Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստացվում է, որ պետությունը կարող է ցանկացած անձի պիտակավորել. Ռուբեն Մելիքյանը՝ Հենրիկ Աբրահամյանի վերաբերյալ ԱԱԾ տնօրենի առաջ քաշած վարկածի ու ՀՔԾ պետի հերքման մասին

POLITICS

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքը որևէ առնչություն չունի «Մարտի 1-ի» հետ: Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ավելի վաղ հայտնել էր, որ կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքը կիրառվել է «Մարտի 1-ին» ոչ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից: Թեմայի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։


-Պարոն Մելիքյան, որքանով է պաշտպանված ՀՀ-ում  վերջին բացահայտումների նախաքննության փուլում գտնվող  գործերում որոշակի կարգավիճակ ունեցող անձանց, մասնավորապես մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անմեղության կանխավարկածը:

- Այստեղ մտահոգվելու տեղիք տվող փաստեր իրականում գոյություն ունեն, այսինքն` մտահոգիչ հանգամանքներ այս ոլորտում կան և դրանց մասին անհրաժեշտ է  խոսել, բարձրաձայնել:


-Որպես օրինակ նշեմ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հենրիկ Աբրահամյանի օրինակը: Երբ, ըստ ԱԱԾ հաղորդագրության,փաստացի Հովիկ Աբրահամյանին  պատկանող տարածքից զենք-զինամթերք հայտնաբերվեց, ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարկած կա, որ այս զինամթերքը օգտագործվել է 2008-ի մարտի 1-ին: Այսօր ՀՔԾ պետը, երկու ամիս անց, հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի: Հաշվի առնելով, որ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հասարակությունն այլ ընկալում ունի, զգայական է, ինչո՞ւ անել նման հայտարարություն և հետո հերքել, եթե հնարավորություն կա ապացուցել, նոր հայտնել, մանավանդ, որ առաջին լուրը միշտ ավելի լայն տարածում է ստանում, ինչո՞ւ վարկածը դնել շրջանառության մեջ, եթե կա հերքման հավանականություն:


-Դա շատ արտահայտիչ և դասագրքային օրինակ է, և նաև հիմք մտածելու օրենսդրական փոփոխությունների մասին, մտածելու այն մասին, որ  այստեղ օրենքը չի համապատասխանում իրավունքին: Եթե ֆորմալ տեսանկյունից նայենք, ապա դժվար է ֆորմալ խնդիր տեսնել: Ըստ էության, հայտարարության մեջ չի նշվել, որ անձը մեղավոր է հանցանքի մեջ և այլն, և ես չեմ կարող ասել, որ օրենքի տեսակետից խնդիր կա, բայց այստեղ խնդիր կա իրավունքի տեսանկյունից և դա միանշանակ է, դրանք իրավունքի դաշտից են: Մենք, կարծում եմ, ավելի շատ պետք է խոսենք,  մարդու իրավունքների մասին և այն մասին, թե որքան են առկա կարգավորումները համապատասխանում գործող իրավիճակին:


Մենք ունենք այնպիսի երևույթ, ինչպիսին օպերատիվ տվյալներն են, բայց ի՞նչ է ստացվում, որ պետությունը կարող է օպերատիվ տվյալների վրա հղում կատարելով ցանկացած անձի պիտակավորելով, հանցագործության տպավորություն ստեղծել ուղիղ ձևակերպում չտալով, և դա որևէ իրավական հետևանք չի ունենում:

Այս իրավիճակը մարդու իրավունքների  գաղափարախոսության տեսանկյունից անընդունելի է:Առաջինն այն պատճառով, որ օպերատիվ տվյալները սկզբունքորեն ստուգված չեն և այլն, իմ կարծիքով ժամանակն է այստեղ մտածել լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու մասին:


Դա պետք է լինի հետևյալը, եթե պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում օպերատիվ տվյալները վարույթի սկզբնական փուլում հրապարակելու և հրապարակման միջոցով , ըստ էության, անձի անմեղությունը կասկածի տակ դնում, ապա մեխանիզմ պետք է նախատեսվի, որ  եթե այդ օպերատիվ տվյալները չեն հաստատվում, դրանք պետք է անպայման  բացահայտվեն: Եթե կան օպերատիվ տվյալներ և դրանք իրացվում են, բայց հանրությունն այդ մասին չի տեղեկացվում, այստեղ բացահայտման խնդիր ես չեմ տեսնում: Բայց եթե պետությունը դրանք օգտագործում է հանրային տրամադրություններ ստեղծելու համար, ապա պետք է բացահայտվի, եթե անգամ դա արվում է ոչ դիտավորյալ: 

Անձը, որի վերաբերյալ  այդ տրամադրություններն առաջանում են, կարծում եմ, ուղղակի իրավական պաշտպանության միջոց պետք է ունենա:



-Եվ ո՞րն է այդ իրավական պաշտպանության միջոցը:
 
-Ես տեսնում եմ, որ դա  օպերատիվ տվյալների բացահայտումն է, բարձրացնել այդ հարցը և դա դարձնել պարտադիր: Դա կսահմանափակի պետությանը և հնարավորություն չի ստեղծի, որ ցանկացած անձի որևէ պատճառով արատավորելու համար որևէ օպերատիվ տվյալի վրա հղում կատարելով ինչ-որ հայտարարություններ անի, հետո ասեն՝ չէ, պարզվեց, որ դա այդպես չէ: Իսկ քանի՞ մարդ է իմանում օպերատիվ տվյալի մասին և քանիսն են լսում, որ դա այդպես չէր: Դրանք անհամադրելի են:

-Ինչո՞ւ օրինակ, պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվում  և իրենց ապահովագրում են «կարծես թե», «երևի», «վարկած է» արտահայտություններով։ Ինչպե՞ս կանխել դա:


-Հենց դրա մասին է խոսքը,իմ նախնական գնահատմամբ՝ օրենքի տեսանկյունից խնդիր չկա: Տվյալ դեպքում, ասենք թե պաշտոնյան օպերատիվ տվյալ ունի, որը կասկածի տակ չեմ ուզում դնել, հայտնել է այդ մասին, որ համապատասխան վարկած կա: Անմեղության կանխավարկածի այս պահին գործող չափանիշներով այստեղ դժվար է տեսնել ֆորմալ օրենքի խախտում, բայց իրավունքի խախտումը այստեղ առկա է: Հանրությունը պետք է պաշտպանության նոր միջոցներ ունենա: Ինչո՞ւ է սա այսօր կարևոր, և կարևոր չէր տասը կամ քսան տարի առաջ: Այսօր տեղեկատվության տարածման հնարավորություններն այնպիսին են, որ դրանք շատ արագ կարող են հանրային կարծիք ձևավորել և ազդել մարդու հեղինակության վրա: Ձեր ասածը դասագրքային օրինակ է այն պատճառով, որ սրանից հետևում է, որ մի բան այն չէ, անարդար իրավիճակ է: Մարդը պաշտպանության հնարավորություն չունի: 

-Բացի այդ, կան գործեր, որոնք դեռ նախաքննության փուլում են և նշված կառույցի ղեկավարը իր կարծիքն է հայտնում գործի վերաբերյալ, դա չի՞ կաշկանդում քննիչին: Չնայած այս դեպքում հակառակն էր, բայց նկատում եք նման երևույթ, որ միջոցներ գտնել մեղադրանքը դարձնել այնպիսին, որ համապատասխանի կառույցի ղեկավարի խոսքին:

- Կա նման մտավախություն, բայց դրա դերը գերագնահատել նույնպես պետք չէ, որովհետև եղել են օրինակներ, երբ հայտարարվել է պաշտոնական վարկած էր և այն հերքվել է: Մտավախությունը կա, բայց ինտենսիվությունը շատ մեծ չէի համարի:

- Նաև կարծիք կա, որ իրավապահ համակարգերն իրենց բացահայտումներին աղմկահարույց երանգներ տալու մրցակցության մեջ են։ Դուք նկատո՞ւմ եք նման բան:  

- Փորձից ելնելով կարող եմ ասել, որ եթե մրցակցող իրավասություններ են լինում, ապա այդ դեպքում իրենց աշխատանքն ավելի լավ են կատարում, որպեսզի ցույց տան, որ այդ մրցակցության ավելի ճիշտ կրողն են, ցույց տալու համար, որ իրենք ավելի լավ են աշխատում:


 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal