցանկացած շրջանում և ցանկացած երկրում ինքնին ադեկվատ դրսևորում չէ, քանի որ այն արտահայտման ագրեսիվ ձև է: Ուստի չի կարող ադեկվատ դրսևորում համարվել»,– ասաց հոգեբանը:

Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունը մի մասի ընկալմամբ թավշյա հեղափոխություն էր, մյուս մասի կարծիքով՝ պարզապես իշխանափոխություն, որն ուղեկցվում է վարքագծի նույն դրսևորումներով, ինչպես դարեր առաջ: 

«Հեղափոխությունները նույն քայլերն են ենթադրում՝ հնի քանդում և զրոյից նորի ստեղծում: Հեղափոխությունից հետո անպայման սկսում է իշխել էյֆորիկ ֆոնը, քանի որ սովորաբար հեղափոխություն անող խավը լինում է ավելի բազմաքանակ, քան իշխող խավը: Եվ ժամանակ է պետք, որպեսզի այն անցնի և հասարակության հեղափոխական մասն ադեկվատության դաշտ վերադառնա»,– ասաց Մ. Մադաթյանը: 

Էյֆորիկ վիճակը, ըստ հոգեբանի, որոշակի երևույթին ոչ ադեկվատ գնահատական տալու, որոշ ոչ առարկայական հարցերին չափից ավելի ոգևորությամբ արձագանքելու երևույթն է: Մասնագետի կարծիքով, դա թեկուզ ադեկվատ վիճակ չէ, սակայն չի էլ համարվում նաև հիվանդագին վիճակ, թեև այդ ժամանակ շրջապատող երևույթներին լիարժեք գնահատականներ չեն տրվում: Հետաքրքիր է նաև, որ մասնագիտական առումով չի սահմանվում, թե մարդու մոտ այդ էյֆորիկ իրավիճակն ինչքան ժամանակ կարող է պահպանվել: Առավել ևս, երբ օրինակ՝ հեղափոխությունը դեռ ամբողջությամբ ավարտված չի լինում և հասարակությունը դեռ կայուն կյանքով չի վերսկսում ապրել:

«Երբ հեղափոխությունն ավարտվի և բնականոն աշխատանքային ռիթմի մեջ մտնենք, այդ ժամանակ այն կմարի: Հակառակ դեպքում կարող է ձգվել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել հեղափոխության, հակահեղափոխության, «սևի» ու «սպիտակի» և նման այլ բաների մասին խոսակցությունները: Սրանք հենց էյֆորիկ գնահատականներ են, և սովորաբար նման գնահատական տվողները չեն կարող հիմնավորել, թե օրինակ՝ «սև» ու «սպիտակ» ասելով ում նկատի ունեն՝ իրենց հարազատների՞ն, բարեկամների՞ն, ազգակցի՞ն, սահմանը պահող զինվորի՞ն: Չէ՞ որ նման արտահայտությունը նաև նշածս խմբերի մասին է»,– ասաց Մ. Մադաթյանը:

Բայց պարզվում է, որ բոլոր հեղափոխություններն էլ ուղեկցվում են կոպիտ սխալներով, որոնք սովորաբար երկիրը տնտեսապես առնվազն 10–ից 20 տարով հետ են գցում, ինչը նորմալ երևույթ է: Եվ եթե ուսումնասիրեք մյուս երկրների փորձը, պարզ կդառնա, որ դրանք նույն փուլերով են ընթանում:

«Այդ պարագայում ես չեմ հասկանում, թե մեր երկիրն ինչու պետք է տարբերվի մյուս երկրներից: Եվ ամենևին էլ կապ չունի, թե հեղափոխությունը ո՞ր երկրում է լինում: Կարևոր է գիտակցել, որ կամայականորեն ընդունված ցանկացած ռեֆորմ ազդելու է մեր ապագայի վրա: Եվ եթե դա ընդունվում է վրեժխնդրության կամ այլ անառողջ դրսևորման հետևանքով, ապա դրա պատասխանը հետագայում բոլորս միասին ենք տալու: Այսօր բանակը պահող զինվորների ծնողներ կան, որոնք «սև» են: Հիմա ի՞նչ, նրանց «ոչնչացնենք», այդ զինվորներին բանակից ազատենք, ասենք՝ «սև» եք, դրա պատճառով այլևս մեզ հետ չեք ու չպետք է ծառայե՞ք մեր երկրին: Արդյո՞ք այն, ինչ ասվում է, էմոցիոնալ մոտեցում չէ»,– ասաց հոգեբանը:

Ստացվում է՝ հեղափոխության ընթացքում ընդունված էմոցիոնալ որոշումների հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են բոլորը՝ թե՛ «սևերը», թե՛ «սպիտակները»: Այսինքն, այս տրամաբանությունից ելնելով կարելի է ասել նաև, որ ներկա սերունդն էլ պատասխան է տալիս անկախացման տարիների ղեկավարության կողմից գործած սխալների համար:

«Այն ժամանակ մենք անկախություն հաստատեցինք բավականին սխալներով, բայց կարող ենք ասել, որ դրա պատճառը խորհրդային շրջանում համապատասխան փորձ, գիտելիք չունենալն էր, ինֆորմացիայի չտիրապետելը, քանի որ երկար տարիներ ապրել ենք փակ հասարակարգ ունեցող երկրում: Եվ հիմա միանշանակ այդ ամենի համար ենք պատասխան տալիս, բայց պատասխան տալուց բացի, հարկավոր է հասարակության մեջ ներողամտության զգացում սերմանել, որպեսզի բոլորը հասկանան, որ խորհրդային տարիներին ձևավորված սերունդն այդ սխալները գործելու իրավունքն ինչ–որ տեղ ուներ: Ու եթե սթափ նայենք, ապա մենք արդեն կես տարի է՝ միայն կորցնում ենք՝ թքած ունենալով, քանդելով ճանապարհին ամեն ինչ, միայն թե հասնենք ինչ–որ նպատակի: Նախկին իշխանություններից ազատվելու համար ամեն ինչ քանդելու, ոչնչացնելու ճանապարհով գնալը կբերի նրան, որ լավագույն դեպքում գարնանը մենք կկանգնենք ավերակների առաջ և կսկսենք նորից կառուցել մեր երկիրը, վատագույն դեպքում՝ այդ անորոշ վիճակը կարող է ավելի երկար ձգվել»,– ասաց Մ. Մադաթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal