Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կապանյան դասերն ու հեղափոխական իներցիան. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 21–ին, Հայաստանի մի շարք համայնքներում, մասնավորապես Արմավիրում, Էջմիածնում, Հրազդանում և Կապանում ՏԻՄ ընտրություններ էին: Արմավիրում և Էջմիածնում հաղթել են ՔՊ–ի թեկնածուները, Հրազդանում հաղթել է Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայել յանը, իսկ Կապանում ՔՊ թեկնածուն պարտվել է անկուսակցական թեկնածուին: Մեծ հաշվով, եթե վերանանք Հրազդանում Սևակ Միքայելանի առաջադրման հետ կապված ՔՊ–ի ներսում առկա տարաձայնություններից, ապա չորս խոշոր քաղաքներից երեքում իշխանությունը հաղթել է, մեկում՝ պարտվել: 

Կապանում արձանագրված պարտությունը շատերի համար դարձել է մի կողմից հուսահատության և հեղափոխության հանդեպ կասկածամտության դրսևորման, մյուս կողմից՝ իշխանության հասցեին տեղեկատվական արշավ սկսելու առիթ, առ այն, որ հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը ամենազոր չեն, ավելին՝ արդեն իսկ սկսում են պարտվել:

Սակայն, եթե վերացարկվենք տեղի ունեցածի մանիպուլ յատիվ գնահատականներից, ապա իրավիճակն, ըստ էության, օրինաչափ է: Նախ, ՔՊ–ն պարտվել է միայն մի քաղաքում, մյուս երեքում հաղթել է: Հասկանալի է, իհարկե, որ թե՛ Արմավիրում, թե՛ Էջմիածնում և թե՛ Կապանում ՔՊ–ական թեկնածուներին ընտրել են ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության հռչակած նպատակների: Այս փաստը միանգամայն բացառում է այն կազմակերպված թերահավատության գեներացումը, որով զբաղված են իշխանության մրցակիցները: Սա, իհարկե, ունի իր բացասական կողմը ևս՝ նշված համայնքներից որևէ մեկում նախկինում ՔՊ–ն չի ունեցել կարևոր դերակատարություն, ասենք, մարզային ազդեցիկ շտաբի տեսքով, և գրանցված արդյունքները բացառապես հեղափոխության իներցիայի հետևանքն են: Սա խնդիր է, որի վրա իշխանությունները պետք է աշխատեն, որպեսզի ապագայում խուսափեն բացառապես Փաշինյանի վարկանիշի շնորհիվ հաղթելու տեխնոլոգիայից: Մյուս կողմից, հենց այս նույն սկզբունքն է, որ բացատրում է տրամաբանորեն հակառակ արդյունքը Կապանում: Կապանում ևս, ինչպես Հրազդանում կամ Էջմիածնում, նախքան հեղափոխությունը ՔՊ–ն չի ունեցել էական դերակատարում, այնպիսի դերակատարում, որ կարողանա փոխել ընտրությունների ընթացքը կամ ձևավորել իշխանություն: Պարզապես, եթե Էջմիածնում կամ Արմավիրում Փաշինյանի վարկանիշը բավարար է եղել բեկում մտցնելու համար, Կապանում այդ վարկանիշը կամ բավարար չի եղել, կամ եղել են այլ գործոններ, որոնք ավելի վճռորոշ են գտնվել:

Հենց այդ գործոնների առկայությամբ էլ, ըստ էության, բացատրվում է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը: Այդ նշանակման պաշտոնական հիմնավորումը թմրանյութի տարանցիկ ուղիների դեմ Պողոսյանի պայքարելու առանձնահատկությունն է: Բայց իրական պատճառն այլ է ու հենց այդ պատճառն է դերակատարում ունեցել Կապանում ՔՊ–ի թեկնածուի պարտության գործում:

Սյունիքն, իսկապես, բավականին առանձնահատուկ մարզ է, և այդ առանձնահատկությունը կայանում է ոչ թե արժեքային–մշակութային շերտում, այլ տնտեսական: Ի տարբերություն այլ մարզերի, Սյունիքը ունի որոշակի ֆինանսական ինքնաբավություն, տնտեսական որոշակի ինքնուրույնություն և կախված չէ բացառապես Երևանից: Օրինակ, Սյունիքում վարչական լծակներով հնարավոր չէ հասնել նույնքան ազդեցության ընտրությունների ժամանակ, որքան այլ մարզերում, քանի որ վարչական լծակը աշխատում է այն տեղերում, որտեղ կա ֆինանսական կախվածություն պետական ապարատից, աշխատանք կորցնելու վտանգ: Սյունիքում այդ վտանգն առնվազն ավելի քիչ է, քան այլ տեղերում:

Բնականաբար, Սյունիքում առկա այդ տնտեսական ինքնաբավության հետևում կան կանգնած կոնկրետ մարդիկ ու խմբեր, ովքեր տեղում տիրապետելով հսկայական ֆինանսական ռեսուրսների, միաժամանակ անմասն չեն ու նախկինում էլ անմասն չեն եղել տեղում իշխանության ձևավորման գործընթացներից: Ժամանակին այդ ազդեցությանը հակակշռվում էր Սուրիկ Խաչատրյանի օդիոզ, օլիգարխիկ և հակասական գործոնը, որն անմիջականորեն հովանավորվում էր Երևանից՝ նախագահական նստավայրից: Սակայն Խաչատրյանի ազդեցության աստիճանական անկումից հետո, Սյունիքում, ըստ էության, տնտեսական վերնախավը դարձել էր քաղաքական կուրս թելադրող հիմնական սուբյեկտը: Ըստ մամուլում տարածվող լուրերի, Կապանում հաղթած թեկնածու, անկուսակցական Գևորգ Փարսյանը ներկայացնում էր հենց այդ տնտեսական վերնախավը: Մեծ հաշվով, Կապանում ՔՊ–ի պարտության և Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակման պատճառը նույնն է՝ Սյունիքում մարզային ու երևանյան իշխանության ազդեցությունը թույլ է տեղի տնտեսական վերնախավի ազդեցությունից: Այս փաստը պետք է ընդունել ի գիտություն, առանց դրանից նեղանալու կամ հիասթափվելու: Քաղաքականությունն, ի վերջո, ուժերի և ռեսուրսների պայքար է: Ավելին՝ հեղափոխության ու իշխանության շահերից է բխում պարտվել սովորելը՝ նախկինների նման անվերապահ հաղթանակի տարերքին չտրվելու և անէության թմբիրում չհայտնվելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal