ՀՀԿ-ն իր սեւ պաստառներով ընդունել է, որ իրենց ատում են. Նիկոլ Փաշինյան
POLITICSՀՀԿ-ն իր սեւ պաստառներով կանխավարկած է ստեղծել կամ ընդունել է, որ Հայաստանում իրենց ատում են. այդ զգացումը ես չեմ սերմանել, իրենք են սերմանել իրենց գործունեությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ շտաբը հայտարարություն է տարածել եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրել ատելության քարոզի մեջ:
Անդրադառնալով ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, ով կոչ է անում երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ-«Իմ քայլը» ձեւաչափով, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անտրամաբանական առաջարկ է, որովհետեւ նույն առաջարկով կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, մյուս կուսակցությունները: Այսինքն ես պետք է 10 հատ առանձին բանավեճ ունենա՞մ: Ես ասել եմ, որ նոյեմբերի 5-ին բոլոր քաղաքական ուժերի հետ բանավեճ լինի»: