Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլ Փաշինյանը հիշեց Սթիվ Ջոբսի խոսքերը

VIDEO

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «...Վերջին յոթ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ և շարունակում է աճել տարեկան մոտ 25%-ով: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրի մի օրինակ է, որ արդեն իսկ վերածվել է հայկական գլոբալ բրենդի՝ իր տարածումը գտնելով այնպիսի ծանրակշիռ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան: Միաժամանակ մենք դպրոցահասակ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում ռոբոտաշինություն ուսումնասիրել ԱՐՄԱԹ լաբորատորիաներում: Ինտերնետն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության մեծամասնությանը բոլոր մարզերում: Եվ թույլ տվեք ասել, որ տեխնոլոգիական և նորարարական այս փոփոխությունների ֆոնին էր, որ Հայաստանում հնարավոր եղավ քաղաքական նորարարությունը՝ աշխարհում աննախադեպ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որ մեր երկրում տեղի ունեցավ սույն թվականի ապրիլ-մայիսին: Նկատի ունեմ՝ հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Հայաստանում ինտերնետ ցանցն այդքան զարգացած չլիներ:

Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսքան շատ քաղաքացիներ և երիտասարդներ ներգրավված չլինեին, որոնք ունեն ինտելեկտուալ, ֆինանսական և քաղաքացիական անկախություն:

Հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Թումո կենտրոնի նման կենտրոնների միջոցով մեր դպրոցականները վաղուց ճեղքած չլինեին շարքային աշակերտի հնամենի կաղապարը: Ի դեպ, մի քանի անգամ ասել եմ, որ հեղափոխության վճռական գործոններից մեկը կանանց մասնակցության աննախադեպ բարձր մակարդակն էր քաղաքական գործընթացներին: Եվ այս ֆոնին ուզում եմ մի վիճակագրություն բերել. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջին ներգրավվածությունն աշխարհում 10 տոկոս է: Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք ներգրավված են աշխարհի միջինից ավելի քան երեք անգամ ավելի՝ շուրջ 33 տոկոս: Սա բավականին խոսուն թիվ է:

Եվ այսպիսով, թույլ տվեք ասել, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ նորարար ժողովուրդ է, որովհետև մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը համաշխարհային մակարդակի քաղաքական նորարարություն էր: Ահա գլոբալ այս փոփոխությունների ֆոնին ուզում եմ հատուկ նշել ՖԱՍԹ հիմնադրամի նորարարական գործունեությունը, որի նախաձեռնությամբ այսօր հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները: Այն յուրատեսակ հարթակ է, որ իր հովանու ներքո միավորում է կրթական կազմակերպությունների, առաջատար ՏՏ ընկերությունների ու մասնագիտական միավորումների, ինչպես նաև կապի օպերատորների՝ փորձելով Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից: Սա շատ հավակնոտ նպատակ է, և ես շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի նշաձող է սահմանվել: Հայաստանում ոլորտի առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս ծրագրեր իրականացնել ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ, ինչու ոչ, ոլորտի հսկաների հետ: Մենք սթարթափ ծրագրեր ենք իրականացնում՝ ստեղծելու էկոհամակարգեր, ինկուբատորներ, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հիմնական շեշտադրումն էլ էր թվային տեխնոլոգիաները՝ աջակցելու ոլորտում կանանց և երիտասարդության ներգրավմանը:

Արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները մեր առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք էլ ավելի ընդլայնելու մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ: Եվ դա պետք է անենք նաև ձեր օգնությամբ՝ նման ֆորումները որպես հարթակ օգտագործելով: Հարգելի ներկաներ, Թվային այս դարաշրջանում, ֆիզիկական սահմանների դերը գնալով նվազում է: Սա հատկապես արդիական է Հայաստանի համար: Մեր հարևանների վարած քաղաքականության, ինչպես նաև համաշխարհային քաղաքական շահերի բախման հետևանքով մենք, կարելի է ասել, բնակվում ենք մի կղզում, որի «ելքը դեպի բաց ծով», այսինքն՝ դեպի արտաքին աշխարհ, ապահովվում է մեծապես հենց բարձր տեխնոլոգիաների միջոցով: Ուստի շատ կարևոր է, որ մենք այդ ելքը գնալով էլ ավելի ընդլայնենք: Ինչպես ասել է տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, նորարարությունը տարանջատում է առաջնորդին՝ հետևորդից: Այստեղ ներկա մարդիկ անհատական մակարդակում արել են այդ քայլը՝ նորարարության միջոցով՝ հետևորդից դարձել են առաջնորդ: Մեր հավաքական խնդիրն ըստ այդմ ակնհայտ է դառնում. միասին, իրար հետ մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևորդ երկրից վեր ածել առաջնորդ երկրի: Եվ համոզված եմ. միասին դա մենք անպայման կանենք»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal