Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ճամբարների միջև կրկին կարող են պայմանական բաժանումներ լինել. խնդիրը ճիշտ դիրքավորվելն է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական այս փուլում, ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի, խնդիրը քաղաքական դաշտում ճիշտ դիրքավորվելն է: 

«Այսինքն, եթե որոշ ուժեր կարող են ներկայանալ սպիտակ կամ սև, ապա դա որոշողը ժողովուրդն է: Սևի ու սպիտակի տրամաբանությունն այնքան քննարկվեց, որ արդեն արժեզրկվել է, հիմա հարցը խորհրդարանական «մեծամասնություն և փոքրամասնություն» դաշտում է: Այսինքն՝ այդ տեսանկյունից պետք է նայել, որովհետև չի կարելի բոլորին միշտ բաժանել սևերի ու սպիտակների: Այդ ամենը անցավ: Դա քաղաքական տեխնոլոգիա էր, հասկանալի էր կոնկրետ իրավիճակում, բայց հիմա գնում ենք կոնկրետ քաղաքական գործընթացի, որն այլևս հեղափոխական չէ. գնում ենք ԱԺ ընտրությունների, և այս պարագայում քաղաքացին ինքն է ընտրելու, թե որ ուժն է լինելու մեծամասնությունը, որոնք՝ փոքրամասնությունը: Եվ սա բնական է, օրինաչափ ու նորմալ այն բոլոր երկրներում, որոնցում կան քաղաքական բնականոն գործընթացներ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե որքանո՞վ են քաղաքական ուժերը գիտակցել, որ հիմա գործընթացն այլ է, քաղաքագետը նկատում է.

«Քաղաքական ուժերը կկիրառեն համապատասխան տեխնոլոգիաներ, նաև կշրջանառեն վերոնշյալ կոնցեպտները, եթե դա բխի իրենց նախընտրական քարոզարշավի շահերից և տրամաբանությունից, բայց քաղաքագետներիս համար գոնե պետք է պարզ լինի, որ այդ ամենը, ինչը արվելու է, արվելու է զուտ քաղաքական շահերի ագրեգացման նպատակով: Այո, այդ ճամբարների միջև կրկին կարող են պայմանական բաժանումներ լինել, նույնիսկ կա քաղաքական ուժ, նաև քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, որ սև են: Սա հասկանալի է և պայմանավորված է քաղաքական դիրքավորումներով, բայց, ինչպես արդեն նշեցի, քաղաքացին ինքը կորոշի, թե որն է սպիտակը, որը՝ սևը»:

Քաղաքագետի դիտարկմամբ, նախորդ ընտրություններում քաղաքական ուժերի կարգախոսները սովորաբար այսպիսի լուրջ ուշադրության չէին արժանանում հետևյալ պատճառով. «Դեռ նախընտրական գործընթացում էր հասկանալի, թե որ ուժերն ինչպիսի դիրքավորում են ունենալու ԱԺ–ում: Իսկ հիմա տեսնում ենք, որ նոր նախընտրական մշակույթ է ձևավորվում, երբ և՛ նախընտրական կարգախոսները, և՛ մյուս տեխնոլոգիաները ուշադրության են արժանանում: Սա դրական առաջընթաց է մեր քաղաքական մշակույթում»:

Թեև քաղաքագետն այդ հանգամանքը դրական է համարում, բայց ընդգծում է նաև բացասական հատվածը:

«Ծրագրային դրույթների առումով գաղափարական պայքար այս անգամ չենք տեսնի, որովհետև Ընտրական օրենսգիրքը ընտրության տրամաբանությունը կենտրոնացնում է անձերի շուրջ: Ռեյտինգային ընտրակարգը պահպանելով՝ համապատասխան ընտրատարածքներում կարևորելու ենք անձերին, և գաղափարական մոտեցումները, ծրագրային դրույթներն ինքնաբերաբար երկրորդ պլան են մղվելու, ինչը բացասական է: Իհարկե, ես ավելի հակված էի, որ լիներ գաղափարական և ծրագրային պայքար, բայց այս պարագայում մենք լիարժեք այդպիսի պայքարի ականատես չենք լինելու»,–ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, ձևավորվող ԱԺ–ն պետք է դուրս գա էյֆորիկ տրամաբանությունից՝ կարևորելով նաև լիարժեք լեգիտիմ մարմին լինելու հանգամանքը:

«Հանրության սպասելիքները բավականին մեծ են, և սա բարձրացնում է նաև ուժերի պատասխանատվության չափը: Հետևապես՝ նոր խորհրդարանի հաշվետվողականությունը ևս պետք է բարձր լինի: Ի տարբերություն նախորդ ԱԺ–ի, այս պարագայում փոքր շեղումները շատ ավելի մեծ և ուժեղ ռեզոնանսներ կառաջացնեն: Նախորդի դեպքում հասկանալի էր՝ ոչ լեգիտիմ է, և կարող էր իրեն որոշակի «ծուլություն թույլ տալ»: Նոր ԱԺ–ն իրեն նման «ճոխություն» չի կարող թույլ տալ»,–ասաց նա:

Վերադառնալով մրցապայքարի տրամաբանությանը՝ նա ընդգծեց.

«Մեծ հաշվով՝ կտեսնենք հետևյալ պայքարը. քաղաքական ուժերի մեծ մասն իր քարոզարշավն իրականացնելու է հեղափոխության սահմանած իդեալների համատեքստում: Այսինքն, բացառությամբ ՀՀԿ–ի, քաղաքական մյուս ուժերի կողմից դրան հակադրություն չի լինելու: Մենք տեսանք, որ մյուս ուժերը սահուն կերպով տեղավորվեցին այս հեղափոխության տրամաբանության մեջ, իսկ ՀՀԿ–ն դիրքավորվում է արմատական ընդդիմության դաշտում: Սակայն մի դիտարկում. սրանից առաջ իշխանությունը ՀՀԿ–ն էր, իսկ ՀՀԿ–ի չարածն ու ձախողումները շատ ավելի մեծ են: ՀՀԿ–ն չի կարող քննադատել իշխանությանը, որովհետև անընդհատ կհակադարձեն՝ օրինակ բերելով իրենց ձախողումները: Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար կլինի, որ ընդդիմադիր դաշտում տեղավորվեն նոր քաղաքական ուժեր, որոնք չունեն անցյալի ձախողումներ, իսկ ներկայիս իշխանությանը քննադատելու հարցում կլինեն շատ ավելի հիմնավոր: Սա մեծամասնություն կազմող ուժին կստիպի նաև ավելի պատասխանատու մոտենալ իր աշխատանքին և կարգավիճակին, որը կունենա քաղաքական դաշտում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal