Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղափոխությունն ավարտվե՞ց. հասարակության և իշխանության պատկերացումները տարբեր են. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շաբաթօրյա երթին անդրադարձել էինք մեր նախորդ համարում՝ նշելով, որ այն առավել ծիսական իմաստ ունի նախաձեռնողների համար: Գործառութային իմաստով երթը թիրախային չէր, որովհետև չկար թիրախը՝ հեղափոխությանը սպառնացող վտանգը, որ նախկինում դառնում էր բազմամարդ, արագ մոբիլիզացվող երթերի ու հանրահավաքների առիթ: Միակ պրագմատիկ նշանակությունը, որ կարող էր երթն ունենալ, հանրային տրամադրությունների շոշափումն էր, որն էլ կորոշեր հետագա քարոզարշավի հռետորաբանությունը: Վերոնշյալ կանխատեսումները կյանքի կոչվեցին երթի թե՛ սակավամարդությամբ, թե՛ այդ սակավամարդության հանգամանքին հետևած արձագանքներով, հատկապես իշխանության արձագանքներով:
 
Ինչո՞ւ էր երթը սակավամարդ
 
Այն, որ երթը սակավամարդ էր, հայտնի դարձավ դեռ օրվա սկզբին: Պարզ էր, որ այս հանգամանքը դառնալու է քննարկման առարկա, հատկապես իշխանության մրցակիցների, այս դեպքում՝ նախորդ իշխանության և նրան հարող խմբերի կողմից: Քարոզչական առումով սա դիվիդենտներ շահելու հրաշալի առիթ էր: Միաժամանակ հետագա մեկնաբանությունները ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը քննարկման առարկա էր դարձել նաև դրա նախաձեռնողների համար: 
 
Երթի սակավամարդությունը, սակայն, չի նշանակում, թե իշխանությունների հանդեպ հասարակությունը կորցրել է վստահությունը: Առավել ևս չի նշանակում, թե առաջիկա ընտրություններում նրանք ձախողելու են: Այն հանգամանքը, որ ընտրություններում հեղափոխության առանցք հանդիսացող թիմը ստանալու է մեծամասնություն, երթի սակավամարդությամբ չփոխվեց: Ավելին, այն, որ երթին քիչ մարդ էր մասնակցում, չի նշանակում, թե աճել է իշխանության մրցակիցների վարկանիշը ու չմասնակցողները դարձել են, ասենք, ՀՀԿ–ի թիրախային լսարանը: Ընդհանրապես արժե մեկընդմիշտ հստակեցնել, որ հեղափոխությանն աջակցած այն հատվածը, որն այսօր ունի որոշակի վերապահումներ, ՀՀԿ–ի թիրախային լսարանը չէ: Հանրապետականների թիրախային լսարանը հեղափոխության գծից այն կողմ հայտնվածներն են: Հետևաբար վարկանիշային ու էլեկտորալ բոնուսներ իշխանության ու հեղափոխության հանդեպ հնարավոր սկեպտիկ դրսևորումներից կարող են շահել այն ուժերը, որոնք դիրքավորվել են որպես հեղափոխության օժանդակող ու միաժամանակ իշխանությանն այլընտրանք: 
 
Հասարակության ակնկալիքները փոխվել են
 
Ինչևէ: Բուն երթի սակավամարդության պատճառներն այլ են: Առավել պարզ այդ պատճառները կարելի է ամբողջացնել հետևյալ կերպ՝ հասարակությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, կասեցրել է հեղափոխությանը սպառնացող վտանգները, ու հիմա, երբ որևէ վտանգ հեղափոխությանը չի սպառնում, հասարակությունը չի տեսնում երթի կամ հանրահավաքի գնալու որևէ իրական մոտիվացիա: Ավելին՝ իր պարտավորությունները կատարած հասարակությունն այժմ ակնկալում է իշխանության կողմից շոշափելի փոփոխությունների իրականացում: Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ իրենք կատարել են հասարակության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, որովհետև անհայտ է, թե որ պարտավորությունների մասին է խոսքը: Բայց հասարակության մասով վստահ կարելի է ասել, որ հեղափոխության առջև լռելյայն ստանձնած պարտականությունները կատարված են:
 
Հետևաբար գնդակն այլևս իշխանությունների դաշտում է: Երթի սակավամարդությունը նշանակում է ոչ թե ՀՀԿ–ի ռևանշի շանս, ոչ թե իշխանության հանդեպ անվստահություն, այլ հեղափոխության տրանսֆորմացիա, հասարակության սպասելիքների տրանսֆորմացիա: Հայաստանյան հասարակությունը հեղափոխության ակտիվ փուլը, երբ կարիք կար վտանգներից պաշտպանել տեղի ունեցածը, ընկալում է որպես անցած, սպառված, հաջողած ու հիմա արդեն գտնվում է հաջորդ փուլի սպասման մեջ: Այն պնդումները, թե Փաշինյանը, եթե ուզենար բազմամարդ երթ, ապա մեկ ժամում կկազմակերպեր, ոչ միայն ցինիկ են հնչում՝ հասարակության անվերապահ համակրանքը դեպի հեղափոխությունը նույնացնելով չմտածող ամբոխի հետ, այլև, ըստ էության, ցույց են տալիս, որ հասարակության և իշխանության ընկալումները հեղափոխության մասին տարբեր են: Ավելին՝ հասարակությունն արդեն մեկ քայլ առաջ է գնացել ու հասել հեղափոխության տրանսֆորմացիայի տրամաբանորեն հաջորդ փուլին, իսկ իշխանությունները դեռևս գտնվում են ակտիվ փուլի, փողոցային պայքարի իներցիայի տրամաբանության մեջ: Որևէ վտանգ չեզոքացնելու միտում չունեցող, բացառապես հին ու բարի օրերը վերհիշելու միտված երթը ասվածի վառ ապացույցն է:
 

 

Պետք չէ վախենալ երթի սակավամարդությունից

Ամեն դեպքում, հետքայլերթային քննարկումներում գերիշխում էր իշխանության մրցակիցներից շատերի քամահրանքն ու հեգնանքը երթի սակավամարդության վերաբերյալ: Ու չնայած եղան փորձեր, այդ թվում՝ նաև տողերիս հեղինակի կողմից, իրավիճակը հստակեցնելու ու երթի սակավամարդության իրական, ոչ վախճանաբանական պատճառները մատնացույց անելու, երեկոյան արդեն՝ երթի ավարտին ու դրանից հետո իշխանության տարբեր օղակների ու անձամբ Փաշինյանի արձագանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը դարձել է ցավոտ քննարկման առարկա: Փաշինյանի բավական կոշտ արձագանքը ֆեյսբուքյան էջում, երթի սակավամարդության հանգամանքը լղոզելու փորձն ու հեգնողներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելու հանգամանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունից արվել են սխալ հետևություններ: Ավելի ուշ էլ Փաշինյանը հայտարարեց արձակուրդ գնալու մասին, թեպետ մինչ այդ, օրինակ, լրագրողներին հորդորում էր Ընտրական օրենսգիրքը ուշադիր կարդալ, քանի որ այնտեղ նման պարտադրանք չկա: Դժվար է ասել՝ արձակուրդ գնալու որոշումը կայացվել էր նախքան երթը, թե ոչ, բայց «ձախողված» երթից հետո արձակուրդ գնալու մասին հայտարարությունը տեղավորվեց այդ ձախողման իշխանական ընկալումների ու դրանից արված եզրակացությունների կոնտեքստում: 

Առաջին կոշտ արձագանքներից զատ, բնականաբար, փորձ արվեց նաև գտնել երթի սակավամարդության մասին այլ հիմնավորումներ, օրինակ, այն, որ երթը ուներ քավության նշանակություն, կամ այն իրազեկման երթ էր, կամ էլ, որ երթը դառնում է տնտեսական հեղափոխության սկիզբ: Բուն երթի ընթացքում, սակայն, ո՛չ քավություն, ո՛չ իրազեկում, ո՛չ էլ տնտեսական հեղափոխություն հիշեցնող ձևակերպումներ չէին հնչում: Հակառակը, երթն իր բովանդակային և խորհրդանշական պարունակությամբ մեկին մեկ կրկնում էր «հին ու բարի» օրերը, այն օրերը, որը վերհիշելու համար էլ, ըստ էության, կազմակերպվել էր երթը: Ասել է թե հետին թվով երթին վերագրվող իմաստները ընդամենը փորձեր էին արդարացնելու դրա սակավամարդությունը: 

Ինչպե՞ս սահուն տրանսֆորմացնել հեղափոխությունը դեպի հաջորդ փուլ

Հեղափոխությունը ավարտել է իր ակտիվ փուլը: Հասարակությունը դա հասկացել է իշխանություններից շուտ ու իր դիրքորոշմամբ ցույց է տալիս դա: Խնդիրն այն չէ, որ կան կոնկրետ, նախօրոք գծված փուլեր ու պետք է դրանց հերթականությունը պահել: Ակտիվ փուլը տարբերվում է իր մարտահրավերներով, որոնք այս պահի դրությամբ լուծված են: Վերջին մարտահրավերը եղել է արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը խորհրդարանական ուժերին պարտադրելը և այդ մարտահրավերը ևս լուծվել է հասարակության ակտիվ ներգործությամբ: Ավելին, եթե լինի արտաքին վտանգ, ապա հասարակությունը կրկին պատրաստ է ակտիվ փուլի գործիքակազմը կիրառել: Բայց որևէ արտաքին վտանգ այս պահին հեղափոխությունը չունի, բոլոր վտանգները ներքին են: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին չարչրկված արտահայտությունը չպետք է դառնա մոդայիկ: Իշխանությունը խնդիր ունի հեղափոխության տրանսֆորմացիոն ռիթմը ընկալելու ու հաջորդ փուլին անցումը հնարավորինս սահուն կատարելու: Այլապես կարող է ավարտվել ոչ թե հեղափոխության ակտիվ փուլը, այլ հեղափոխությունն ընդհանրապես:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal