Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի և «Փաստի» համատեղ շարքի շրջանակներում այս անգամ հյուրընկալել ենք ախտաբան Վահագն Մկրտչյանին: Մինչ զրույցի բուն թեմային՝ արյան բիոպսիոն հետազոտությանը, արյան քաղցկեղներին անդրադառնալը, բժիշկն ընդգծում է նման ձևաչափերի ու զրույցների կարևորությունը:

«Նման ձևաչափերը ոչ միայն բարձրացնում են մեր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն առողջական խնդիրների վերաբերյալ, այլև հուշում, թե նկարագրված առողջական խնդիրների ժամանակ ինչպե՞ս գրագետ վարվել ախտորոշման և բուժման հարցերի դեպքում, ինչպե՞ս չվատնել թանկարժեք ժամանակը թե՛ ինքնաբուժության, թե՛ ներկայում շատ տարածված «ինտերնետային» ինքնախտորոշման և բուժումերի վրա»,–ասում է բժիշկը:

Իրազեկվածության խնդիրն ու աննկատ զարգացող արյան քաղցկեղի տեսակները

Հաշվի առնելով նաև «Դավիդյանց լաբորատորիաների»–ի թիմի մեծ փորձն ու հնարավորությունները՝ Վահագն Մկրտչյանն անցնում է մասնագիտական դաշտ և անդրադառնալով վերոնշյալ թեմաներին՝ ընդգծում. «Մեր ախտորոշիչ կենտրոնում հիվանդը նախ կարող է հանձնել արյուն՝ ընդհանուր հետազոտություն կատարելու նպատակով, որի շնորհիվ արդեն կարելի է նկատել արյան պատկերի մեջ տարբեր ցուցանիշների շեղումները: Շատ դեպքերում հենց այդ ժամանակ է հայտնաբերվում, որ արյան հետ կապված խնդիր կա: Եվ դա հուշում է բժիշկներին, որ պետք է ավելի խորը սկսել ուսումնասիրել և հետազոտել հիվանդին: Գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտություն  է առաջանում կատարել բիոպսիոն հետազոտություններ: Մեծացած ավշահանգույցներից կատարված բիոպտատների դեպքում նախ կատարվում է սկզբնական բազային հետազոտություն, այնուհետև մեծ մասի դեպքերում անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ ախտորոշիչ իմունոհիստոքիմիական հետազոտություններ, որ պարզ դառնա՝ արդյո՞ք այդ մեծացած ավշահանգույցը ինչ–որ ինֆեկցիոն, ռեակտիվ փոփոխությունների հետևանք է, թե՞ այնտեղ կա ուռուցքային, երբեմն մետաստատիկ կամ ավշահանգույցի լիմֆոպրոլիֆերատիվ փոփոխություններ, օրինակ՝ լիմֆոմա»:

Բժիշկը նաև հավելեց,որ իրենց դիմում են նաև ախտորոշման երկրորդ, նույնիսկ երրորդ կարծիք ստանալու համար, կամ դեպքի վերաբերյալ արտերկրի հետ կոնսուլտացիա կազմակերպելու նպատակով, որովհետև «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ն միշտ ակտիվ համագործակցում է արտերկրի հեղինակավոր կենտրոնների և մասնագետների հետ:

«Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մոտ այս առումով իրազեկվածության մակարդակը այնքան էլ բարձր չէ, և դրա համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ուզում եմ շեշտել, որ արյան քաղցկեղի շատ տեսակներ երբեմն զարգանում են բավականին աննկատ, ունեն քրոնիկ, դանդաղ ընթացք, և հիվանդի կամ հիվանդի հարազատի համար գրեթե անհնար է սկզբնական փուլում տարբերակել հիվանդությունը: Շատ դեպքերում հիվանդը նույնիսկ չունի որևէ գանգատ, այդպիսի շատ վիճակներ հայտնաբերվում են բացառապես պատահական՝ ընթացիկ կամ պրոֆիլակտիկ հետազոտությունների, արյան ընդհանուր հետազոտությունների ժամանակ»,–շեշտում է բժիշկը: 

Նախանշաններ, որոնք կարող են հուշել կամ զգուշացնել

Վահագն Մկրտչյանը թվարկում է այն նախանշանները, որոնք կարող են հուշել կամ զգուշացնել հիվանդներին. «Արյան քաղցկեղների ամենատարածված խմբի մեջ են լեյկեմիաները՝ «սպիտակարյունությունները»: Լեյկեմիաների բազմաթիվ տարատեսակներ կան, դրանցից որոշները զարգանում են շատ արագ և ունեն արագ, սուր ընթացք: Հիվանդը հնարավոր է զգա իրեն շատ վատառողջ, շատ դեպքերում հիվանդությունը կարող է սկսվել հանկարծակի՝ ինչպես մրսածությունն ու հարբուխն են: Այլ տեսակները կարող են զարգանալ շատ երկար, ունենալ խրոնիկ ընթացք, մինչև ի հայտ գան որևէ հիվանդության երևույթներ: Նման դեպքերում հիվանդության մասին հիվանդը կարող է իմանալ պատահական՝ հանձնելով հերթական, ընթացիկ արյան հետազոտությունը: Հաջորդ տեսակը լիմֆոմաներն են, որի հիմնական ախտանշանը մարմնի տարբեր մասերում արտափքվող, մեծացած ավշահանգույցների առկայությունն է, որը հիվանդը շատ արագ և հեշտ կարող է նկատել և դիմել բժշկական օգնության: Այլ է, երբ դրանք հայտնաբերվում են զանազան ռենտգեն հետազոտությունների ժամանակ և գտնվում են մարմնի ավելի խորանիստ հատվածներում: Խորանիստ ախտահարված և մեծացած ավշահանգույցները կարող են սեղմել ներքին օրգաններին և առաջացնել հազ, հևոց, ցավեր կրծքավանդակում, որովայնում և ոսկրերում: Կարող է մեծանալ հիվանդի փայծաղը՝ առաջացնելով լցվածության և վքնածության զգացողություն: Լիմֆոմաներին բնորոշ այլ ախտանիշներից են ջերմության բարձրացումը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը, հոգնածության զգացումը, քաշի անբացատրելի կորուստը, մաշկի անբացատրելի քորը: Մյուս տեսակը անեմիան է՝ սակավարյունությունը, երբ կարող են նկատվել հոգնածության, թուլության զգացում, հևոց, գլխապտույտ, գունատ մաշկ, ցավեր կրծքավանդակում»:

Որպես տարածված տեսակ՝ բժիշկն առանձնացրեց նաև արյան մակարդելիության հետ կապված խնդիրները, երբ կարող են նկատվել արյունահոսող լնդեր, մաշկի վրա կետային կարմիր արյունազեղումներ՝ նույնիսկ շատ աննշան վնասվածքներից, կամ առանց որևէ պատճառի ծանրության զգացում և այլն:

Որոշիչ դերն ու հիվանդության վաղ հայտնաբերման կարևորությունը

Բժիշկը շեշտում է՝ ինչպես այլ հիվանդությունների, այնպես էլ արյան քաղցկեղների պարագայում շատ կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը:

«Կարևոր է նաև ճշգրիտ և արագ ախտորոշումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ մասնագետների կողմից իրականացվող բուժումը և հետագա հսկողության սահմանումը: Ամբողջ աշխարհում շատ մեծ ուշադրություն է դարձվում այս ոլորտին և բավականին լուրջ առաջընթաց և ձեռքբերումներ կան: Մեծ են հաջողությունները մանկական օնկոհեմատոլոգիայի բնագավառում, շնորհիվ վաղ հայտնաբերման, հստակ և արագ ախտորոշման և արհեստավարժ մասնագետների կողմից բուժման և հետագա հսկողության, այսօր շատ հիվանդների համար արյան քաղցկեղ ախտորոշումը դատավճիռ չէ: Ցավոք, սակայն, կան նաև շատ արագ, անսպասելի զարգացող և չարորակ ընթացք ունեցող ձևեր: Որոշիչ դեր ունի նաև կոմպետենտ մասնագետի կողմից բուժման համապատասխան տակտիկայի, դեղորայքի ադեկվատ ընտրության և կիրառման հարցը: 

Վերը նկարագրված սիմպտոմների առաջացման ժամանակ անհապաղ դիմել բժիշկներին. սա իմ խորհուրդն է մեր ընթերցողներին: Բարեբախտաբար, այսօր Հայաստանում ունենք այս բնագավառը ներկայացնող բավականին կոմպետենտ մասնագետներ, եզակի, հիանալի, ժամանակակից տեխնիկայով և արհեստավարժ մասնագետներով հագեցած արյունաբանական կենտրոն: Ինչպես նաև՝ «Դավիդյանց լաբորատորիաների» նման հագեցած ԱԿ, որտեղ հնարավորություն կա ախտորոշելու նման բնույթի հիվանդությունները»,–ասաց նա՝ ընդգծելով, որ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, հետազոտությունները կատարվում են հայտնի համաշխարհային արտադրողների կողմից մատակարարվող նյութերով և պարագաներով:

Մասնագիտական թիմը՝ արագ, ճշգրիտ ախտորոշման գրավական

«Կենտրոնի հետազոտությունների ընթացքում օգտագործվում են ժամանակակից նյութեր, անընդհատ կիրառվում են որակի վերահսկողության արդյունավետ միջոցներ և համակարգ: Արյան քաղցկեղների ախտորոշման մեջ գրեթե միշտ օգտագործվում են իմունոհիստոքիմիական և մոլեկուլ յար գենետիկական հետազոտություններ: Կենտրոնն ապահովված է բազմաթիվ որակյալ իմունոհիստոքիմիական մարկերներով, ունենք այդ մարկերների բավականին լուրջ և լայն արսենալ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել գրեթե ցանկացած նորագոյացություն կամ նորագոյացության մետաստազ»,–նշեց բժիշկը:

Վ. Մկրտչյանն ընդգծեց նաև, որ ԱԿ–ում գործընթացների գերակշռող մասն ամբողջովին ավտոմատացված է:

«Այդ հանգամանքն էականորեն բարձրացնում է հետազոտության որակը, արագությունը, և նվազեցնում է մարդկային գործոններով պայմանավորված սխալները և թերությունները»,–նշեց մեր զրուցակիցը՝ զուգահեռ կարևորելով նաև մասնագիտական թիմի գաղափարը:

««Դավիդյանց լաբորատորիաներում» Հայաստանում առաջին անգամ ներդրվեց և սկսեց գործել բժիշկ–ախտաբանների մասնագիտական թիմի և թիմային աշխատանքի գաղափարը, որը ընդունված է աշխարհի շատ՝ հատկապես զարգացած երկրներում և նմանատիպ կենտրոններում: Նեղ մասնագիտացված թիմի կազմում բժիշկները ավելի շատ հնարավորություն ունեն ավելի խորն ուսումնասիրել իրենց մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը, ծանոթանալ ժամանակակից գրականությանը, չափորոշիչներին և նորություններին, մասնակցել հեղինակավոր վերապատրաստումներին, գործնական շփվել ոլորտի հեղինակավոր կարծիք ստեղծող մասնագետների հետ, ինչը, ի վերջո, նպաստում է հիվանդությունների ավելի ճշգրիտ, ավելի արագ, ավելի մասնագիտացված ախտորոշմանը»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal