Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պայքարի ճանապարհը. քանդե՞լ, թե՞ համապատասխանեցնել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որ Երևանի տեսքն աղճատվել է ապօրինի շինությունների պատճառով, որ նման շինությունները քաղաքում բազմաթիվ են, անկասկած է: Ճիշտ նույնկերպ անկասկած է, որ այսուհետ նման շինությունների առկայությունը պետք է իսպառ բացառվի: Այդ առումով նոր քաղաքապետի վճռականությունը գոնե այս պահին որևէ կասկած չի հարուցում: Սակայն խնդիրը միաշերտ չէ, հատկապես այն շինությունների դեպքում, որոնք արդեն իսկ կառուցված են: Թե ում թողտվության, ում պաշտոնեական անփութության կամ հանցավոր համաձայնության արդյունքում է կառուցվել, այլ հարց է, պետք է իրավապահները զբաղվեն: Բայց դրանք արդեն կառուցված են: Ուստի չափազանց ուշադիր է պետք լինել այս հարցում:

Երեկ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը, երբ ապամոնտաժվում էր գրեթե պատրաստ շինությունը, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այն, որ սեփականատերերի պահվածքը չափազանց խոսուն էր, այն, որ նմանները սովոր են բռի ուժով լուծել բոլոր հարցերը, այն, որ բարձրաստիճան ոստիկանի հետ խոսում էին տնավարի՝ իրենց սովորույթի ուժով, երբ նախկին իշխանությունների հետ աշխատել են կոռուպցիոն համաձայնությունների միջոցով, իսկ արդյունքում հետները շփվել այնպես, ինչպես սիրտները կամենում է, միանշանակ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընկալել  նաև սեփականությունը կորցնող, զգալի գումարներ կորցնող մարդու հոգեբանությունը: Մարդն ուզում է պաշտպանել իր ունեցվածքը: Նրանք հազիվ թե կարողանային մի գիշերվա մեջ 1100 քմ տարածք կառուցապատել. բավական լուրջ շինարարություն է իրականացվել: Ուրեմն, ինչ–որ մարդկանց բացահայտ թողտվությամբ է դա արվել: Ամիսներ շարունակ: Հիմա պետք է հասկանալ՝ ո՞վ է փոխհատուցելու կրած վնասները: Ընդ որում, ոչ միայն այդ սեփականատերերի, այլ բոլոր երևանցիներիս կրած վնասները:

Հաջորդ խնդիրը: Երևի թե դեռ հաշվարկներ է պետք անել, թե որն է ավելի էժան՝ ապամոնտաժո՞ւմը, թե՞ օրինականացման գործընթացը՝ պարտադրելով սեփականատերերին վերափոխումներ անել և շինությունը համապատասխանեցնել օրենքի ու քաղաքաշինական նորմերի պահանջներին: Քանդելը միշտ կա ու կա: Ընդ որում, այդ տրամաբանությամբ Երևանում այսօր քանդման ենթակա բազմաթիվ շինություններ կան: Միայն հազարավոր անօրինական ավտոտնակները բավական են, որ իրավիճակը առարկայական լինի: Հասկանալի է, որ ցանկացած անօրինականության, ապօրինության դեմ պայքարի գործում յուրաքանչյուրիս պարտքը պիտի լինի աջակցել նոր իշխանություններին: Սակայն պակաս կարևոր չեն այդ պայքարի միջոցները: Ինչպես ընդհանրապես տնտեսության մեջ ընդունելի չէ գիլյոտինի քաղաքականությունը, գործարարներին հիմքից կտրելու գործելաոճը, այնպես էլ այս պարագայում հազիվ թե արդարացված են միագիծ քայլերը: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում բոլոր այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մեխանիզմը պետք է աշխատի՝ առանց տնտեսական վնասներ պատճառելու, իսկ ապացուցված անհրաժեշտության դեպքում՝ ուղղակի ապօրինի ձեռքբերվածը վերադարձնելով: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ իրավապահները պետք է զբաղվեն թե՛ այդ մարդկանց գործողությունների իրավաչափությամբ, թե՛ նրանց այդ գործողությունները խրախուսածների կամ «աչք փակողների» «կենսագրությամբ»: Այսինքն, իրավական գործընթացներն ու տնտեսական, վարչարարական մեխանիզմները պետք է հստակ տարանջատել

Ընդհանրապես, ցանկացած պայքար ցանկացած անօրինականության դեմ անցավ չի լինում: Սա հասկանալի է: Նույնը վերաբերում է նաև փողոցային առևտրի դեմ պայքարին, այլ կարևոր նախաձեռնություններին: Սրանց անհրաժեշտությունը ոչ ոք չի վիճարկում, սակայն բոլոր այդ քայլերը անհրաժեշտ է իրականացնել հետևողական հաշվարկների ու քննարկումների արդյունքում, որ, ինչպես ժողովուրդն է ասում, թացը չորի հետ չխառնվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal