Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոկորդիլոսաբուծարանն՝ առանց փորձաքննության. բնապահպանները մարզպետին դատի կտա՞ն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե երկու ամիս առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին հիմնվելու է կոկորդիլոսաբուծարան: Հայտարարվեց, որ «Արմոտ» ՍՊԸ-ն արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել ծրագիրը: Հայտարարությունից հետո բնապահպաններն իրենց դժգոհությունը հայտնեցին, իսկ այսօր ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ իրենց հակափաստարկն ունեն:

«Կենդանական աշխարհի խնդիրներով զբաղվող բնապահպաններն ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Սա գաղտնիք չէ, բայց սա դեռ թողնենք մի կողմ: Այս դեպքում մեր խնդիրը միայն դեմ լինելը չէ: Երբ հայտարարվեց վերոնշյալի մասին, որոշեցինք հասկանալ՝ արդյո՞ք նման գործունեությունը վնաս չի հասցնի ջրային ռեսուրսներին, քանի որ անմիջականորեն կապված է այդ ռեսուրսների հետ: Այդ ժամանակ հասկացանք, որ նման ծրագիրը պետք է անպայման շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց երբ ծանոթացանք ամբողջական ծրագրի հետ, հասկացանք, որ այստեղ միայն կոկորդիլոսաբուծություն ասվածը չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ ընդգծելով, որ ըստ նախագծի, նախատեսվող տարածքում նաև ռեստորաններ, ատրակցիոններ, սննդի կետեր են լինելու:

«Ուսումնասիրել ենք մեր օրենսդրությունը, հանգել այն եզրակացությանը, որ, ըստ մեր օրենսդրության, այդ տարածքը պետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն: Այստեղ մեր խնդիրը միայն կոկորդիլոսները չեն, ինքը վերցրել ու զվարճանքի վայր է այնտեղ կառուցում: Ասել, որ այդ գործունեությունը չպետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն, օրենքի խախտում է: Մենք մարզպետին դատի ենք տալու, ու թող իմանա, որ այդ դատը շահելու ենք, որովհետև նա այս պահին օրենք է խախտում»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 10-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են, և այս պահին ներդրողը հողն է ձեռք բերել, ծառատունկ է իրականացնում, իսկ գարնանն ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնապահպանության նախարարին հասցեագրված նամակ են ուղարկել, և փորձել պարզել՝ ծրագրի վերաբերյալ կազմակերպությունն ունի՞ թույլտվություն, և իրականացվե՞լ է արդյոք շրջակա միջավայրի փորձաքննություն:

Ի պատասխան, ԲՆ-ից ընդգծել են. ««Ապշանք Էկո-Այգու» ծրագիրը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Տեղեկացնում եմ, որ փորձաքննություն կատարելու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված ներկայացնել բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Սիլվա Ադամյանը շեշտեց, որ, փաստորեն, ԲՆ-ում սպասում են, որ ներկայացնեն:

«Բայց այդ մարդը չի ներկայացնում, չի ուզում ներկայացնել: Ի՞նչ է՝ նորից պետք է շարունակե՞ք հին գործելաոճը, ըստ որի՝ ով որտեղից գա՝ կապ չունի, եթե մարզպետը «դաբրո» է տալիս, ինչ ծրագիր ուզենա, կիրականացնի: Տվյալ պարագայում ես իսկապես բացարձակ տարբերություն չեմ տեսնում: Հիմա ինչքան ուզում ես՝ գրի, բարձրաձայնի, մեկ է, որոշել են, որ այս աղքատ երկրում կոկորդիլոս պետք է բուծեն: Եվ բավական չէ, որ Արամ Հարությունյանը (Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ-խմբ.) Արարատյան հարթավայրի ամբողջ ջրային ռեսուրսները սպառել է, հիմա էլ իրենք պետք է կեղտոտեն ու այլանդակեն եղածը:

Պարտավոր են տվյալ նախագիծը շրջակա միջավայրի փորձաքննության ներկայացնել, բայց ստացվում է, որ մարզպետը նախաձեռնողի հետ խախտել է բոլոր օրենքները, և դա բավական չէ, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, որ իրենք այդ ծրագրի իրականացումն արդեն սկսել են: Եթե ծրագիրը սկսվել է, պետք է միանշանակ կասեցվի»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ պատրաստվում է խոսել ԲՆ ներկայացուցիչների հետ. «Հատկապես տեսչական մարմնից կպահանջեմ, որ գնան և ստուգումներ իրականացնեն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է մարզպետը նախաձեռնողի հետ խախտում ՀՀ օրենքները: Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո, մարզպետն արդյո՞ք գիտակցում է ու հասկանում, թե ինչի հետ պետք է գործ ունենա: Իհարկե, ո՛չ, քանի որ այդ ծրագիրը չի անցել շրջակա միջավայրի փորձաքննություն, և այդ փորձաքննության ռիսկերն ամբողջովին չեն գնահատվել: Ես նախաձեռնողի՝ Խաչատուրի հետ իր նախաձեռնությամբ համացանցում զրույց եմ ունեցել: Ասել եմ, որ մենք բնապահպան ենք, օդի մեջ ուղղակի դեմ լինելը մեզ հարիր չէ, և մենք օրենքը ցիտելով ենք աշխատում: Բացատրեցի, որ նախագիծը պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց պատասխանեց ու ասաց՝ հանրային լսում ենք անցկացրել, հանդիպել ենք գյուղացիների հետ, և իրենք դեմ չեն: Սա բոլոր օրենքների խախտում է նշանակում»:

Բնապահպանը շեշտեց, որ այս փուլում իրենց խնդիրը տեսչական մարմնին տեղյակ պահելն է. «Եթե արձագանք չլինի, նորից կապ կհաստատենք ու կհասկանանք, թե ինչպե՞ս են այդքան բանն անում առանց նշված փորձաքննության: Կներկայացնենք նաև մեր նամակներն ու պատասխանները»: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում հնարավոր է դիմեն նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին. «Իսկ եթե մեզ ո՛չ բնապահպանության նախարարությունն օգնի, ո՛չ էլ Սանասարյանը, կդիմենք դատարան: Եվ համոզված եղեք, որ կշահենք այն, որովհետև օրենքը մեր կողմն է: Պարոն մարզպետը թող չմտածի, որ կկարողանա հեշտ ու հանգիստ այդ ծրագիրն իրականացնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal