Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե բոլորը փորձեն տեղավորվել հեղափոխական ճամբարում... . «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է.

Թեև խորհրդարանական ընտրությունների անցկացումն արդեն փաստ է, իսկ ներկա իրավիճակն անցնցում է, այդուհանդերձ, որոշ շրջանակներ դեռ անհանգստություններ ունեն: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ տրամաբանության տեսանկյունից չի կարծում, թե քաղաքական ուժերն իրենց հայտարարություններին հակառակ կգնան: 

«Հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու, ինչը համարվում է դիրքորոշման արտահայտում: Իսկ դիրքորոշման փոխվելը կամ չփոխվելը պայմանավորված է նրանով, թե ինչ ռեսուրսներ կան փողոցում այս պահի դրությամբ: Կարող է ինչ–որ մեկը փորձել շեղվել իր քաղաքական դիրքորոշումից, բայց այդ պարագայում պետք է չոր հաշվարկով գնահատի, թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո: Կարող է տեղի ունենալ այն, ինչը մոտավորապես եղավ հոկտեմբերի 2– ին: Այդ պարագայում կարող է շատ ավելի լուրջ պոռթկում լինել, քանի որ բացի քաղաքական պահից դա ունի նաև էմոցիոնալ պահ»,–ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ նման զարգացում չի կանխատեսում:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մեծ «սյուրպրիզներ» չեմ ակնկալում: Նման «սյուրպրիզներ» կարող են լինել միայն ֆորս մաժորային հարթակում: Թերևս միակ հանգամանքը, որը կարող է ինչ–որ բան փոխել, գուցե իրավիճակի կտրուկ վատթարացումն է սահմանին: Մնացած պարագաներում, ելնելով այսօրվա իրավիճակից և կողմերի իրական ռեսուրսներից, նման բաներ չեմ սպասում»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա 2 ամիսներին սպասվող գործընթացներին, Վիգեն Հակոբյանը շեշտեց. «Կարծում եմ՝ նախընտրական գործընթացն արդեն սկսված է: Հիմա սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու շրջանն է: Շատ քաղաքական ուժեր, իմանալով, որ արտահերթ ընտրություններ են լինելու, չգիտես ինչու, չէին նախապատրաստվում ընտրություններին: Համենայն դեպս, չէր երևում, որ նախապատրաստվում են: Բայց որևէ մեկը չէր երաշխավորում, որ ընտրությունները լինելու են մայիսի սկզբին, հունիսին կամ ապրիլի վերջին: Կառավարության ծրագրում նշված մեկ տարվա ընթացքում ասվածը ենթադրում էր, որ այն կարող է լինել և՛ նոյեմբերին, և՛ դեկտեմբերին... Քաղաքական ուժերը պետք է նախապատրաստվեին նույնիսկ այն պահից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակավոր կառավարության հիմնական առաքելությունը նոր արտահերթ ընտրությունների նախապատրաստվելն է: Այս տեսանկյունից փոքր–ինչ տարօրինակ է, որ շատ քաղաքական ուժեր և անձեր կարծես խուճապի մեջ են ու ասում են, թե չեն հասցնում և այլն»:

Նրա խոսքով, այժմ քաղաքական ուժերը փորձում են կոնսոլիդացնել իրենց ուժերը, ինչպես նաև տնտեսական, քաղաքական ռեսուրսները: «Շատ շատերը փորձում են ընդհանրապես հասկանալ՝ մասնակցելո՞ւ են, թե՞ չեն մասնակցելու, իսկ մասնակցության դեպքում՝ ի՞նչ ֆորմատով: Հիմա այս փուլն է:

Ըստ իս՝ շատ շատերի համար անգամ հայտնի չէ, թե ովքեր են լինելու իրենց ցուցակում: Հիմա սկսվել է մի գործընթաց, երբ բոլորը բոլորի հետ փորձում են բանակցել, որ կարողանան քիչ թե շատ հայտնի մարդկանց իրենց ցուցակներում ներգրավել: Իսկ առաջիկա երկու ամիսներին ամեն ինչ լինելու է նախընտրական պայքարի տրամաբանության շրջանակներում: Թե ի՞նչ բնույթ կունենա նախընտրական ֆոնը, կնմանվի՞ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ, կախված է հիմնականում երկու գործոնից: Առաջին՝ կմասնակցի՞ արդյոք ՀՀԿ–ն, որովհետև այդ քաղաքական ուժն այսօրվա դրությամբ միակն է, որն իրեն դիրքավորում է որպես ընդդիմություն: Երկրորդ՝ ի՞նչ մարտավարություն կընտրի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետի գլխավորությամբ: Այսինքն՝ այն կլինի նորից սևի և սպիտակի միջև պայքարի մարտավարությո՞ւն, թե՞, այսպես ասեմ, այլ գունային գամմայում կլինի»,– ընդգծեց քաղտեխնոլոգը՝ այդ համատեքստում շեշտելով Նիկոլ Փաշինյանի՝ բարիկադներ քանդելու մասին հնչեցրած խոսքը:

«Դատելով դրանից՝ ավելի հանդուրժողական մթնոլորտ է ստեղծվում այլ կարծիք ունեցողների ու այլ կադրային բազաների նկատմամբ: Այս պահի դրությամբ այլ մարտավարություն ընտրելու փորձ է արվում: Վերոնշյալ 2 գործոններից է բխելու այդ մարտավարությունը: Այդ տակտիկան է բնորոշելու, թե ի՞նչ էմոցիոնալ և ի՞նչ քաղաքական ֆոն է լինելու նախընտրական պայքարի ընթացքում»,–նշեց Վ. Հակոբյանը:

Իսկ թե քաղաքական ուժերն ու կուսակցությունները ընտրություններին ընդառաջ ինչ պետք է հաշվի առնեն, քաղտեխնոլոգը նշեց. «Ինչպես ավագանու ընտրություններն, այնպես էլ սպասվելիք ընտրությունները խաղի կանոնների փոփոխություն են ենթադրում: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին այդ փոփոխությունը. այսինքն, եթե փողի, ընտրակաշառքի գործոնը չի զրոյացվել, առնվազն հասցվել է նվազագույնի: Այդ գործոնն այլևս բավականին լուրջ ազդեցություն չի ունենում: Ըստ իս՝ այս պարագայում շատ կարևոր են դառնում դասական ընտրական գործընթացներին բնորոշ էլեմենտները: Այդ էլեմենտներից մեկը սեփական ծրագրեր ներկայացնելն է: Եթե բոլորն ասեն, որ ի սկզբանե դեմ են եղել նախորդ ռեժիմին, փորձեն տեղավորվել հեղափոխական ճամբարում, այնուամենայնիվ, որպեսզի ընտրողը մեկին մյուսից զատի կամ գոնե հասկանա՝ ինչո՞ւ պետք է այս ուժին ձայն տալ, մյուսին՝ ոչ, յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա իր ծրագրային ֆիշկաները: Պետք է ունենա այն «speaker»–ներին, որոնց կարելի է հավատալ, որովհետև ակտուալ է մնում այն հին կարգախոսը, թե կարևոր չէ՝ ինչ են ասում, կարևոր է՝ ով է ասում: Եթե հիմա անկախ իրենց կենսագրությունից, բոլորը հանկարծ դարձան հակասերժսարգսյանական, հակառոբերտքոչարյանական, ուրեմն ընտրողն էլ պետք է փորձի անալիզ անել՝ ի վերջո, այս կարգախոսներով ո՞վ է հանդես գալիս: Կարևոր է, թե ովքեր են կուսակցության դեմքերը, կարևոր են ռեալ ծրագրերն ու ֆիշկաները: Իսկ ծրագրերը չպետք է լինեն դեկլարատիվ, չպետք է լինեն բարի ցանկությունների ու կենացների մակարդակով, ինչպես սովորաբար եղել են մեզ մոտ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal