Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կենտրոնական բանկը ներկայացնում է հայաստանյան հիփոթեքային շուկայում գործող առաջարկները

ECONOMICS

Հայաստանի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն ու հուսալի դարձնելու և հասարակության տարբեր խավերի համար դրամային հիփոթեքը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով 2009թ. ստեղծվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Այս ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն իրականացվում են հետֆինանսավորման սխեմայի միջոցով, որը, թերևս, շուկայական մեխանիզմների պահպանման և ռիսկերի կառավարման տեսանկյունից առավել ընդունելի է միջազգային պրակտիկայում:

Գործընկեր վարկային հաստատությունները հաստատում են վարկը, որը ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում այնուհետև վերաֆինանսավորվում է վերը նշված ընկերությունների կողմից: Նման սխեմայի կիրառությունը բացատրվում է «արդարացի պայմաններ բոլորի համար» սկզբունքով, երբ այն թույլ է տալիս ապահովել արդարացի պայմաններ թե՛ հասարակության տարբեր խավերի համար առաջնային շուկայում հիփոթեքից օգտվելու, թե՛ ֆինանսական շուկայի երկարաժամկետ կայուն զարգացման համար խեղաթյուրումներ չստեղծելու տեսանկյունից:

 
 



Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը  7.5%-ով, իսկ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերի դեպքում տոկոսադրույքը տատանվում է 11%-ի շուրջ:

Ընդ որում, «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրերի դեպքում չեն գործում բոլոր այն սահմանափակումները, որոնք առկա են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի համար: Լրացուցիչ գույքի գրավադրման կամ կանխավճարի ապահովագրության դեպքերում 2 ծրագրի համար էլ կանխավճարը նվազում է մինչև 10%: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկառուները կարող են օգտվել վճարվող տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, և  այդպիսով իսկ փաստացի տոկոսադրույքը նվազեցնել մինչև 0%:  

Տվյալ դեպքում վարկը փաստացի տրամադրվում է գրեթե անտոկոս, և գրեթե տարբերություն չկա՝ վարկը տրամադրվում է Ազգային հիփոթեքային ընկերության, թե Բնակարան երիտասարդներին ընկերությունների կողմից, հետևաբար էական չէ նաև վարկառուի ամուսնական կարգավիճակը: Այսպես, օրինակ՝ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում առավելագույն 24 մլն դրամ չափով 7.5%-ով վարկը տրամադրելու դեպքում 450 հազ. դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունը 20 տարվա ընթացքում տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի պարագայում 22.4 մլն դրամ տոկոսավճարի փոխարեն վճարելու է միայն 1.5 մլն դրամ, և այս դեպքում վարկի փաստացի տոկոսադրույքը նվազում է մինչև 0.1%: Նույն տրամաբանությամբ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտ ծրագրերով վարկավորման դեպքում տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հաճախորդի համար կազմում է մոտ 0.3% եկամտային հարկի վերադարձից հետո:

Կրկին անդրադառնալով հիփոթեքային ծրագրերի գործընկերներին՝  նշենք, որ վարկառուները կարող են օգտվել ինչպես «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից (եթե բավարարում են այս ծրագրի պայմաններին, ինչպես օրինակ՝ երիտասարդ ընտանիք են, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին), այնպես էլ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում չեն գործում վերը նշված պետական ծրագրի սահմանափակումները:

Ընդ որում, սա հնարավորություն է տալիս հասարակության ավելի լայն զանգվածներին ունենալու հավասար հնարավորություններ առաջարկվող հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար, այլ ոչ թե ստեղծել արհեստական արտոնություններ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար միայն:

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal