Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀԿ–ն խաղում է ՔՊ–ի կանոններով. սև–սպիտակն ու քաղաքական դալտոնիզմի վտանգները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ–ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլև կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սևը: Ընդ որում՝ սև հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սև հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձևակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել ընտրությունների արդյունքները: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ընտրությունների արդյունքների վրա ազդում են այլ հանգամանքներ, էսթետիկական դաշտից դուրս գտնվող հանգամանքներ:

Բայց կարգախոսն ու պաստառը, ընդհանրապես քարոզարշավային խորհրդանիշները կարող են որոշակի ազդակներ հանդիսանալ՝ պատկերացնելու տվյալ ուժի քաղաքական տողատակը, նրանց մասնակցության մարտավարությունն ու քաղաքական գործունեության առաջիկա տրամաբանությունը: Այս կոնտեքստում ՀՀԿ–ի ընտրած կարգախոսը, առավել ևս պաստառի սև գույնը որոշակիորեն թույլ են տալիս հասկանալ այդ կուսակցության թե՛ քարոզարշավային ընթացքը, թե՛ հետագա գործունեության էությունը:

Փաստացի հանրապետականները մտնում են Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից սահմանված խաղի կանոնների դաշտ: Խոսքը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ակտիվորեն շրջանառվող սև–սպիտակ քարոզչության մասին է, որը քաղաքական դաշտը բաժանում էր հեղափոխականների և հակահեղափոխականների, յուրայինների և օտարների: Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ իշխանություններն ընտրությունների են գնում այլ հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, սև–սպիտակի տրամաբանությունը որոշակիորեն շարունակելու է ներկա լինել: Հանրապետականները, ըստ էության, դիրքավորվելով սև՝ շարունակում են Փաշինյանի սկսած խաղը այդ իսկ խաղի կանոններով:

ՀՀԿ–ին, անշուշտ, չի կարելի մեղադրել: Նրանք չէ, որ սահմանել են այդ խաղի կանոնները, նրանք ընդամենն այդ կանոնների շրջանակում դիրքավորվել են ըստ իրավիճակի՝ նախընտրելով ինքնադրսևորվել որպես սև: Սա ոչ միայն մարկետինգային իմաստով է ճկուն քայլ, այլ բավականին հեշտացնում է ՀՀԿ–ի գործը, ի տարբերություն մասնակից շատ այլ ուժերի: Խոսքը թիրախային լսարանի սահմանները առավել հստակ ուրվագծելու մասին է: Լսարան, որն անշուշտ այժմ փոքրամասնություն է, բայց լսարան, որի առկայությունն անհնար է նաև չնկատել:

Սակայն մարկետինգային ու քարոզարշավային հանգամանքներից զատ, ՀՀԿ–ի այս մոտեցումը հղի է վտանգներով՝ շարունակելու Փաշինյանի սահմանած խաղի կանոններն ու դրանից բխող հետևանքները: Դաշտը բաժանելով սևի ու սպիտակի՝ իշխանույունները ոչ միայն շանս են տալիս հեղափոխության թիրախ ՀՀԿ–ին ռեաբիլիտացվելու, այլև, ըստ էության, հիմքեր են դնում Հայաստանում քաղաքական դալտոնիզմի ամրապնդման: Դալտոնիզմ, որն առավել քան անթույլատրելի էր հեղափոխության, հատկապես սիրո և համերաշխության հեղափոխության տեսանկյունից, երբ կար քաղաքական դաշտի առողջացման ու բազմազանեցման խորքային խնդիր: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ՀՀԿ–ն պետք է կապիտուլացվեր ու արհեստականորեն ստեղծվեր դաշտ՝ բաղկացած բացառապես կողմնակիցներից: Խոսքն այն մասին է, որ սև–սպիտակ գիծ քաշելով մի ընտրությունների ժամանակ, որին նոմինալ սևերը չէին մասնակցում, իշխանություններն, ըստ էության, փակեցին քաղաքական այն ուժերի ճանապարհը, որոնք ժամանակի ընթացքում կարող էին հավակնել բազմազանեցնել Հայաստանի քաղաքական դաշտը՝ միաժամանակ խախտելով անցյալի դառը ավանդույթն ու կոտրելով ընդդիմադիր լինելու համար պատեհ–անպատեհ իշխանություններին քննադատելու բարդույթը:

Իշխանության սահմանած խաղի կանոններով, փաստորեն, շահում են իշխանություններն ու ՀՀԿ–ն: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր, թե՞ պարզապես Երևանի ավագանու ընտրություններում ամեն գնով բարձր տոկոսներ ստանալուն միտված քարոզչական կարճատեսության հետևանք է, դժվար է ասել: Բայց արդեն իսկ կան անհանգստացնող ազդակներ առ այն, որ ՀՀԿ–ին ընդդիմության տիտղոսը հանձնելով՝ իշխանությունը փորձում է փակել իրական քննադատությունների հնարավորությունը՝ միաժամանակ ձեռքի տակ քավության նոխազ պահելով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal