Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա

VIDEO

AsekoseNews-ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ Տիկնայք և պարոնայք

Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը:

Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին:

Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին: Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը:

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ: Եվ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են: Թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին: Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար: Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի: Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր: Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներն ահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսվեց պատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում:

Ահա թե ինչու եմ կարևորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարավորություն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա: Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին: Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ: Եվ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին:

Ես հավատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնել այդ նպատակին: Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարի անմեղ զոհերին»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal