Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլ Փաշինյանն էլ իր մտքի մեջ ինձ հետ համաձայն կլինի, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը ճահիճ կստեղծի․ Լևոն Շիրինյան

POLITICS

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրացուցակում 6-րդ համարը ներկայացնող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության պատգամավորության 1-ին համարում առաջադրված Լևոն Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես են պատրաստվում մասնակցել քարոզարշավին, ինչ է առաջարկում ընտրողներին, որտեղ են իրենց պատկերացնում խորհրդարանում:

-Պարո՛ն Շիրինյան, մի քանի օր է մնացել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվի: Ձեր ուժը ի՞նչ տրամադրվածություն ունի ընտրապայքարի նկատմամբ:

- Մենք գիտության մարդիկ ենք, մշակութաբանության և այլ ոլորտների մասնագետներ և ցանկացանք մտնել ընտրապայքարի մեջ, քանի որ նպատակ ունենք քաղաքականացնել և գաղափարայնացնել ընտրարշավը: Ցանկանում ենք այս ճահճից դուրս գալ, դրան հաղորդել իդեալիզմ: 

Մենք դրա համար էլ երբեմն օգտագործում ենք աստվածաշնչյան Հայաստան, արարչագործություն արտահայտությունները, որ մարդիկ մի քիչ վեհություն զգան: Հեղափոխությունն ինքը ապացուցեց, որ դրանք դինամիկ, արագ զարգացող մի բան են ժողովրդի համար, որովհետև գնում է դարերի խորքը: Մենք լիբերալ ուժ ենք, իհարկե, բայց մեր ազատականությունը չափավոր է: Գրեթե բոլոր ոլորտների համար ունենք մշակումներ, առաջարկներ՝ պետականության մոդելից մինչև տնտեսության վերակառուցում:

Ես համոզված եմ, որ պետությունը կարող է զարգանալ սեփական հումքի, արժեհամակարգի վրա: Ընտրարշավը մենք տանելու ենք այդ կոնցեպտների հիման վրա:

-Ցանկանում եք, որ ընտրապայքարում գաղափարները մրցակցեն: Ձեր կարծիքով՝ մնացած ուժերը և՞ս գաղափարական պայքարի կողմնակից են:

 -Կարող եմ ասել, որ «Սասնա ծռերն» են նման պայքար տանում, անկախ այն բանից, ինչն է նրանց դեպքում ինձ դուր գալիս կամ դուր չի գալիս: Նրանք այդ նիշը պահելու են: Մտածելու ենք, որ ինտելեկտուալներ կան: Շատերին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ «Իմ քայլը» դաշինքում էլ կլինեն տեսաբաններ: Դա մեզ անհրաժեշտ է: Բայց ճեղքում, իհարկե, չի լինելու:


- Դուք պատրատվո՞ւմ եք ամբողջ քարոզարշավին ակտիվ լինել: Ունե՞ք բավարար ռեսուրսներ քարոզարշավն անցկացնելու համար:

-Ունենք ռեսուրսների ոչ բավարար վիճակ․․․ Հասկանալի է, որ չունենք, բայց դա կփոխարինենք ժողովրդի տարբեր սեգմենտներում եղած մեր նկատմամբ համակրանքով: Օրինակ՝ ես դիմել եմ տաքսու վարորդներին, ովքեր շարունակ «Լրատվական ռադիոյի» հաղորդաշարի իմ ունկնդիրներն են, իմ ուսանողներին, կոլեգաներին, որոնք կրթության, գիտության, բիզնեսի ոլորտի մարդիկ են: Եթե նրանց բոլորին համատեղենք, կարծում եմ, լավ արդյունք կունենանք: 

Օրինակ՝ առավոտյան տաքսու վարորդներն ինձ ասացին, որ եթե պլակատները տարածելու խնդիր ունենք, կարող ենք տալ իրենց, կտարածեն: Մարդիկ սովորաբար երակով էլ, սրտով էլ զգում են անկեղծությունը: Կօգտագործենք բոլոր հնարավոր միջոցները:

Մենք մի խնդիր էլ ունենք այս ընտրարշավները էժանացնելու, գրեթե զրոյացնելու: Պարզ է, թե ինչու է միշտ այդպես եղել, որովհետև պարզ է, որ փողի հաղթանակը բերում է օլիգարխիայի հաղթանակի: Այո, էժան պետք է լինի քարոզարշավը, և ժողովուրդն էլ պետք է տեսնի, ով շատ փող ծախսի, նրա դեմ քվեարկի: Բորսա չէ, ընտրություն է:

-Պարո՛ն Շիրինյան, այս ընտրություններում ընդդիմության հետ կապված կան վերապահումներ․շատերը որպես այդպիսին չեն ընկալվում: Դուք Ձեզ ընդդիմություն համարու՞մ եք, ինչի՞ն եք ընդդիմանալու:

-Այս ընտրություններին ընդդիմություն չի լինելու: Ամեն ընտրություն ունի առանձնահատկություն: Այս անգամ էլ ընդդիմություն չի լինելու: Վստահ եմ, որ «Հանրապետականն» էլ չի անցնելու: Նա է իրեն ընդդիմություն համարում: Ես հարց եմ տալիս նրանց՝ ինչի՞ն են նրանք ընդդիմություն․ ճահիճի վերածած պետականության վերականգնումի՞ն են նրանք ընդդիմանում: Այն ռեակցիոն ընդդիմություն է: 

Մենք, օրինակ, մեզ հայտարարել ենք, և դա այդպես է՝ այլընտրանք ենք, ընդդիմություն՝ ոչ: Մենք հեղափոխության ակտիվ մասնակիցներ ենք եղել, ու՞մ ենք ընդդիմություն: Հակառակը, մենք փորձում ենք ռեալիզացնել հեղափոխության այն իդեալները, որոնց մշակման մեջ նաև մենք դեր ունենք: 

Ինձ թվում է, որ Ազգային ժողովում մենք ոչ թե դիմության կամ ընդդիմության խնդիր ունենք, այլ այլընտրանքային մոտեցումների, ծրագրերի կենսական քննարկումների: Քննարկումները կլինեն այն համակարգը, որը կլինի զարգացման ճանապարհը: Եթե Դուք այլընտրանք եք, չի նշանակելու, որ ասելու եք այն, ինչ ուրիշն է ասելու: Դուք կարող եք քննադատել, կարող եք կողմ լինել: 

-Իսկ Ձեզ մրցակից ու՞մ եք համարում:

-Ես այդ հարցին կարող եմ պատասխանել ընտրարշավի 4-5 օրերին: Առայժմ նկատում եմ, որ կառույցները հետախուզական մարտի մեջ են: Ես այսօրվանից սկսել եմ կոնցեպցիաների շարադրանքը․ ով մեզ հետ մրցակցի, ես էլ նրա հետ կմրցակցեմ:

Իմ խնդիրը քաղաքական ուժերի դեմ աշխատելը չէ, այլ ժողովրդի հետ աշխատելն է: Մեզ հետ ով կմրցակցի, իրենց խնդիրն է: Մենք լիբերալ  ենք, չափավոր ազատականության կողմնակիցն ենք: Մեր տեսակետը ազգային պահպանողականությունն է, և դա էլ հետևողականորեն կներկայացնենք մեր ժողովրդին, ընտրողին:

-Ո՞ր հարցերում են Ձեր տեսակետները կտրականապես տարբերվում  մնացած ուժերի տեսակետներից:

-Մեր պատկերացումները պառլամենտարության վերաբերյալ տարբերվում են մյուսների տեսակետներից: Մենք պետք է հասկանանք, որ նախագահական համակարգը չկա և եթե չկա, ապա պառլամենտը պետք է լինի բալանսավորված, հավասարակշռված: Մահացու խնդիր է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը: Դա անթույլատրելի է: Եթե այդպես լինի, ապա իշխող ուժը «Հանրապետականի» պես կսկսի դակել օրենքները: Երկրորդ խնդիրը կա․ որպեսզի վերափոխումներ լինեն, վարչապետը պետք է ունենա մեծամասնություն: Մեծամասնություն՝ այո, բայց բացարձակ մեծամասնություն՝ ո՛չ: Որպեսզի վարչապետը կարողանա կառավարել երկիրը, նա պետք է քննարկումներ, բախումներ ունենա այլ ուժերի հետ, և դա կառաջացնի այն խորհրդարանը, որը մեզ պետք է:

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ իր մտքի մեջ ինձ հետ համաձայն կլինի, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը ճահիճ կստեղծի: 

-Որքանո՞վ եք հավանական համարում խորհրդարան Ձեր անցնելը:

-Ռեալ է այն: Չեմ ասում, որ շատ մեծ թիվ կունենանք, բայց նույնիսկ 5 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում մենք կունենանք արդյունք, որտեղ կոնցեպցիաներ կշարադրենք: Այդ դեպքում քանակի հարցը դուրս է գալիս: Այդ դեպքում կունենանք ահռելի ազդեցություն, կապ չունի, թե քանի հոգի կլինենք, նույնիսկ ամբիոնից մի սկզբունքային ելույթը կպարտավորեցնի տեղաշարժվել: Ես հույս ունեմ, որ շատ արագ մենք կմեծանանք, որովհետև մենք հայ ժողովրդի կենսական շահերն արտացոլող հոսանք ենք:

-Հիմա քննադատվում է, որ իշխանությունը, դեռ քարոզարշավը չմեկնարկած,  կիրառում է վարչական ռեսուրսներ, Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, մարզերում քարոզարշավ է իրականացնում: Դուք նման խնդիրներ տեսնու՞մ եք:

- Տեսնում ենք, նկատում ենք, բայց իմ գործընկերները, ովքեր կան նման գործընթացներում, ինձ ասում են, որ հրահանգ կա բոլոր կառույցներին, որ չներառվեն ընտրական գործընթացներում: Ռեսուրսը պաշտոնատար անձանց քարոզարշավին ներկա լինելն է: Բայց գործող օրենքը թույլ է տալիս դա․ նախարարը կարող է ասել, որ ելույթ է ունենում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ: Այսինքն՝ օրենքի խախտում չենք կարող արձանագրել, բայց բարոյական մասով ամեն ինչ պարզ է: Եթե առաջարկվող օրենքը լիներ, ապա կունենային բնականոն զարգացման հնարավորություն: Եթե եղած վիճակը սա է, մենք էլ պարտավոր ենք ավելի լավ անցկացնել ընտրարշավը:

-Ձեզ համար ո՞րը կարող է համարվել լավագույն քարոզարշավը:

-Երբ  քաղաքական ուժերն իրենց արժեհամակարգով, իրենք տեսական մշակումներով, առաջարկություններով հանդես կգան: Մենք գիտենք, որ երկիրը խորը քաղաքական ճգնաժամ է ապրում: Հեղափոխության դետալները պետք է ռեալիզացվեն, որ արդյունք ունենանք: Մենք դա չենք տեսնում այսօր: Պետական վարչամեքենան պետք է նորոգվի և այլն, և այլն: Այս պայքարում ես ակնկալում եմ մրցույթ, մրցույթ տեսակետների, թե որն է ելքը:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer