Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մանե Թանդիլյան. «Խնամիներով, ծանոթներով որևէ մեկը աշխատանքի չի տեղավորվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբաղվածության պետական գործակալոթյան միջոցով վերջին 4 ամսում աշխատանք գտածների թիվն աճել է 60 տոկոսով։ Այս նորությունը որոշակի հարցեր առաջացրեց, հարցից հարց ծագեց, իսկ արձագանքները միանշանակ չէին: Գրանցված ցուցանիշի ու մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլ յանի հետ:

Թե ինչի՞ արդյունքում է նման աճ գրանցվել, Մանե Թանդիլ յանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց.

«Կան մարդիկ, ովքեր զբաղվածության պետական գործակալությունում տարիներ շարունակ գրանցված են եղել, իսկ այս ընթացքում գործակալության միջոցով 60 տոկոսով նրանց զբաղվածությունն ավելացել է: Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև բազմաթիվ մարդիկ են դիմում ինձ ու հարցնում՝ իսկ ինչպե՞ս ինձ աշխատանքի կտեղավորեք: Ես շատ հստակ բոլորին ուղղորդում եմ զբաղվածության պետական գործակալություն: Ասում են՝ բայց մենք դիմել ենք նախկինում և չի ստացվել: Իսկ ես ասում եմ՝ դիմե՛ք, եթե չստացվի, նորից ինձ դիմեք: Շատ քաղաքացիներ, ովքեր բազմաթիվ պատճառներով ժամանակի ընթացքում կորցրել էին գործակալության աշխատանքի նկատմամբ վստահությունը, այժմ արդեն դիմում են՝ հույս ունենալով, որ կստացվի և ստացվում է: Այսօրվա գործակալությունը գիտի, որ դա իր գործառույթն է և այն չիրականացնելու դեպքում ես հստակ պատկերացում ունեմ, որ իրենք իրենց տեղում չեն: Հետևաբար՝ աշխատանքը տարվել է թե՛ գործակալության, թե՛ տարբեր տարածքային կենտրոնների հետ: Նրանք հստակ պատկերացում ունեն, որ ես շատ լավ տիրապետում եմ իրավիճակին. եթե ինքս տեղյակ եմ, որ կան աշխատատեղեր, որոնց հավակնում են մեր քաղաքացիները, բայց դրանք չեն իրացվում, ուրեմն՝ խնդիրը գործակալության մեջ է»:

Մանե Թանդիլ յանի համոզմամբ՝ թվերը ցույց են տալիս, որ վերահսկողության վերոնշյալ մեխանիզմն աշխատել է: Նրա խոսքով, բացի վստահությունը վերականգնելու գործոնից, կարևորում են նաև գործակալության վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հանգամանքը, քանի որ մարդիկ ինֆորմացված չեն: 

«Եթե շատ անկեղծ լինեմ, ապա անվստահություն կա նախարարության բոլոր գործակալությունների, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նկատմամբ: Որևէ մեկը չի ժխտում սա, բայց իրականությունն այն է, որ բան է փոխվել, և այսօրվա իրողություններին համապատասխան փոփոխություններ են տեղի ունենում նաև այդ ոլորտներում»,–ասաց նա՝ նկատելով, որ բժշկասոցիալականն այդ առումով մի փոքր զիջում է զբաղվածության գործակալությանը:

«Պատճառն այն է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ռեֆորմը դեռ ընթացքի մեջ է՝ այստեղ խորքային ռեֆորմ է անհրաժեշտ հաշմանդամության խմբերի հետ կապված: Արդեն սկսել ենք որոշակի կադրեր փոփոխել, ովքեր արմատացած են եղել նախորդ համակարգի հետ, և աշխատաքն էլ, ըստ էության, ձախողել են: Այդ կոռումպացված համակարգերը, որոնք ներդրված են եղել, նաև իրենց ոչ պակաս մասնակցության շնորհիվ է: Հետևաբար՝ նաև կադրերի փոփոխության անհրաժեշտություն կա: Կա նաև համակարգային ու մոտեցումների փոփոխության անհրաժեշտություն: Եվ իսկապես պետք է շատ ջանք թափել, որ այս ոլորտում ևս փոփոխություն արվի»:

Իսկ թե որքանո՞վ է հաջողվել մինչ այս լուծել վերոնշյալ կադրերի հարցը, Մանե Թանդիլյանը պատասխանեց. 

«Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ ինձ համար գնահատելի է լինելու աշխատող մարդը: Անկախ իր քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, ու անկախ քաղաքական որևէ փոփոխությունից այդ մարդը պետք է ունենա աշխատանք, պետք է լավ ապրի: Ես հենց այդ սկզբունքով եմ առաջնորդվել: Իմ օրոք մեր համակարգում խնամիներով, ծանոթներով որևէ մեկը աշխատանքի չի տեղավորվել: Կարծում եմ՝ այս մտածելակերպը պետք է գործի բոլոր պետական գերատեսչություններում, այլապես մենք ձախողելու ենք: Երբ ես խոսում եմ հատուկ և առանձին վերցված անձանց մասին, ես ուզում եմ հուշել, որ կան աշխատակիցներ, որոնց ոչ որակյալ աշխատանքի շնորհիվ է համակարգը տարիներ շարունակ ձախողվել: Հետևաբար՝ շատ կուզենամ, որ այդ աշխատակիցները կա՛մ վերաբերմունքը փոխեն, կա՛մ իմանան, որ իրենց ժամանակն անցել է: Ես այդ մեսիջները հստակ եմ հղել մեր աշխատակիցներին»:

Վերադառնալով զբաղվածության գործակալությանը՝ այդ համատեքստում նախարարից հետաքրքրվեցինք՝ անբարեխիղճ մասնավոր գործակալությունների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Նշենք, որ տարիներ շարունակ քաղաքացիները բարձրաձայնել են, որ մի շարք գործակալություններ իրենց մոլորեցրել են, միայն գումար աշխատելու նպատակ հետապնդել:

«Իհարկե, մասնավոր շուկան է կարգավորում այդ հարաբերությունները: Բայց, միևնույն ժամանակ, ես զբաղվածության պետական գործակալության առաջ հստակ խնդիր եմ դրել. չպետք է կրկնել նույն գործառույթը, որն այդ գործակալություններն են իրականացնում: Զբաղվածության պետական գործակալության գործառույթը պետք է տարբերվի: Միևնույն ժամանակ, երբ հասկացա, որ իրականում վերոնշյալ առումով ևս խնդիր կա, որոշեցի, որ պետք է պահպանել որոշակի գործառույթ, որպեսզի այդ շուկայում մրցակցություն ապահովենք: Հետևաբար, երբ աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունները մրցակցության առկայություն տեսնեն, ստիպված կլինեն ավելի բարեխիղճ և նորմալ աշխատանք իրականացնել: Բայց իրականում շատ կցանկանամ, որ այդ խնդիրը դրված չլինի զբաղվածության պետական գործակալության ուսերին, որովհետև մեր գործառույթը փոքր-ինչ այլ է: Մենք պետք է կարողանանք հայտնաբերել զբաղված լինելու կարիք ունեցողներին և նրանց հետ աշխատանք կատարել»,–ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023