Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր թիմն ու մեր ծրագիրը միայն օգնելու են Փաշինյանի կառավարությանը այս դժվարին փուլում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին հայաստանյան քաղաքական դաշտը կրկին ակտիվանում է՝ որոշ կուսակցություններ ռեստարտ են լինում, ոմանք էլ դիրքավորվում են: Դրան զուգահեռ ձևավորվում են նոր քաղաքական միավորներ: Նորաստեղծ կուսակցություններից մեկի՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ, իրավաբան Հայկ Գրիգորյանին ուղղեցինք մեր հարցերը: 

–Նոր կուսակցության հիմնումը հետհեղափոխական շրջանում նախընտրական նախագի՞ծ է, թե՞կան ավելի հիմնավոր պատճառներ:

–Եթե ծանոթանաք մեր թիմի անդամների կենսագրությանը և նրանց անցած քաղաքացիական պայքարի պատմությանը, ապա կհամոզվեք, որ սա զուտ նախընտրական նախագիծ չէ։ Մենք եղել ենք ներքաղաքական դաշտի ակտիվ մասնակից վերջին 5 տարվա ընթացքում, սակայն չենք ցանկացել մասնակցել որևէ ընտրական գործընթացի։ Ինչպես գիտենք, տարիներ շարունակ հասարակությունը հավատ չի ունեցել ընտրական գործընթացի հանդեպ։ Այս հասարակության մի մասն ենք եղել նաև մենք, ուստի մենք չէինք կարող մասնակցել ակնհայտ կեղծիքներով ու ընտրակաշառքի գործադրմամբ անցկացվող ընտրություններ կոչվող գործընթացին։ Հիմա այլ իրավիճակ է, նոր իրողություններեն, որոնք մեզ ուղղակի հարկադրում են լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող։ Նոր իրավիճակը պարտադրում է նաև նոր մոտեցումներ, թե՛ կուսակցություն երևույթի, թե՛ գաղափարների ու ծրագրերի մասով։ «Ազգային առաջընթացը» նոր ուժ է այս բոլոր առումներով։ Մենք գերխնդիր ենք հռչակել հասարակության ապակուսակցականացումը, մենք հստակ նախընտրական ծրագիր ենք մշակել, որը մեր պայմանագիրն է լինելու մեր ընտրողներիհետ, մեր ղեկավար կազմում չկան նախկինում որևէ այլ կուսակցության անդամ հանդիսացող կամ պաշտոնատար անձ հանդիսացած անհատներ։ Այսինքն, պատճառը, որ մենք մտնել ենք քաղաքական ասպարեզ, նոր իրավիճակով թելադրված երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու ցանկությունն է, որի համար ստեղծվել է պարարտ միջավայր։ Մեր թիմն ու մեր ծրագիրը միայն օգնելու են Փաշինյանի կառավարությանը այս դժվարին փուլում։

–Հասկանալի է, որ մասնակցելու եք ընտրություններին, ո՞ր դաշտն եք զբաղեցնելու, միայնակ եք գնո՞ւմ, թե՞ այլ ուժերի հետ: 

–Տեսեք, քանի որ ըստ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների, ԱԺ–ում պետք է լինեն առնվազն 4 կուսակցություններ, ապա մենք ձգտելու ենք լինել այդ ուժերից մեկը, քանի որ դա միակ քաղաքական ուղին է, որով մենք կարող ենք իրականացնել մեր ծրագրերը և նպաստել բարեփոխումների ընթացքին։ Եվ քանի որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ամեն դեպքում ստանալու է ձայների մեծամասնությունը, ապա մե րպայքարը գնալուէ 2 այլ կուսակցությունների հետ՝ 1/3 ոչ իշխանական ձայները ստանալու համար։ Այսինքն, անկախ Փաշինյանին տրված ձայների քանակից, նա ստանալու է առավելագույնը ԱԺ մանդատների 2/3–ը։ Մնացած 1/3–ը պետք է բաշխվի առավելագույն ձայներ ստացած 3 այլ կուսակցությունների միջև։ Մենք այդ ոչ իշխանական դաշտում ենք մեզ տեսնում։

–Ո՞րն է այն ծրագրային կամ քաղաքական ֆիշկան , որը կառանձնացնի Ձեր կուսակցությանը ուրիշներից:

–Սա, կարծում եմ, ամենակարևոր հարցն է՝ ինչ ծրագրով ու ինչ գաղափարախոսությամբ ենք մենք հանդես գալու։ Նախ նշեմ, որ եզակի ուժ ենք Հայաստանում, որ մշակել ենք կետ առ կետ, մանրամասն ծրագիր, որը վերաբերում է թե՛ զինապարտությանը, թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ կրթությանը, թե՛ հարկային ու սոցիալական ոլորտներին և թե՛ տեղական ինքնակառավարմանն ու մարզերում կյանքի աշխուժացմանը։ Գաղափարախոսությամբ «Ազգային առաջընթացը» սոցիալական ուղղվածության ձախ ուժ է։ Սոցիալ–լիբերալիզը մեր տեսլականն է, իսկ ազգային բառը մեր անվան մեջ ամենևին էլ չի նշանակում ազգայնական։ Մենք փորձելու ենք տնտեսական ոլորտում հետևել լիբերալիզմի սկզբունքներին, իսկ սոցիալական ոլորտում՝ սոցիալական մոտեցումներին։ Սա ժամանակակից ամենատարածված քաղաքական ուղղություններից մեկն է զարգացած աշխարհում, որը մենք տեղայնացնելու ենք՝ հաշվի առնելով մեր ազգային պահանջմունքները։ Մենք միակ կուսակցությունն ենք, որ այս գաղափարաբանությունն է որդեգրել և արտացոլել իր ծրագրում։ Յուրահատուկ ծրագրային կետերից կարող եմ նշել՝ Հայաստանի տարածքային բաժանման մարզային մոդոլի փոխարինումը շրջանային մոդելով, երբ ամեն մի մարզ կբաժանվի մոտ 34 շրջանի, և կունենա ուղղակի ընտրությամբ ձևավորվող ավագանի, տեղական ինքնակառավարումը նաև կլինի ապակուսակցական ու ավելի պրոֆեսիոնալ, Երևանի վարչատարածքային նոր բաժանումը, որի արդյունքում Երևանի հարակից մարզերում կաշխուժանա սոցիալական ու տնտեսական կյանքը, քանի որ Երևանի Կենտրոն համայնքից բացի մյուս համայնքները կմիավորվեն հարևան մարզերի հետ՝ ձևավորելով շրջաններ, դա կբերի Երևանի բեռնաթափման և մարդկային ու ֆինանսական ռեսուրսնորի համաչափ բաշխման, 27 տարին լրացած, հոգեպես առողջ և դատվածություն չունեցող անձանց զենք կրելու իրավունքի ապահովում՝ պայմանով, որ նրանք ընդգրկվելու են ազգային գվարդիայի, այսինքն՝պահեստազորի կազմում և տարին առնվազն 4 անգամ մասնակցեն առնվազն 2 շաբաթ տևողությամբ զորավարժանքների, սա կլուծի ազգային անվտանգության գլոբալ խնդիրը և թույլ կտա կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը՝ այն դարձնելով մեկ տարի: 

Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնում՝ պայմանով, որ նրանք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք Հայաստանում և վերջին 365 օրվա ընթացքում առնվազ 15–20 օր անցկացրել են Հայաստանում: Գյուղատնտեսության ոլորտում նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն բոլոր բանկերին կպարտադրվի տրամադրել մինչև 5% գյուղատնտեսական նշանակության վարկեր, իսկ մթերման գործընթացը կկարգավորվի օրենքով՝ երաշխավորելով գյուղացու իրավունքները: Արցախում պետք է իրականացվի զանգվածային վերաբնակեցում, որը մենք տեսնում ենք որպես հետագա միավորման նոր հանրաքվեի անցկացման նախապայման։

–Հիմա շատ է քննադատվում Փաշինյանի նոր կադրային լիբերալիզմը, ո՞րն է Ձեր մոտեցումը:

–Անշուշտ, մտահոգիչ է հին ու վարկաբեկված կադրերին նոր Հայաստանում բարձր պաշտոնների տեսնելը։ Ավելին, անընդունելի է նաև ներկայացված բացատրությունը, թե կադրերի պակաս կա, քանի որ մենք լավ գիտենք թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի երիտասարդ մասնագետների ներուժը և տեղը։ Կարծում եմ՝ Փաշինյանը փորձում է սիրո ու համերաշխության մթնոլորտ ստեղծել հին ուժերի հետ մոտակա 2 շաբաթը հնարավորինս անցնցում անցկացնելու համար։ Բայց դա արվում է իր քաղաքական կապիտալի հաշվին, որը բերելու է ընտրազանգվածի որոշակի հիասթափության և կորստի։ Մենք, որպես նորաստեղծ կուսակցություն, հասցրել ենք մեր աջակցությունը հայտնել նոր կառավարությանը նաև այս առումով՝ իրենց տրամադրելով մեր ծրագիրը և պատրաստակամություն հայտնելով աջակցել մեր մարդկային ներուժով, որը, սակայն, մնացել է անպատասխան։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հին ու վարկաբեկված կադրերին իր կազմում ներառելով՝ Փաշինյանը քայլ առ քայլ կորցնելու է իր վարկանիշը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal