Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսին ոստիկանությունը փոփոխություն կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ոլորտում առկա փոփոխություններին զուգահեռ, այդուհանդերձ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանի, դեռ խնդիրներ կան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ քաղաքական հայտարարություններից հետո ճանապարհային ոստիկանության կողմից մեղմացումներ սկսվեցին: Բացի այդ՝ ՃՈ տեսուչներին հրահանգվել էր, որ վարորդներին շատ դեպքերում ուղղակի նկատողությամբ բաց թողնեն: Մեղմացում է եղել, որը, սակայն, որոշ վարորդների կողմից ճիշտ չի ընկալվել: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, բայց, մեկ է, փոխարենը դա որպես ընդառաջ քայլ, քաղաքականության փոփոխություն ընդունեն, որը պետք է համերաշխության բերեր, շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը՝ հավելելով, որ իրենց հ/կ–ի գրասենյակն այդ առումով շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ:

«Մեր ֆեյսբուքյան խմբերում քննարկումների ժամանակ շատ մարդիկ բողոքում են ու ասում, որ մեղմացումներից հետո վարորդների կողմից շատ վատ դրսևորումներ են նկատվում: Միաժամանակ նշեմ, որ ցանկացած նման գլոբալ փոփոխություն ցնցումներով է լինում, և ինչ–որ ժամանակ է պետք ադապտացվելու համար: Այսինքն, եթե մեղմացում եղավ, ճիշտ է, կգտնվեն վարորդներ, ովքեր կօգտվեն, բայց կգտնվեն նաև այլ վարորդներ, ովքեր, հակառակը, կփորձեն իրենց օրինակով զգոնության քարոզ անել: Ընդհանուր առմամբ՝ իրավիճակն այդքան էլ գովելի չէ: Շատ հարցերում Ճանապարհային ոստիկանները սկսել են ուղղակի անտարբերություն ցուցաբերել, իսկ վերջին շրջանում արդեն ոստիկանապետ Վ. Օսիպյանն է անձամբ հանդիպել իրենց հետ ու զգուշացրել, որ իրենց նկատմամբ խիստ են լինելու. եթե ճանապարհային ոստիկանները չեն պատրաստվում ավելի զգոն իրենց պահել կամ ինչ–որ մոտիվացիայի պակաս ունեն, իրենց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու: Ճիշտն ասած, մեզ մոտ համակարգը փտած է՝ համակարգային փոփոխություն պետք է լինի: Կոնկրետ ՃՈ համակարգի մոտ 30–40 տոկոսին պետք է փոխարինել և ավելի եռանդուն ու նոր ուժեր պետք է ներգրավել. մարդիկ սովոր էին՝ ում կանգնեցնում էին՝ գրպանը գումար էր դնում, իսկ հիմա հեղափոխություն է եղել, և ճանապարհային ոստիկանը սկսել է բանկոմատից գումար հանել»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մինչ այս փոփոխությունները կար մի մոդել, ըստ որի՝ ճանապարհային ոստիկանները շրջիկ ծառայություն են իրականացրել, որն արդյունավետ է եղել միայն իրենց համար:

«Խոսքը ֆինանսական արդյունավետության մասին է: Հիմա բան է փոխվել. եթե հավատանք, որ կոռուպցիան ամբողջովին վերացել է ՃՈ–ից և լավագույն դեպքում տեսուչը կարող է ծանոթ լինել ու բաց թողնել, և դիտարկենք այն, որ տեսախցիկների տուգանքները մեղմացվել են, ապա կարելի է ասել, որ այս մոդելով մենք դեռ չենք աշխատել: Ժամանակ է պետք նաև հասկանալու, թե այս նոր մոդելն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Մի բան հստակ է, որ վարորդների հույսին չի կարելի թողնել, որովհետև եթե 1000 վարորդից տասը առիթից օգտվող լինեն, այդ տասն էլ կարող են ողբերգական հետևանքով վթարների հեղինակներ դառնալ: Այդ պատճառով էլ նույն տասը արդեն մեծ թիվ է 1000–ի մեջ: Իհարկե, գովելի կլինի, որ վարորդները ժամանակի հետ ավելի զգոն դառնան, բայց, ըստ իս, առանց ՃՈ–ի միջամտության այդ հարցը չի կարգավորվի, որովհետև բոլորս էլ գիտենք նաև, որ մեզ մոտ վարորդական վկայականների մեծ մասը գումարով են գնել»,–շեշտեց Դ. Պեդանյանը:

Նրա խոսքով՝ պետք են ինչպես վերապատրաստման միջոցառումներ, այնպես էլ սոցիալական ակցիաներ: «Օրինակ՝ ոստիկանության հասարակական խորհուրդը «Անվտանգ սեպտեմբեր» միջոցառումն իրականացրեց: Անձամբ գնում էին ու տարբեր դպրոցներում ակցիաներ իրականացնում: Օգնում էին փողոցն անցնել, նաև նկատողություն անում վարորդներին: Թերթիկներ էին բաժանում, որտեղ տեղեկատվություն կար տվյալ իրադրության երթևեկության կանոնների մասին: Այդ ակցիաները պետք է պետական մակարդակով լինեն: Առհասարակ մարդուն սթափեցնելու համար տուգանքը վերջին միջոցն է: Տուգանքը խախտումը կատարելուց հետո է նշանակվում, իսկ հիմա աշխատում ենք կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ, որոնք մի քանի տեսակ են լինում: Կան տեխնիկական լուծումներ, երբ, օրինակ, արագությունը չգերազանցելու համար արհեստական անհարթություններ են ստեղծվում»,–ընդգծեց նա: 

«Հաշվի առնելով թե՛ իմ աչքի տեսածը, թե՛ վերոնշյալ քննարկումների արձագանքը՝ կարող եմ ասել, որ փողոցներում հիմա մի թեթև «բարդակ» է: Մարդիկ այս վիճակը կապում են քաղաքականության փոփոխության հետ, իսկ ադապտացիայի համար ժամանակ է պահանջվում: Այդ ժամանակը կարող է կես կամ մեկ տարի տևել, պարտադիր չէ, որ երկու ամիս լինի, թեև հստակ կարող եմ ասել, որ այս պահին երթևեկության անվտանգության կազմակերպման խնդիր ունենք: Կարող ենք ասել, որ այս պահին վատ է, բայց չի նշանակում, որ միշտ վատ է լինելու: Սա անցումային շրջան է: Նախկինում մարդիկ այնքան լարված էին քշում, որ վթարի հավանականությունը մեծանում էր: Անընդհատ նայում էին, որ հանկարծ գիծ չտրորեն, իսկ լարված վարորդը կրկին վտանգավոր է: Իսկ երբ պատժիչ միջոցառումները փոխարինվում են կանխարգելիչ միջոցառումներով, շատ մեծ է հավանականությունը, որ դա կօգնի նվազեցնել պատահարների թիվը»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal