Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծիսական երթ առանց քաղաքական օրակարգի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Այսօր կայանալիք երթը Երևանի փողոցներով, որ նախօրեին ազդարարվեց Փաշինյանի կողմից ուղիղ եթերով, ըստ էության, չունի գործառութային կոնկրետ նշանակություն: Այն ավելի շատ ծիսական, արարողակարգային բնույթ ունի: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, օրինակ, հայտարարում են, թե երթի նպատակը ընտրակաշառքը մերժելն է: Սա, իհարկե, թույլ փաստարկ է՝ հաշվի առնելով, որ անհնար է մերժել մի բան, որն այլևս չկա, կամ առնվազն իշխանությունը երաշխավորել է, որ չկա: Ավելին՝ իշխանությունն ունի բոլոր պաշտոնական լծակները ընտրակաշառքը բացառելու համար, և երթը չէ, որ պետք է դառնա ընտրակաշառքի մերժման հիմնական գործոն:

Հոկտեմբերի 2–ի հանրահավաքն, օրինակ, ուներ շատ կոնկրետ գործառույթ՝ դիմադրություն ցույց տալ ԱԺ–ում քննարկվող կանոնակարգ օրենքին ու առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը: Այս երթը, սակայն, տեղի է ունենում մի իրավիճակում, իրերի այնպիսի դասավորության պայմաններում, որ որևէ գործառութային նշանակություն գտնելը դժվար է: Առավելապես գործ ունենք հեղափոխության ծիսականացման հետ: Ինքը՝ Փաշինյանը, ուղերձում նույնիսկ նշեց, որ կարոտել է բոլորին ու երթը լավ առիթ է հիշելու հեղափոխության ժամանակները:

Ընդհանրապես ծիսականությունը չի առաջանում հենց այնպես, օդից: Ծեսը, հիշողությունը, վերապրումը անցյալում որևէ գործառույթի, առօրեական որևէ գործողության մասին մեր հիշողություններն են: Ինչպես, օրինակ, խաշ ուտելը: Հիմա է, որ խաշը դարձել է ծես: Նախկինում այն աղքատների համար կենցաղավարման ձևերից մեկն էր, երբ առավել հարուստները ուտում էին կովի միսը, իսկ ոտքերը մնում էին աղքատներին: Ժամանակի հետ, սակայն, խաշի գործառութային, կենցաղային նշանակությունն ու անհրաժեշտությունը դուրս է եկել, մնացել է միայն ծիսականությունը: Մոտավորապես նույնն է, երբ մենք հիշում ենք 90–ականները ռոմանտիկ երանգներով: Մոմի լույսի տակ գիրք կարդալը, փայտե վառարանի շուրջ հավաքվելը, սակայն, հիմա են, որ հիշվում են գունավոր, ռոմանտիկ երանգներով: Նախկինում դրանք իրավիճակից բխող ծանր դրսևորումներ էին:

Մոտավորապես հենց այս համեմատությունների կոնտեքստում էլ կարող ենք պատկերացնել այսօր սպասվող մեծ երթը: Հեղափոխական գործիքակազմն այլևս մտնում է ծիսականացման փուլ, ինչը ոչ թե լավ է կամ վատ, այլ տրամաբանական է: Այդ գործիքակազմը սպառել է իր թիրախները, իրականացրել է հեղափոխություն, հասել է արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի բավարարմանը: Հենց այստեղ, այս ջրբաժանին է, որ որոշվում է՝ հեղափոխությունն ամբողջությամբ է ծիսականացվում, ամբողջությամբ է ավարտում իր գործառութային նշանակությունը, թե ավարտվում է դրա միայն մի փուլը: 

Ինքնին երթը, ընդհանրապես այն հանգամանքը, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը նախընտրում է հասարակության հետ շփվել հեղափոխական գործիքակազմով, նորմալ է: Խնդիրն այլ տեղ է՝ բացի ծիսականից այլ կերպ հեղափոխությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Այն, որ հեղափոխության հայտնի դրսևորումները հիմա վերածվում են տոնահանդեսի, բավական տրամաբանական է, պարզապես մնում է հասկանալ՝ այս ծիսականացմամբ հեղափոխությունը համարել ավարտված, թե ոչ: 

Այսքանով հանդերձ, պետք է նշենք, որ չնայած այսօրվա երթը կրում է առավել ծիսական բնույթ, այնուամենայնիվ կա, այսպես ասած, գործառութային փոքրիկ թիրախ: Խոսքը եղած ռեսուրսը մոբիլիզացնելու մասին է, հասկանալու այդ ռեսուրսի սահմանները, շոշափելու հանրության տրամադրությունները: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal