Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու
INTERNATIONAL NEWSԻնտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ ռուս Ալեքսանդր Պրոկոպչուկը և հարավկորեացի Կիմ Չոն Յանը: Այդ մասին գրում է Financial Times-ը:
Ռուս գեներալ Պրոկոպչուկը ներկայում Ինտերպոլի փոխնախագահն է, Կիմ Չոն Յանը՝ Ինտերպոլի նախագահի պաշտոնակատարը: Միջազգային կազմակերպության նոր նախագահի ընտրությունը նախատեսված է նոյեմբերի 21-ին:
Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյը անհետացել էր այս տարվա սեպտեմբերի 25-ին՝ Չինաստանում: Հոկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, նա ձերբակալվել է կոռումպցիոն գործունեություն իրականացնելու կասկածանքով: Հոկտեմբերի 7-ին նա հրաժարականի դիմում էր գրել, որն անմիջապես ընդունվել էր:
Ալեքսանդր Պրոկոպչուկը ոստիկանության գեներալ է: Նա առաջին ազգությամբ ռուս քաղաքացին է, որը 2016-ին բարձր պաշտոն է զբաղեցրել Ինտերպոլում: