Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շրջանցեց կուսակցությունների մեծ մասին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Օրերս ՔՊ–ից մեծ աղմուկով դուրս եկած Գևորգ Աճեմյանի հայտարարությունների շուրջ քննարկումներում իշխանության շատ ներկայացուցիչներ ակտիվորեն շրջանառում են «ՔՊ–ն ընտանիք է, չի կարելի ընտանիքի ներքին խոհանոցը դուրս հանել» թեզը: Թե ինչու է հեռացել Աճեմյանը, ինչու չեն հաստատել նրա թեկնածությունը, մեզ առանձնապես չի հետաքրքրում, թողնենք այդ հարցը Աճեմյանի ու ՔՊ–ի հայեցողությանը կամ, ինչպես ասում են, չմտնենք մատի ու մատանու արանքը: Սակայն ընտանիք ձևակերպման ակտիվ օգտագործումը, հատկապես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի շուրջ քննարկումների կոնտեքստում, արժանի է ուշադրության: Հայաստանյան կուսակցությունների մեծ մասը միշտ աչքի է ընկել փակ, ինքնաբավ կեցվածքով: Բոլորովին վերջերս, հեղափոխությունից շաբաթներ առաջ՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը, հանրապետական մի շարք գործիչներ պնդում էին, որ Սերժ Սարգսյանն իրենց քաղաքական «հայրն» է: 

Մի բան է ընտանիք գաղափարն ընդհանրապես, որպես հասարակական կառուցվածքի բաղադրիչ, մեկ այլ բան, երբ այդ բաղադրիչը դառնում է կենսական քաղաքական ուժերի դեպքում: Քաղաքական ուժերի դեպքում ընտանիքի մոդելի որդեգրումը ոչ այլ ինչ է, քան հստակ սահմանազատում հասարակությունից, ներփակ միջավայրի հակման դրսևորում: 

Հատկապես հիմա, երբ հետհեղափոխական իրավիճակը տրամաբանորեն սահմանել է այլ արժեքային ուղենիշներ, իշխող կուսակցության համար կենսական պետք է դառնար ներփակ մոդելից ձերբազատումն ու թափանցիկ, ներքին դեմոկրատիայի մեխանիզմներով աշխատող կուսակցության ստեղծումը: Ակնկալել դա մեկ–երկու ամսում, իհարկե, անհույս լավատեսություն կլինի: Բայց առնվազն կարելի էր տեսնել, որ կա նման ցանկություն, կա նման ճիգ: Եթե ոչ հիմա՝ այս կարևոր նախընտրական հանգրվանի ժամանակ, ապա էլ երբ պետք է ՔՊ–ն կամ իշխանությունը դներ ներկուսակցական դեմոկրատիայի սաղմերը:

Իրականում, սակայն, այդ սաղմերը, որոնց ներդրումն իսկապես ահռելի կամք և գիտելիք է պահանջում, ոչ միայն չկան, այլև կա անցյալի իներցիոն ուժը, որից խուսափել նոր իշխանությունները չկարողացան: Հայաստանի բոլոր քիչ թե շատ խոշոր քաղաքական ուժերը վերջին երեսուն տարիների ընթացքում ի վերջո հանգել են ներփակ, ստերիլ կուսակցական համակարգի: Ոչ հեռավոր անցյալում են ՀՀԿ գործադիր նիստերին հաջորդող մամուլի հաղորդագրությունները, որոնցում կարմիր թելի պես անցնում էր «ընդունվեց միաձայն» որոշումը: 

Պարզ է, որ թե ինչպես առաջ, այդպես էլ հիմա, բոլոր որոշումները չէ, որ ընդունվում են միաձայն: Ավելին, իշխող ուժերի ներսում միշտ կա ավելի շատ հակասությունների դաշտ: Խնդիրն այն է, թե այդ հակասությունները ի վերջո մնում են կուլիսներում, զիջում են կուսակցության առաջնորդի վերջնական կարծիքին, թե շանս են ունենում դառնալ ներկուսակցական բաց, թափանցիկ բանավեճերի առարկա: Նոր քաղաքական մշակույթ ասելով՝ պետք է նկատի ունենալ հենց վերջինը, հստակ մեխանիզմների ներդրումը, որը կդառնա հիմնավոր երաշխիք, որ ոչ թե չեն լինի ներկուսակցական հակասություններ, այլ այդ հակասությունները կարտահայտվեն քաղաքական ճանապարհներով: Ինչպես նախկինում, այդպես էլ, ըստ էության, հիմա ներկուսակցական հակադրությունները, մնալով կուլիսներում, դառնում են ներքին ինտրիգների, միմյանց համոզելու, դիվիդենտներ շահելու առարկա, ու բնական է, որ արդյունքում լինում են դժգոհներ, ինտրիգներին զոհ գնացածներ: Ներկուսակցական դեմոկրատիայի, ներկուսակցական ընտրությունների, տարածքային կառույցների դերակատարության բարձրացման իմաստը հենց սա է, որպեսզի ոչ թե բացառվեն հակասությունները, ոչ թե գոհացնեն բոլորին, այլ ինտրիգների դաշտից հանեն այդ հակասությունները, դրանք դարձնեն սահմանված արդար խաղի կանոններով մրցակցության առարկա, ինչի արդյունքում պայմանական գևորգաճեմյանները, դուրս մնալով նախընտրական ցուցակներից, չեն կարողանա դժգոհել, որովհետև դուրս մնացած կլինեն սահմանված խաղի կանոններով պարտվելու հետևանքով: Սա էլ իր հերթին կբերի դավադրությունների տեսությունների կտրուկ նվազման, մի բան, որն անբաժան է այն համակարգերից, որոնք իրենց բնույթով փակ են: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal