Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թեկնածու առաջադրելու անհրաժեշտություն չկա, իսկ խորհրդարանը կշարունակի աշխատել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Արմինե Գրիգորյան) գրում է.

ՀՀ վարչապետի հրաժարականի և ԱԺ–ն արձակելու շուրջ քննարկումները շարունակվում են: Մի մասը փորձում է հասկանալ, թե իրավական տեսանկյունից որ ճանապարհով գնալն է ճիշտ, մի մասն էլ փորձում է անկատար օրենքների տողատակերում ականներ ման գալ, որպեսզի հետագայում հնարավոր չլինի (կամ՝ լինի) ասել, թե գործընթացը խախտումներով է իրականացվել

Այս համատեքստում առաջադրված վարկածներից մեկի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո գումարվող ԱԺ առաջին նիստի ժամանակ, այնուամենայնիվ, պետք է առաջադրվի թեկնածու՝ չընտրվելու կանխավարկածով: Մյուս մասն էլ պնդում է, որ իրավունքը պարտականություն չի ենթադրում և կարելի է անգամ վարչապետի թեկնածու չառաջադրել:

Հարցին, ի դեպ, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա զուտ իրավական հարց է, բայց ինքը չի ցանկանում, որ իրավական որևէ նրբերանգ անտեսվի: Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով մասնագիտական այս վեճին, նշել էր նաև, որ թեև այն խիստ մասնագիտական է, սակայն վերջում, այնուամենայնիվ, կայացվելու է քաղաքական որոշում, չնայած որ այն քաղաքական ենթատեքստ չունի:

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» զրուցեց իրավաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

– Պարոն Բաղդասարյան, այս հարցի շուրջ թեև իրավաբանների կածիքները բաժանվել են երկու մասի, սակայն, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա:

– ՀՀ Սահմանադրության համաձայն, հնարավորություն է տրվում երկու անգամ վարչապետ ընտրել: Առաջին նիստի ժամանակ վարչապետ չառաջադրվելու դեպքում հնարավորություն է տրվում ԱԺ–ի 1/3–ի կողմից վարչապետ առաջադրել: Այսինքն, ԱԺ տարբեր խմբակցություններ կոնսենսուսի գալով՝ իրավունք ունեն վարչապետի նոր թեկնածու առաջադրել: Պայմանական իրավիճակներ ներկայացնեմ, որպեսզի ասվածն ավելի ընկալելի լինի: Առաջին իրավիճակի դեպքում՝ առաջին փուլում կուսակցություններից որևէ մեկի կողմից վարչապետ չի առաջադրվում, քանի որ նա ձայներ չի կարող ստանալ: Երկրորդ իրավիճակ՝ խմբակցություններից որևէ մեկի կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվում, բայց ԱԺ նիստն անցկացնելու քվորում չի լինում, երրորդ տարբերակը, որ քվորում լինում է, բայց առաջադրված վարչապետի թեկնածուն բավարար ձայներ չի ստանում: Այս երեք սցենարների պարագայում երկրորդ փուլ է հայտարարվում: Եթե երկրորդ անգամ պատգամավորների 1/3–ի կողմից վարչապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրվում է, բայց անհրաժեշտ ձայն չի հավաքում, այդ դեպքում Ազգային ժողովն արձակվում է, որպեսզի այդ պրոցեսն անվերջ չշարունակվի: Սահմանադրության մեջ ամրագրված նորմը թվարկածս հնարավորություններն է տալիս, բայց չի սահմանում, որ անվերջ պետք է վարչապետի թեկնածու առաջադրվի: Օրենքը ձևակեպվել է այսպես՝ խմբակցություններն իրավունքն ունեն առաջադրելու, բայց իրավունքը պարտականություն չէ: Անտրամաբանական կլիներ նաև, որ օրենքը մեկնաբանվեր այնպես, որ բոլոր կուսակցությունները պարտավոր են թեկնածու առաջադրել: Այդ դեպքում արդեն կստացվեր այնպես, որ քվեարկությունը նույնպես անտրամաբանական քայլ կդառնար: Օրինակ, Սերժ Սարգսյանի ընտրվելու ժամանակ «Ել ք» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել և դա Սահմանադրության խախտում չէր: Այսինքն, որևէ մեկը չի կարող պարտավորեցնել, որ խմբակցությունները թեկնածու առաջադրեն: Մյուս կողմից՝ եթե խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, դա ամենևին չի նշանակում, որ այդ պրոցեսը պետք է անվերջ շարունակվի: Բացի այդ, եթե մինչև քվեարկության օրը որևէ թեկնածու չի առաջադրվում, ապա քվեարկության օրը այն տեղի չի ունենում, և եթե երկրորդ փուլի ժամանակ նույնպես թեկնածու չի առաջադրվում, ապա երկրորդ փուլից սկսած 6 օր հետո ժամը 00:00–ից ԱԺ–ն օրենքի ուժով համարվում է լուծարված: 

– Իսկ դրանից հետո ԱԺ–ն արձակված համարելու մասին որոշումը վավերացվո՞ւմ է որևէ մարմնի կողմից, և եթե այո, ապա ի՞նչ կարգով:

ԱԺ արձակումը որևէ մեկի կողմից չի վավերացվում, քանի որ այն օրենքի ուժով համարվում է արձակված: Դրանից հետո կառավարության ժամանակավոր պաշտոնակատարները ձեռնամուխ են լինում կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կառավարությունը հայտարարում է ժամանակացույց, որից հետո սկսվում է արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործընթացը: 

– Պարոն Բաղդասարյան, իսկ ԱԺ–ն արձակվելուց հետո մինչև նոր խորհրդարանի ձևավորումը արդյո՞ք նույնպես շարունակում է աշխատել: 

– ԱԺ–ի արձակվելուց հետո բոլոր պատգամավորները շարունակում են պահպանել իրենց լիազորությունները մինչև ԱԺ նորընտիր պատգամավորների լիազորությունների ստանձնումը: Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմնի գործունեության ընդմիջում չի լինում: Եվ ինչպես կառավարության անդամներն են շարունակում մնալ որպես պաշտոնակատարներ, այնպես էլ ԱԺ–ն շարունակում է աշխատել, մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Սա սահմանադրական նորմ է, որը նախատեսված է գրեթե բոլոր երկրների Սահմանադրություններում: Այսինքն, նախորդ ինստիտուտը շարունակում է աշխատել, մինչև նոր ինստիտուտների ձևավորվելը: 

–ԱԺ–ն արձակելուց հետո մինչև նոր ԱԺ–ի ձևավորումը, եթե պատգամավորները, կառավարության անդամները շարունակում են պահպանել իրենց լիազորությունները, ապա իրավունք ունե՞ն արդյոք ԱԺ նիստ գումարել, օրենք ընդունել, թե՞ ոչ:

–Այդ ժամանակահատվածում այդ ինստիտուտները լիարժեքորեն կարող են իրենց լիազորություններն իրականացնել, բայց քաղաքական և տրամաբանական տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ այդ ընթացքում կարող են նիստեր գումարվել, քանի որ այդ ժամանակահատվածը համընկնում է նոր ընտրությունների քարոզարշավի հետ: Անշուշտ, լինում են հրատապ դեպքեր, երբ հարկ է լինում որոշում ընդունել, սակայն նախորդ բոլոր դեպքերն էլ վկայում են այն մասին, որ ընտրություններից առաջ մոտ 1,5 ամսվա ընթացքում ԱԺ–ն հերթական նիստեր չի գումարել: Ընդամենը գումարվել են արտահերթ նիստեր՝ անհետաձգելի օրենքներ քննարկելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023