Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետարանի կողմից Նոր Նորք վարչական շրջանում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժելու գործընթացն արժանացավ մի շարք քննարկումների: Ընտրված միջոցը դրական գնահատողների կողքին կային նաև դիրքորոշումներ առ այն, որ երևույթը այլ կողմ ևս ունի՝ կառուցապատողը, այնուամենայնիվ, գումար է ծախսել:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այն քաղաքացիների շարքում է, որոնք ճիշտ են որակում քաղաքապետարանի ընտրած քաղաքականությունը: 

«Ի՞նչ է նշանակում ապօրինություն: Այդ բառն արդեն ամեն ինչ ասում է: Դա նշանակում է, որ հասարակական, չթույլատրվող տեղերում և կանաչ տարածքներում կառուցվող օբյեկտները հնարավոր է ինչ–որ թույլտվություններ են ստացել, բայց ստացել են զարտուղի ճանապարհներով: Մենք երկար տարիներ է, ինչ ասում ենք, որ ապօրինի կառույցներն անթույլատրելի են: Կլինեն դրանք հասարակական տարածքների վրա, թե կլինեն կցակառույցներ, ձեղնահարկի անվան տակ կառուցված հարկեր, անթույլատրելի են»,–«Փաստի» հետ զրույցում ասաց ճարտարապետը՝ ընդգծելով, որ այսքան տարի հետո առաջին անգամ է, որ քաղաքային իշխանության որոշմամբ նման կերպ ապօրինի շինություն է քանդվում:

«Առաջին անգամ է, որովհետև նախկինում թաքնվում էին «հայը տուն քանդող չի» ձևակերպման հետևում: Եվ դա ենթադրում էր հետևյալը. կա թողտվություն, և եթե ինչ–որ բան սարքված է, չի կարելի քանդել, որովհետև ինչ–որ մեկը փող է ծախսել դա սարքելու համար: Իսկ եթե չի՞ կարելի սարքել, կարելի՞ է արդյոք մի բնակարան սարքելու թույլտվություն ստանալու համար վտանգի տակ դնել շենքի ողջ բնակչությանը: Սա կոչվում է լավ բա՞ն: Իհարկե՝ ո՛չ: Պետք  է քանդել: Պետք է թույլ չտալ: Պետք է այսպիսի՝ թեկուզև մի քիչ կոպիտ ուժով բոլորին բացատրել... Սա դաս կլինի, և կստիպի հասկանալ, որ այլևս չեն կարողանալու նման բաներ անել: Եթե իմանան, որ սա անընդհատ կրկնվող գործողություն է լինելու, և քաղաքային իշխանությունը հետևողական է լինելու, կզսպվեն: Երևի, ի վերջո, կհասկանան, որ չի կարելի անօրինական, կասկածելի փաստաթղթերով շինարարություն իրականացնել»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թույլտվությունների փաստաթղթերը, ստորագրությունները ևս պետք է հստակ ուսումնասիրության առարկա դառնան: 

«Երբեմն շենքեր եմ տեսնում, որոնք չափազանց գեղեցիկ են, բայց դրանց կողքին այնպիսի կցակառույցներ են, որոնք իսկապես պետք է քանդել: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Վերջը պետք է գա՞նք օրենքը հարգելու կարգավիճակի, թե՞ չէ: Մենք ոչ մի բանի չենք հասնի, եթե հաշվի առնենք ընկերական կամ որևիցե մեկի գումարային շահերը: Մենք կարևոր քաղաքաշինական նորմեր ենք խախտում, և նման բաներով ոչ ասում մարդկանց անվտանգությանը: Տեսեք, թե այգիներում ի՞նչ է կատարվում: Թույլ են տվել 20 քմ, բայց գրավել են մի ամբողջ 1000 քմ, ո՞նց կարելի է այդպիսի բան անել, ի՞նչ ուժով: Դուք տեսեք, թե ինչ է կատարվում մեր «Հաղթանակ» զբոսայգում: Այգին մեր զոհերի հիշատակին է կառուցվել, բայց այն բզկտեցին: Մնացած բոլոր զբոսայգիներն էլ են նույն վիճակում, բայց սևեռվեցի «Հաղթանակ» զբոսայգու վրա, որովհետև կան բաներ, որոնց ընդհանրապես չի կարելի մոտենալ ու ձեռք տալ»,–նշեց Մ. Մինասյանը՝ նկատելով, որ այս ամբողջն իմի բերելը շատ ծանր աշխատանք է ենթադրում:

«Ինչպես ասում են՝ հեշտ է քարը գցել հորի մեջ, բայց այն հանելն է շատ դժվար: Մենք թաղամասեր ունենք, որտեղ այնքան կցակառույցներ են սարքվել, որ նույնիսկ հրշեջ մեքենան չի կարող մտնել այդ բակեր: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ: Մենք օրենք չսիրող ժողովուրդ ենք: Ես կողմ եմ կոպիտ լուծմանը, որովհետև մեկը չէ, երկուսը չէ: Գումար են ծախսել՝ շատ լավ իմանալով, որ սխալ բան են անում: Հասարակական տարածքների վրա կառուցված սրճարանները, այգիների ու բակերի մեջ ավելացրած քառակուսի մետրերից պետք է ազատվել: Վերջին հաշվով, այդ տարածքները որևիցե մեկի սեփականությունը չեն: Գիտեմ, թե սեփականության թուղթն ինչ ճանապարհներով են հանել... Պետք է քանդել, ես կողմ եմ դրան, ես կողմ եմ այդպիսի արմատական լուծմանը... Միայն ու միայն օրենքով պետք է շարժվել: Քաղաքապետարանի ճարտարապետական, ինչպես նաև քաղաքաշինության վարչությունը որևէ մեկի քմահաճույքը չպետք է դիտարկի: Կան օրենքով թույլատրելի նորմեր, եթե հնարավոր է ինչ–որ բան սարքել, ուրեմն՝ այդ պատասխանատվությունը կրում է նաև այն մարդը, ով ստորագրում է: Չկա համապատասխան օրենք, նորմ, ուրեմն՝ չպետք է թույլ տալ: Իսկ ովքեր օրենք են խախտում, պետք է պատժվեն»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց նաև, որ շատ ուշադիր պետք է լինել թույլտվություններ ստորագրելու ժամանակ ներկայացված նախագծերին:

«Երբեմն ներկայացվում են նախագծեր, որոնք հետո բոլորովին ուրիշ ծավալներով ու ամբողջովին այլ տեսք են ստանում: Նաև այլ կոնստրուկցիաներով են իրականացվում և վտանգում ոչ միայն իրենց, այլև մյուս բնակիչներին: Տեսեք, թե մեր մայթերն ինչ են դարձել: Մենք, փաստորեն, մեծ հաշվով մայթ չունենք: Որոշ տեղեր կան, բայց մայթ ասված գաղափարն ընդհանրապես վերացել է»,–եզրափակեց ճարտարապետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank