Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պայքար ընդդիմադիր Փաշինյանի տեղի համար. տեղում դոփելու առարկայական վտանգը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

 

Վերջին օրերին ակտիվացել են քննարկումները քաղաքական ոչ իշխանական ուժերի միջև առ այն, թե ով կանցնի խորհրդարան, ով ավելի շատ տոկոսներ կհավաքի, ով կլինի իրական ընդդիմություն, իսկ ով` ոչ: Ժամանակները փոխվում են, Հայաստանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը գլխիվայր է շրջվել, բայց անցյալից մնացած, ավանդույթ դարձած նախընտրական սյուժեները շարունակում են անփոփոխ մնալ: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, ընտրություններից առաջ ֆավորիտը պարզ է, ու մնացյալ ուժերը մրցում են ընդդիմության, իրական ընդդիմության, թիվ մեկ ընդդիմության տիտղոսի համար: 

 
Ընդդիմության տիտղոսի համար մրցավազքի առաջամարտիկները վերջին օրերին դարձել են Էդուարդ Շարմազանովն ու Էդմոն Մարուքյանը: Շարմազանովը հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմությունը, քանի որ իրենք են միայն այս ամիսներին քննադատել Փաշինյանի կառավարությանը, իրենց են միայն արձագանքում իշխանությունները: Մարուքյանն էլ Շարմազանովին հակադարձում է, որ ընդդիմությունը լինելու են իրենք՝ հեղափոխության ակունքներում կանգնած լինելով հանդերձ: Այս հեռակա բանավեճն էլ, իր հերթին ուղեկցվում է իրար հասցեին հնչող «դուք չեք անցնելու խորհրդարան», «մենք ավելի շատ ենք ձայն հավաքելու» վանկարկումներով:
 
Նախ, պարոնայք, կլինի՞ գոնե այս անգամ թողնենք, որ քաղաքացին իր քվեով որոշի, թե ով է անցնելու, ինչքան քվե է հավաքելու:
 
Այլևս այդ որոշման վրա ազդելու հնարավորություն չկա, համենայնդեպս, իշխանությունները քաղաքական երաշխիքներ են տվել այս մասով ու այդ երաշխիքն ամրապնդել Երևանի ավագանու ու դրան հաջորդած մի շարք ՏԻՄ ընտրությունների օրինակով: 
 
Երկրորդ՝ ժամանակն է արդեն ֆիքսելու, որ ընդդիմության խնդիրը ոչ թե իշխանություններին մյուսներից ավելի սուր, հաճախ ու շատ քննադատելն է, այլ այլընտրանքային օրակարգ ու բովանդակություն ունենալը: Սրանով է որոշվում քաղաքական ուժի կշիռը, ինչպես ժամանակին ասում էր Փաշինյանը՝ թիմ, ծրագիր, ինստիտուտ: Հենց այս երեք կոմպոնենտներն են, որ քաղաքական ուժին, անկախ ընդդիմադիր, թե իշխանություն լինելուց, դարձնում է կենսունակ, դարձնում է քաղաքական համակարգը որակապես փոխելու ունակ: 
 
Իհարկե, ինքը՝ Փաշինյանը, այս երեք կոմպոնենտների կայացման ճանապարհով չէ, որ կարողացել է իշխանափոխություն իրականացնել: Ավելին, երբ նույն Շարմազանովը պնդում է, որ իշխանություններին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին Փաշինյանն էր ՀՀԿ–ի համար, ստացվում է, որ մենք պատրաստվում ենք նույն գետը մտնել երկրորդ անգամ, այսինքն՝ ՀՀԿ–ն առաջարկում է անել այն, ինչ Փաշինյանը: Այսինքն, շեղվել թիմ, ծրագիր, ինստիտուտ ձևավորելու երկարաժամկետ մարտավարությունից, առաջնորդվել բացառապես իշխանությանը սուր և հաճախ քննադատելու մարտավարությամբ: Այս մարտավարության ուղիղ հետևանքն է այն, որ հեղափոխությունն իր դրական սպասելիքներով հանդերձ, այս ամիսների ընթացքում չի կարողացել ձևավորել ո՛չ պատշաճ պետական համակարգ, ո՛չ հստակ քաղաքական թիմ, ո՛չ տեսանելի ու շոշափելի քաղաքական ծրագիր:
 
Հիմա, եթե ընդդիմության համար պայքարը Հայաստանում պետք է ընթանա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին նմանվելու ձգտմամբ, եթե պայքարի առանցքում պետք է լինի արդեն վարչապետ Փաշինյանին շատ կամ քիչ, սուր կամ մեղմ քննադատելը, ապա Հայաստանի քաղաքական համակարգը դատապարտված է դոփել տեղում: Սուր քննադատությունն, իհարկե, ընդդիմություն լինելու, այսպես ասած, պարտադիր էսթետիկ կողմերից է: Բայց բացառապես այդ բաղադրիչի վրա քաղաքական գործունեություն կառուցելը ինքնանպատակ լինելուց զատ հղի է քաղաքական համակարգի առողջացման պրոցեսը վերստին արգելակելու վտանգով: Իշխանության քննադատությունը ընդդիմադիր գործունեության գործիքներից մեկն է միայն, ոչ թե նպատակ: Նպատակը՝ ստեղծել կենսունակ թիմ՝ ստվերային կաբինետի տեսքով, կարևոր հարցերում ունենալ իշխանությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր ու մոտեցումներ: Այլ կերպ ասած, կենսունակ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի պատահական մի առավոտ (ցանկալի է հետընտրական առավոտ) արթնանալու և մեկ–երկու շաբաթվա տեխնիկական–ադապտացիոն շրջափուլից հետո իշխանության ղեկը ստանձնելու, սեփական թիմը ներկայացնելու ու սեփական ծրագիրը օր առաջ կենսագործելու: 
 
Դժվար է ասել՝ ՀՀԿ–ն, ԼՀԿ–ն, ԲՀԿ–ն կամ մեկ այլ ուժ կդառնա՞ն այսպիսի ընդդիմություն, թե՞ ոչ: Բայց լավ կլիներ, որ ընդդիմության տիտղոսի համար պայքարը մղեին հենց այս տրամաբանությամբ, ոչ թե զբաղվեին միմյանց հավանական ձայները հաշվելով, Փաշինյանին ով ավելի շատ ու կոշտ քննադատեց հարցադրմանը պատասխաններ որոնելով: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal