Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու վերաբերյալ նախագիծը դրվել է հանրային քննարկման

SOCIETY

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am)-ում մինչև նոյեմբերի 23-ը քննարկման է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը:

Ըստ փոփոխությունների՝ վարչապետի որոշումները ստորագրում է վարչապետը, վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է վարչապետի կողմից ընդունված տարբերակը. փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:

Ըստ նախագծի՝ որոշում է կայացվում Կառավարության նիստերը դռնբաց անցկացնել, վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

Գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես Կառավարության և վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից: 

Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշումների՝ հատկապես Կառավարության որոշումների ընդունմանը նախորդում է դրանց քննարկման մի քանի փուլ (այն է՝ նախանիստ, նախարարական կոմիտե, Կառավարության նիստ) և այդ փուլերից յուրաքանչյուրում վարչապետին զեկուցվում են այդ որոշումների բովանդակությունը և քննարկման արդյունքները: Ավելին՝ Կառավարության նիստի օրակարգի ձևավորման փուլում ևս որոշումներն ամբողջությամբ և հանգամանալից զեկուցվում են վարչապետին, իսկ Կառավարության նիստում տեղի ունեցող քննարկումն իր հերթին ևս մեկ փուլ է՝ տվյալ որոշման բովանդակությանը ծանոթանալու և դրա արդյունքում որոշման ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելու համար:

 
 

Թեև վարչապետի որոշումները, որպես կանոն, չեն քննարկվում վերը հիշատակված հաջորդականությամբ, այդուհանդերձ, դրանք նույնպես դեռևս նախագծային փուլում պարբերաբար զեկուցվում են վարչապետին:

Հետևաբար Կառավարության նիստում որոշումներն ընդունվելուց հետո դրանց հավելվածների ստորագրումն ըստ էության կրում է սիմվոլիկ բնույթ: Այդ առումով մշակված օրինագծով առաջարկվում է վարչապետի ստորագրմանը ներկայացնել միայն իրավական ակտ հանդիսացող որոշումը, իսկ օրենքի իմաստով որոշման անբաժանելի մաս համարվող հավելվածը ստորագրելու իրավասությունը վերապահել վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ փուլում ևս վարչապետին ներկայացվում է ամբողջ որոշման, այդ թվում՝ հավելվածների կարգավորման առարկան և բովանդակությունը:

Միաժամանակ, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առանձին դրույթով շեշտվում է, որ փոխվարչապետի որոշումների հավելվածները ստորագրվում են հենց փոխվարչապետի կողմից:

Վերոգրյալից զատ՝ Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները:

Նախագծի ընդունման պարագայում՝ Կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ Կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի Կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը;

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal