Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դրական է, որ հաղթած թեկնածուն՝ անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից, ստացել է ժողովրդի քվեն. Ա. Զուրաբյանը՝ Կապանի ընտրության մասին

POLITICS

Tert.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն անդրադառնում է ներքաղաքական վերջին զարգացումներին՝ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններից մինչև ՀՀՇ առաջնորդներից Վանո Սիրադեղյանի վերադարձ:

-Պարո՛ն Զուրաբյան, երկրում այսքան փոփոխություններ եղան, իրավական գործընթացներ՝ առաջիկա համաներում, իրավական գործերի վերանայում քաղաքական լույսի ներքո, սակայն Վանո Սիրադեղյանը, չնայած ժամանակ առ ժամանակ հնչող կոչերին, հայրենիք չի վերադառնում:

-Ինձ համար կա որոշակի հարց՝ կապված մի քանի անձանց հետ: Ինչևէ, նախքան Սիրադեղյանին անդրադառնալը՝ անդրադառնամ Շանթ Հարությունյանին, երբ խոսք էր գնում, որ օրենսդրական կազուս կա, թե ինչպես պետք է այս հարցը լուծվի, օրենսդրական եղանակ չէր գտնվում խնդրի լուծման համար, ես ասեմ՝ հիմա մենք շատ արտակարգ ռեժիմում Ընտրական օրենսգիրք ենք ընդունում, ընդհանրապես, օրենքը մարդիկ են ստեղծում:

 
 
Հիմա նույն Շանթ Հարությունյանի կամ Վանո Սիրադեղյանի հարցով, իշխանության, կառավարության ցանկության պարագայում շատ հստակ կարող էր լինել նաև հետևյալ մոտեցումը, որ ակնհայտ քաղաքական հետապնդումներ են եղել թե՛ Շանթի, թե՛ Վանո Սիրադեղյանի պարագայում: Եվ սա կարելի էր նույնիսկ օրենդրական առումով լուծել, կոնկրետ և փակել այդ խնդիրները:

-Բայց ցանկություն, կամք չկա՞ լուծելու:

-Չէի օգտագործի ՝ այդ բառը «կամք չկա», կարծում եմ՝ ցանկություն կա, բայց կարծում եմ՝ զուտ ժամանակ չկա, որովհետև իշխանությունը իր առաջ դրել է շատ պարզ խնդիր՝ շատ արագ անցկացնելու ընտրություններ, որոնք հաջողությամբ ուզում են լուծել: Ողջունելի է սա, դեռ մի բան էլ ուշացած է, քանի որ մենք օգոստոսին ընտրությունների գնալու դեպքում, արդեն դուրս եկած կլինեինք այս գործընթացներից: Հուսանք, որ այս ընտրությունները կավարտվեն, կամքն էլ կձևավորվի:

-Հունան Պողոսյանի նշանակումից հետո, երբ նա «դըմփ-դըմփ հու»-ին մասնակցեց մի տեսակ արտասովոր է նրա հայտնությունն այս նոր կերպարում: Ի դեպ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր մեկնաբանեցին, թե նոր իշխանությունները պաշտոն են տալիս ու մի լավ ստորացնում: Ի՞նչ կասեք:

-Չէ, չեմ պատկերացնում, թե նվասատացման խնդիր կա, խնդիր հետևյալն է . Հունան Պողոսյանը անցել է հսկայական ճանապարհ, ես հիշում եմ, որ դեռևս 1999-ին, երբ Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ կերպ անդրադարձել էի և հայտնվել ու մի քանի օր անցկացրել մեկուսարանում, այդ ժամանակ, ես ներկայացա Կենտրոն բաժին, քանի որ Հայաստանում նման իրավիճակ էր, երբ բոլոր պաշտոնյաներն ու փոխոստիկանապետերը այնտեղ հավաքված էին ու մտածում էին՝ ինչպես անեն, որովհետև ես այն ժամանակ Կենտրոնի գործող թաղապետն էի, այդ ժամանակ նա Կենտրոնի ոստիկնապետն էր: Ու շատ հետաքրքիր էր, երբ այդ պահին այնտեղ Վանո Սիրադեղյանը եկավ: Այսինքն՝ կարելի է ասել՝ Հունան Պողոսյանը միշտ էլ ինչ-որ ձևով իշխանության մեջ է եղել: Հիմա Հայաստանում ձևավորվել է նոր իշխանություն, այս իշխանությանը պետք է տալ հնարավորություն՝ իր կադրերով, թիմով ձևավորելու այդ ամբողջական իշխանությունը և կարծում եմ՝ հասարակության խնդիրն այն պետք է լինի, որ վերահսկի, որ այդ իշխանությունն իր գործողություններում միշտ հենվի օրենքի վրա և կատարի դրական քայլեր: Հուսանք, որ այդպես է լինելու:

-Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ խմբակցության մեծամասնությունը փոփոխվելու է, Կարծո՞ւմ եք, որ էլի հրավեր կստանաք ու հրավերի դեպքում կհամագործակցե՞ք, թե ուզում եք առանձին մասնակցել ընտրություններին:

-«Ծառուկյան» խմբակցության հետ ճանապարհ եմ անցել, այս 2 տարին շատ հետաքրքիր տարիներ են եղել, գոնե Հայաստանի կյանքում, ես կարծում եմ՝ մենք բոլոր հնարավոր զարգացումները կքննարկենք Գագիկ Ծառուկյանի և թիմի հետ ու կգանք ինչ-որ մի ընդհանուր հայտարարի: Ինչևէ, կարծում եմ, որ կարճ է ժամանակը հաստատուն ինչ-որ մի բան ասելու համար:

-Փաստորեն, միայնակ հակված չեք մասնակցելու:

-Նորից եմ ասում՝ զարգացումներ են ընթանում, մի քիչ արագացված, կարծում եմ, որ սրա վերաբերյալ շատ կարճ ժամանակ անց որոշում կկայացնենք: Բայց, էլի եմ ասում, որ պահպանելով հարցի թե՛ բարոյական, թե՛ տրամաբանական կողմը, որ քաղաքական  ճանապարհ եմ անցել «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում, առաջնահերթ պետք է քննարկենք այս թիմի հետ: Դրանից հետո հետագա զարգացումների վերաբերյալ կձևավորվի տեսակետ:

-Ձեր խմբակցության առաջարկով նոր Ընտրական օրենսգրքում 2 տոկոսանոց անցողիկ շեմ պետք է շնորհվի 4-րդ ուժին: Մի տեսակ շատ խեղճուկրակ 4-րդ ուժ է ստացվում:

-Չեմ կարծում, որ խեղճուկրակ ուժ է, և այդ ուժը կարող է լինի ցանկացած քաղաքական ուժ, ու որ ասում են, որ այդ 0,02 տոկոս ստացած ուժը կարող է հայտնվի ԱԺ-ում, այդպես չէ, քանի որ իրականում առնվազն պետք է 2 տոկոս, որը քիչ չէ: Եթե Հայաստանում ապրում է 1.5 միլիոն մարդ, ապա սա 30 հազար ձայն է: Եվ շատ դրական է, որ ինչ-որ մի քաղաքական ուժի՝ բացարձակ մեծամասնություն ստանալու պարագայում ընդդիմությունը ունենա 30 տոկոս՝ որպես հակակշիռների ու զսպումների համակարգի գործողության մեջ մտնելու հնարավորություն:

-Սյունիքում երեկ ՔՊ-ն պարտվեց: Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում, որովհետև Հունան Պողոսյանին մարզպետ նշանակեցի՞ն, թե՞ Սյունիքը, պատկերավոր ասած, եղել է նախկին իշխանության ավանդական միջնաբերդը:

-Եկեք մի բան արձանագրենք, որ շատ դրական է, երբ ընտրություն է և արդար ընտրությունների պայմաններում  հաղթող թեկնածուն՝ անկախ նրանից՝ իշխանություն է ներկայացնում, թե ընդդիմություն, ստանում է ժողովրդի քվեն, շատ դրական երևույթ է: Տվյալ պարագայում, սա է տեղի ունեցել: Մարդը, հավանաբար, ունեցել է վարկանիշ, հեղինակություն, մարդիկ հավատացել են նրան ու ձայները տվել են: Եվ ողջունելի է, որ այսօր Հայաստանում կա իշխանություն, որի պարագայում հնարավոր են նորմալ ընտրություններ:

-Իսկ հոկտեմբերին 2-ի քվեարկությունից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին, չե՞ք համարում, որ ավելորդ քվեարկություն էր:

-Առանձնահատուկ ինչ-որ պրոբլեմատիկ մի բան չեմ զգում, կարծում եմ, որ խմբակցությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լիներ այս հարցում, ես, բնականաբար, խմբակցության կանոնադրությանը հետևելով եմ առաջնորդվել, դրան համաձայն, բայցև՝ արտահայտել եմ այն տեսակետները, որոնք իմն են: Բայց եկեք մի պահ սրանից անցնենք, որովհետև չեմ կարծում, որ դրանով երկրում ինչ-որ մի արտառոց բան կատարվեց: Հակառակը, միգուցե դա խթանեց, որ որոշակի պրոցեսներ ընթանան, որ հիմա ընթանում են ու արագանան: Այսօր քննարկվում է Ընտրական օրենսգիրքը, բայց մարդիկ շատերը չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին և դա ակնհայտ վկայությունն է նրա, որ Հանրապետականը իր ճնշող մեծամասնությամբ իրականում չի արտացոլում այսօր այն, ինչ պետք է արտացոլեր: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նման տիպի օրենքները՝ սահմանադրական, ընդունվեին մի քիչ ավելի այլ ռեժիմում, սակայն մի բան ակնհայտ է, որ ԸՕ-ի ընտրակարգից անցում է կատարվել, քննարկվել է այս ամենը և կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց մոտեցումներն այս հարցի վերաբերյալ արտահայտել են: Հիմա մի քիչ անեհեթեթ իրավիճակ է, և կարծում եմ, որ, իրոք, պետք է ընտրություններ անցկացնել: Ես կարծում եմ, որ մենք այս պրոցեսները պետք է շատ ավելի շուտ անցած լիենինք և հիմա արդեն իսկ Հայաստանը մի քիչ ավելի բնականոն հունի մեջ ընկած կլիներ: Հիմա հուսանք, որ դա կլինի դեկտեմբերին:

 

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli