Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները. Հարութ Սասունյան

POLITICS

Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

Վերջին օրինակը բրիտանական բազմաթիվ թերթերի առաջին էջերում է: Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում `2006-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում:

Միացյալ Թագավորության հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաստատում է, որ գողացված գումարներն օգտագործվել են Լոնդոնի առաջնակարգ Նայթսբրիջ շրջանում 15 միլիոն դոլար արժողությամբ 5 ննջասենյակով առանձնատուն գնելու համար, որը գտնվում է «Հարոդս»-ից ընդամենը 100 մետր հեռավորության վրա:

 Առանձնատունն այժմ գնահատվում է 20 միլիոն դոլար: Նա նաև մեղադրվում է գրեթե 14 միլիոն դոլար արժողությամբ գոլֆի և էլիտար ակումբ Էսքոթում ձեռք բերելու համար, ըստ «Գարդիան» թերթի հաղորդման: Անհավատալի է, Հաջիևան երկու անձնական ավտոկայանատեղի ունի «Հարոդս»- ում` տարեկան  500 հազար դոլար արժողությամբ: Ութ տարի առաջ նա ապրելու թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում, հարուստ ներդրողների համար վիզայի սխեմաներով՝ առանց ստուգելու նրա նյութական աղբյուրը:


«Հաջիևան Ադրբեջանի պետական միջազգային բանկի նախկին նախագահ 57-ամյա Ջահանգիր Հաջիևի կինն է: 2016 թվականին նրա ամուսինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման երեք միլիարդ դոլար շորթելու համար», ըստ «Գարդիան»-ի լրագրող Ռուպերտ Նիթի:

Լոնդոնում Հաջիևայի փաստաբանները միջնորդել են, որպեսզի գաղտնի պահվեն նրա անունը, ամուսնու անունը, նրանց ազգությունը և ամուսնու բանկը, սակայն բրիտանական դատարանը լրատվամիջոցների խնդրանքով հանել է գաղտնիության քողը:

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտարարել է, որ Հաջիևան օգտագործել է իր ամուսնու բանկի կողմից թողարկված 35 American Express, Mastercard և Visa վարկային քարտեր իր գնումների համար: «Հարոդս» կատարած միայն մեկ այցի ընթացքում նա ծախսել է 200 հազար դոլար՝ Boucheron-ի շքեղ ոսկեղեն, բրենդային օծանելիք և ժամացույցներ գնելու համար: Մեկ այլ այցի ժամանակ նա առել է 132 հազար դոլարի Cartier-ի ոսկեղեն: Նա նաև գնել է 42 մլն դոլար արժողությամբ Gulfstream G550 ինքնաթիռ: Հաջիևայի դուստրը՝ առաջին ամուսնությունից, որը սովորել է Լոնդոնում, ունեցել է 20 միլիոն դոլարի բաժնետոմսեր, տարեկան 1.3 միլիոն դոլարի շահութաբաժնով: Ներկայիս ամուսնությունից Հաջիևան ունի երկու որդի՝ 17 և 20 տարեկան, որոնք նույնպես սովորել են բրիտանական մասնավոր դպրոցներում:

Հաջիևայի ամուսինը նրան տվել է 1.3 միլիոն դոլար բրիտանական պետական պարտատոմսերում ներդնելու համար և ստացել է 26 հազար դոլար ամսական ծախսերի համար: Սակայն ամուսնու ձերբակալությունից հետո նա փախել է Ադրբեջանից և սկսել է վաճառել իր ընտանիքի արծաթյա իրերը Christie’s-ի աճուրդի տանը: 

Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են հարցաքննելու Հաջիևային իր ամուսնու բանկային գործի կապակցությամբ, մեղադրելով նրան և ընտանիքի մյուս անդամներին՝ Հաջիևի սխեմաների համար որպես օղակ ծառայելու համար՝ փողը երկրից դուրս բերելու նպատակով:

Հաջիևան առաջին անձն է Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն նոր`«Անբացատրելի հարստացման կարգ» օրենքով հետաքննվող, որը նախատեսված է կասկածելի կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաների թիրախավորման համար, որոնք ենթադրաբար զբաղվել են գողացված փողերի լվացմամբ։  Դատավոր Սուպերսթոունը պահանջել է, որ նա բացատրի իր շռայլ գնումների համար դրամական աղբյուրը։ Եթե նա չկարողանա դա անել՝ նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել։ Դատավորը համաձայնել է, որ «այս վկայությունը կարևոր է դատավճռով Հաջիևի դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ զեկույցների լույսի ներքո, ներառյալ բանկում  նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը՝ ընտանիքի անդամների անուններով վարկային քարտեր թողարկելով, որոնց միջոցով խոշոր պարտքեր են գոյացել բանկի դեմ»։

Ջահանգիր Հաջիևը, որպես Ադրբեջանի միջազգային պետական բանկի նախագահ 2001-2008 թվականներին, պաշտոնապես ստացել է տարեկան 71 հազար դոլար աշխատավարձ։ Այնուամենայնիվ, Werner Capital գրասենյակը, որը գույքային ներդրումներ է իրականացնում հարուստների համար, 2011 թ. իր հրապարակած զեկույցում բացահայտել է, որ Հաջիևի ունեցվածքը կազմում է 73 միլիոն դոլար։ «Գարդիանը» հաղորդել է, որ դատախազ Ջոնաթան Հոլը, որը ներկայացնում է Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը, հայտարարել է. «Որպես պետական աշխատող 1993-2015 թվականներին, շատ անհավանական է, որ նման պաշտոնը կարող էր ապահովել բավարար եկամուտ՝ գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար»։

Դատարանում Հաջիևան հայտարարել է, որ տեղյակ չէ իր գնումների միջոցների աղբյուրի մասին, պնդելով, որ իր ամուսինն էր պատասխանատու վճարումների համար։ Նա Հաջիևին բնութագրել է որպես «մեծ կարողությունների տեր մարդ»։ Նա վարձել է բարձր վարձատրվող բրիտանացի իրավաբանների խումբ՝ դատարանում իրեն պաշտպանելու համար:

Ներկայումս Հաջիևայի թանկարժեք առանձնատունը, գոլֆի և էլիտար ակումբը մնում են սառեցված և չեն կարող վաճառվել։ 

Դեռ հայտնի չէ, թե արդյոք բրիտանական կառավարությունը կբռնագրավի Հաջիևայի ունեցվածքը Լոնդոնում: Առաջիկա ամիսներին շատ այլ դատական գործեր կհայտնվեն դատարաններում, բացահայտելով ադրբեջանցի պաշտոնյաների համատարած կոռուպցիան, որոնք իրենց երկրի նավթային հարստությունից միլիարդավոր դոլարներ են գողացել՝ դրանք ներդնելով իրենց անձնական շահերի համար աշխարհի բազմաթիվ երկրներում... 

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal