Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ, Ադրբեջանում գերեվարվածի հարազատները սպասում են Կառավարության ներկայացուցչին (թարմացվող)

SOCIETY

16։00

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. Այս մասին Tert.am-ին ասաց Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:

Նա ասաց, որ սպասում են, որ Կառավարությունից համապատասխան պաշտոնյաներ կգան և գուցե կարողանան համոզել բնակիչներին ճանապարհը բացել:

«Մենք քայլեր չենք անում, որ բացենք, մենք սպասում ենք՝ համապատասխան մարդիկ գան»,-ասաց նա և նշեց, որ իրենց տեղեկությամբ՝ Կառավարության անդամներից պետք է գան:

«Նախարարներից ասում են, որ գալիս են, հիմա սպասում ենք, բայց չգիտենք՝ կոնկրետ որ նախարարն է»,- ասաց նա:

Ըստ Սմբատ Մուղդուսյանի՝ բավական մեծ թվով մեքենաներ են կուտակվել, և ոչ մի կողմով մեքենա թույլ չեն տալիս անցնել:



12։10


Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին արդեն իսկ հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել, այդ թվում նաև բեռնատարներ:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները հայտարարում են, որ փակ կպահեն ճանապարհն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է, թեև նշում են, որ արտակարգ դեպքերի դեպքում ճանապարհը կբացվի:

Այստեղ են տեղի ոստիկանության աշխատակիցները, Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը, բայց նրանք չեն խոչընդոտում ակցիային, թեև հորդորում են բացել, քանի որ նման կերպով հարցին չեն կարող լուծում տալ:

Այն քաղաքացիները, ովքեր հայտնվել են նման իրավիճակում փակ ճանապարհների պատճառով, դեռևս հանգիստ կանգնած սպասում են, թե երբ կբացվի ճանապարհը: 


11։28

Գյուղի ճանապարհը որոշ ժամանակ փակ պահելուց հետո բերդավանցիները քայլերթով շարժվեցին արդեն դեպի Թբիլիսի տանող միջպետական ճանապարհը փակելու:

 
 



Հարազատներին նման ծայրահեղ քայլի իրենց իսկ խոսքով դրդել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի դեմ սկսված  դատավարությունը և նրա դեմ առաջադրված հոդվածները:  

Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով՝«Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ» (120-143) — 120.2.12; 120.2.7; 120.2.11; 120.2.5; 120.2.1, «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ» (190-213) — 206.3.2, «Հանրային անվտանգության դեմ հանցագործություններ» (214-233) — 214.2.1; 228.1; 214-3.1; 214.2.3, «Սահմանադրական կարգի հիմքերի եւ պետության անվտանգության դեմ հանցագործություններ» (274-285) — 282.1; 276, «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ» (315-326) — 318.2:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հարազատներին ու համագյուղացիներին հորդորում էր հրաժարվել միջպետական ճանապարհը փակելու մտքից, քանի որ այդ ակցիան ըստ նրա, ոչ թե Ադրբեջանի, այլ ՀՀ-ի կառավարության դեմ է:

Նա հավաքվածներին հավատացրեց, որ ՀՀ կառավարությունը ձեռքերը ծալած չի նստել, որոշակի գործընթաց կա, որից տեղյակ են նաև ծնողները: Ըստ մարզպետի՝ գուցե նույնիսկ շուտ դատավարությունը ավելի հեշտացնի կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցով, քանի որ Կարեն Ղազարյանին որպես դիվերսանտ դատելով, փորձում են հավասարեցնել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին, որպեսզի փոխանակում կազմակերպեն:

Տեղացիները մարզպետից հետաքրքրվեցինն, թե դա հստա՞կ տեղեկատվություն է: Վահե Ղալումյանը նշեց, որ ոչ, միայն ենթադրություն է: Նա նաև կոչ արեց Պաշտպանության նախարարությանը չմեղադրել գործում քայլեր չձեռնարկելու համար, քանի որ այդպես կստացվեր, որ Կարեն Ղազարյանն իսկապես ՊՆ-ի զինծառայող է:

«Գործընթացն ունի իրավացիորեն մութ, չհրապարակվող պահեր, որից տեղեկացվածություն ունեն նաև ծնողները»,- կրկնեց նա:

Տեղացիները պնդում էին, որ այս ակցիայով փորձում են միջազգային կառույցների ուշադրությունը նաև գրվել: Մարզպետն ավելի տրամաբանական համարեց, որ եթե նման մտադրություն ունեն, ավելի ճիշտ է՝ Կարմիր խաչի միջազգային կառույցի առջև մեծ ակցիա իրականացնեն:

«Գուցե փրկագին ուզեն, գյուղով հավաքվենք, տանք, էդ էլ լուծում ա»,- առաջարկում էին հարազատները:

Մի այլ խումբ էլ նշում էր, որ եթե Կառավարությունն այս հարցում անզոր է, ապա թող գործն իրենց վրա թողնեն: «Եթե չեն կարում, ես զենքն առնեմ, սահմանն անցնեմ, թուրք բերեմ: Մինչև մենք մարդ չենք բերում, իրենք չեն փոխում, եթե չենք կարում, մեր ՊՆ-ն չի կարում, ես կարամ բերեմ, 3 անգամ բերել եմ, մեր 16 տարեկան երեխայի հետ փոխանակել ենք...երեխան մեղք ա, ծնողները մեղք են»,- ասաց նա:

Այդուհանդերձ հարազատները շարժվեցին փակելու միջպետական ճանապարհը, որով հնարավոր չի լինի Բագրատաշենի ճանապարհով կապվել Վրաստանի և Ռուսաստանի հետ:

 



-------------------------


Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում. նրանք ցանկանում են կրկին միջպետական ճանապարհ փակել. նրանք պահանջում են իրենց հարցին լուծում տալ՝ հայրենիք վերադարձնել գերեվարվածին։

Գերեվարվածի հարազատների հետ հանդիպում է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։

Բնակիչները մարզպետից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել՝ իրենց խնդրին լուծում տալու համար, սակայն Ղալումյանը պատասխանեց, որ սա խնդիր է Ադրբեջանի հետ, որի լուծումը այդքան էլ տեսանելի չէ։

Գերեվարվածի հարազատները պահանջում են արագացնել գերիների փոխանակման գործողությունը՝ Կարեն Ղազարյանին օր առաջ տուն վերադարձնելու նպատակով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում ահաբեկչական փորձ իրականացնելու մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Հիշեցնենք, եր երեկ մարզի բնակիները բողոքի ակցիա են իրականացրել՝  ՀՀ–Վրաստան միջպետական ճանապարհը փակելով։ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal