Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պապից ավելի կաթոլիկ կամ Նիկոլից ավելի հեղափոխական. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական քննարկումներն ու դրա արդյունքում գործող օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հանգամանքը բավական հետաքրքրական վիճակ են ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում: Հատկապես հետաքրքրական է այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, ովքեր նոր ԸՕ հետ լուրջ հույսեր էին կապում, ավելին՝ կապում էին խորհրդարանում լինել–չլինելու իրենց հույսերը: Այդ հույսերի համար հատկապես հիմք էր ծառայում անցողիկ տոկոսի ցենզի իջեցումն ու առնվազն 4 ուժի՝ խորհրդարանում հայտնվելու պայմանը: Սակայն առավել հուսադրող էր նմանատիպ ուժերի համար տոտալ համամասնական ընտրակարգի հեռանկարը: Հուսադրող այն առումով, որ նորաստեղծ կամ, ըստ էության, ռեսուրսների սակավություն ունեցող ուժերը ստիպված չէին լինի ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունից բխող հագեցած ցուցակներ կազմել ու մարզային քարոզարշավ իրականացնել, փոխարենը կբավարարվեին բացառապես երևանակենտրոն քարոզչությամբ ու համամասնական փոքրաթիվ ցուցակներով:

Որևէ կերպ չարդարացնելով գործող Ընտրական օրենսգրքի առանցք հանդիսացող ռեյտինգային ընտրակարգը, որը համարում ենք նախորդ իշխանությունների կողմից սարքված ծուղակ, չենք կարող չփաստել, որ նոր ԸՕ չընդունումն ու գործող օրենսգրքով ընտրություններ անցկացնելու հանգամանքն առնվազն սառը ցնցուղի կարևոր էֆեկտ ունեն այն ուժերի համար, ովքեր իշխանության բարեհոգության ու Ընտրական օրենսգրքի ընձեռած բոնուսների հաշվին էին կառուցում իրենց քաղաքական հաշվարկները: Սառը ցնցուղ այն իմաստով, որ քաղաքականությունը ոչ թե լավի ու վատի, բարու և չարի, այլ ռեսուրսների պայքար է, և եթե չունես ռեսուրս, որպեսզի պատկառելի կերպով մասնակցես ու անցնես անցողիկ շեմը, գուցե կարիք կա մտածելու, թե ինչ նպատակ ու իմաստ ունի ընդհանրապես մասնակցելը:

Ռեյտինգային համակարգն, այս առումով, լինելով ծուղակ, հուսանք նաև կիրառվելով վերջին անգամ՝ եզակի դրական գործառույթ է ստանձնում՝ նմանատիպ ուժերին հուշելով քաղաքական կյանքի մասնակցության իմաստը: Այո, այդ համակարգը բարդություններ է ստեղծում բոլորի համար, այդ թվում ՀՀԿ–ի, չնայած շատերը հակառակն են պնդում: Դժվարություններ այն առումով, որ այդ համակարգը ստեղծված էր տեղերում ֆինանսական լծակների ազդեցությամբ ձայներ հավաքելու համար, իսկ ներկայիս քաղաքական իրավիճակը բացառում է այդ լծակների էական դերակատարումը: Բայց այսքանով հանդերձ, այն ուժերը, որոնք մտել են ընտրապայքարի մեջ ու առերեսվել են եղած իրավիճակին, առնվազն պատրաստակամություն են հայտնել չտրտնջալու, որովհետև հասկանում են, որ քաղաքականությունը ի վերջո հենց ռեսուրսների պայքար է անկախ ընտրակարգից: 

Այս իմաստով բավական ռեալ են այն պնդումները, որ նոր խորհրդարանում հայտնվելու ամենաշատ շանսերն ունեն հենց ՔՊ–ն, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն: Կանխատեսումներ անելն, իհարկե, անշնորհակալ գործ է: Բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հենց այս ուժերն են, որ նախ ունեն ռեսուրսներ, երկրորդ՝ չեն տրտնջում ու պատրաստվում են ընտրապայքարի: Մյուս ուժերը մինչև ԸՕ շուրջ քննարկումները հույսեր էին փայփայում, որ Փաշինյանը իրենց կօծի ընդդիմության տիտղոսով ու կօգնի հայտնվել ԱԺ–ում, իսկ այդ հույսերի չարդարացումից հետո էլ զբաղված են կա՛մ այս կամ այն անցողիկության պոտենցիալ ունեցող ցուցակներում տեղ փնտրելով, կա՛մ էլ տողատակով իշխանությանը իրենց մասին չմտածելու համար մեղադրելով:

Անհասկանալի է, թե ինչու պետք է իշխանությունը մտածի մյուս ուժերի անցնել-չանցնելու մասին, հատկապես, երբ թե՛ իշխանությունը, թե՛ այդ մյուս ուժերը, որոնք իրենց հռչակել են Պապից կաթոլիկ ու հեղափոխությունը հեղափոխականներից ավելի ուժգին են պաշտպանում, արձանագրել են, որ ունենալու ենք բոլորովին այլ որակի ընտրություններ, առանց կեղծիքների, առանց նախապես կանխորոշված արդյունքների, առանց իշխանության կողմից տրվող մանդատային դոտացիաների: Եվ վերջապես անհասկանալի է, թե ինչպես են ռեսուրսներ չունեցող ուժերը հավակնում անցնել խորհրդարան՝ հույսը դնելով բացառապես իրենց բարոյական ու գեղագիտական որակների վրա, փոխարենը զբաղվեն ռեսուրսների մոբիլիզացիայով: Շատ բաներ են անհասկանալի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները, հուսանք, վերջ կտան անհասկանալիության մթնոլորտին ու սառը ցնցուղի գործառույթ կստանձնեն քաղաքականությունը մանր առևտրի հետ շփոթողների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank