Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՔՊ ցուցակում ներառում եք հովանավոր ունեցողին, Սուրեն Պապիկյանի բանակի ընկերոջը․ Արագածոտնի մարզպետը համաձայն չէ ՔՊ անդամագրվածների հետ

POLITICS

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ապարանի տարածքային գրասենյակում ՔՊ-ին անդամագրվածների և մարզպետ, ՔՊ անդամ Դավիթ Գևորգյանի հանդիպումը բավականին լարված անցավ։ 

ՔՊ ակտիվը նախ հետաքրքրվեց՝ ինչու են իրենց առաջարկած ռեյտինգային բոլոր թեկնածուների անունները մերժվել։ Հանդիպման մասնակիցներից Արման Շահինյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են Հովհաննես Հովհաննիսյանի, Վարդան Ղազարյանի, Գոռ Պետրոսյանի և ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի անունները: Մարզպետն արձագանքեց, որ ինքը բոլոր անունները ներկայացրել է ՔՊ վարչություն։

«Ներկայացրել եմ մեր հարգարժան, նաև ավագ ընկերների անունները, որոշումը կայացնում է վարչությունը՝ որոշակի չափորոշիչների հիման վրա՝ կրթական ցենզի, քաղաքական որոշակի ճանապարհ անցնելու հետ կապված, որքանո՞վ են կիսում արժեքները, որքանո՞վ են գոնե վարչության անդամներն իրենց ճանաչում»,-ասաց մարզպետը՝ հավելով, որ կոնկրետ չի կարող ասել, թե ինչու են այդ անունները մերժվել։ Արման Շահինյանն արձագանքեց․

«Այսինքն՝ Պետրոսյան Ռազմիկին ի՞նչ անուն են դրել , ճանապարհ անցած մարդ է, կամ Հովոյին, հալալ քրտինքով ապրող մարդ է, ինչո՞վ են առաջնորդվել, որ մերժել են, վարչությունն ակտիվին ի՞նչ պատասխան պիտի տա»,-հարցադրեց նա։ Հանդիպման մեկ այլ մասնակից էլ  նշեց, որ գործում է ծանոթ-բարեկամ սկզբունքը, այնպես է, ինչպես նախկինում։

«Ընտրվել է մի մարդ, ով  ունի հովանավոր, խոսքը Մաթոս Ասատրյանի մասին է, ինքը հայտարարել է, որ ունի հովանավոր, Սուրեն Պապիկյանն իրա բանակի ընկերն է, մենք ունենք տեղեկատվություն, որ ինքն արդեն ցուցակում ներառված է։ Մենք գրասենյակում չենք կարողանում իրան տենանք, իրան բազմիցս ասել ենք՝ արի, գոնե քեզ ճանաչենք, գրասենյակին էնքան է արհամարհում, չի ասում գամ, էս ակտիվն ա իմ համար աշխատելու։ Ասում էր, որ ինքը պիտի լինի նաև ՔՊ գրասենյակի ղեկավար»,-նշեց նա՝ հավելելով, որ տվյալ անձը նախկինում աջակցել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, գումար է բաժանել ընտրողներին։ Մարզպետն արձագանքեց․

«Ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ մեր կուսակցությունում կարող են լինեն մարդիկ, ում հարաբերությունները միմյանց հետ ավելի սերտ են, քան մյուսների հետ, ովքեր նաև կուսակցության մեջ փոխհարաբերությունից, քաղաքական, պետական որոշակի գործունեությունից զատ ունեն անձնական որոշակի շփումներ, բայց պետք չէ ամեն տեղ մտածել, որ դա է որոշիչ դեր խաղացել, որ էս մարդը լինի այս կամ մյուս տեղում։

Հաստատ եմ ասում՝ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ինձ ընկերներ են, բայց գոնե էս վերջին 5-6 ամսվա ընթացքում շատ սկզբունքային հարցերում հակառակվել եմ, այսինքն՝ ընկերական ձևով չի լինելու էս կուսակցությունում։

Ինչ վերաբերում է Մաթոսին, որ դուք ասում եք, ես չեմ մտածում, որ ինքը կամ ինչ-որ մեկն ունի հովանավոր, մարդիկ կան մեր կուսակցությունում, որ հանդես են գալիս, որպես նրանց հովանավորներ։ Հա,հնարավոր է պարոն Պապիկյանը և Մաթոսը ինչ-որ ընկերական հարաբերութուններ ունեն, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա չի կարող լինել որոշիչ, որ Մաթոսը լինի ցուցակում կամ չլինի, որովհետև առաջին հերթին Սուրեն Պապիկյանն այդ արժեհամակարգի կրողը չէ։ Ես իր արժեհամակարգին գոնե լավ ծանոթ եմ։ Մաթոսի հետ հանդիպել եմ երկու անգամ, բայց Պապիկյանին լավ ճանաչում եմ»,-վստահեցրեց Դավիթ Գևորգյանը։

ՔՊ գրասենյակում հավաքվածները նաև հարցրեցին՝ երբ են իրենք իմանալու՝ դե յուրե ՔՊ անդամ են, թե ոչ, դե ֆակտո համարվում են անդամ, մասնակցում են ժողովներին, բայց անդամագրման դիմումների պատասխանը չեն ստացել։ Մարզպետը նշեց, որ անդամագրման հարցում առաջնորդվում են մարդկանց անցած ճանապարհով, ազնվությամբ, պիտի ֆիլտրեն։ Տեղից արձագանքեցին, թե եթե որոշակիություն չկա, գուցե որոշում են՝ այլ կուսակցության անդամագրվեն, ինչին մարզպետը պատասխանեց․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեկը, որ կասկած ունի՝ գա ՔՊ, թե գնա ուրիշ կուսակցություն, ես մաղթում եմ բարի ճանապարհ։ Ով, որ ուզում է ՔՊ մտնի որոշակի պաշտոնի համար, բարի ճանապարհ իրեն։ Ընտրությունների հետ կուսակցություն մտնելը ոչ մի կապ չունի, կառավարություն ձևավորելու հետ կապ չունի, ով, որ կասկածում է՝ մտնի ՔՊ, թե ուրիշ կուսակցություն, ես գտնում եմ, որ պետք է այդ մարդիկ չմտնեն ՔՊ, որովհետև ՔՊ-ն պիտի լինի ուժեղ կուսակցություն, ոչ թե հիմա, որ ուժեղ կուսակցություն է, իշխանություն, այլ վաղը, երբ որ մենք կդառնանանք ընդդիմություն։ Պետք չի, մի հոգի մտնի, որ մեր ընդդիմություն դառնալուց հետո գնալու է, ուրիշ կուսակցության համար կռիվ անի, ասի՝ մտցրեք ձեր կուսակցություն, էս ազգը հոգնել է 90 կուսակցություն փոխած դեմքերից։ Անորոշությունը պիտի դառնա որոշակի, կարաք ձեր դիմումը անդամագրության հետ վերցնեք, երբ ուզում եք»,-ընդգծեց նա։

Մարզպետն ասաց, որ չեն ուզում չարիքից հրաժարվել և վերածվել մեկ այլ չարիքի։ Հանդիպման կեսին մարզպետը հորդորեց, որ լրագրողները հեռանան, որովհետև քննարկվում են ներկուսակցական հարցեր։

Հիշեցնենք, որ այսօր Ապարանի ՔՊ գրասենյակի դիմաց ակցիա էին իրականացնում հեղափոխությունից հետո ՔՊ-ին անդամագրվածները, մի շարք ազատամարտիկներ և պարզապես քաղաքացիներ:

 
 
Նրանք պահանջում են, որ ՔՊ-ը ռեյտինգային ցուցակը չկազմի, իրենց ձևակերպմամբ, առանց ակտիվի հետ քննարկման: 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal