Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոսկե ստանդարտներն ունեն նաև ոսկե կանոններ. ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում «Դավիդյանց լաբորատորիաներում». «Փաստ» .

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գենետիկան, որպես ակտիվ զարգացող և բավականին հեռանկարային ուղղություն, այսօր կլինիկական ախտորոշման լաբորատորիաներ է բերում նորանոր մեթոդներ կամ այդ մեթոդների կատարելագործված տարբերակներ: «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը Հայաստանում այն եզակիների շարքում է, որը ևս անմասն չէ վերոնշյալ ուղղության հետազոտության մեթոդներից: «Փաստի» և ախտորոշման կենտրոնի համատեղ շարքի շրջանակներում այսօր խոսելու ենք մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ համարվող ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) և fish հետազոտությունների, ինչպես նաև դրանց կիրառման կարևորագույն գործոնների մասին:
 
Թեմայի շուրջ զրուցել ենք «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ մոլեկուլային դիագնոստիկայի լաբորատորիայի վարիչ Գևորգ Մարտիրոսյանի և նույն ախտորոշման կենտրոնի մոլեկուլային բջջագենետիկական լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանի հետ: 
 
Իհարկե, առաջին մեթոդի կիրառման նրբությունները հասկանալու համար նախ պետք է հարցնել՝
 
Ի՞նչ է ՊՇՌ մեթոդը, երբ կատարվում է հետազոտություն՝ ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ
 
Գենետիկ այս հետազոտությունն առաջին հայացքից բարդ է, բայց նաև հետաքրքիր: Գևորգ Մարտիրոսյանը, որն այս ոլորտում տարիների մեծ փորձ ունի, նախ բացատրում է.
 
«Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ժառանգական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ–ն: Բոլոր օրգանիզմներն իրարից տարբերվում են այդ ժառանգական նյութում առկա նուկլեինաթթուների հերթականությամբ: Նուկլեինաթթուները կոդավորող միավորներն են, որոնք թույլ են տալիս այս մեթոդի օգտագործմամբ գտնել մեր կողմից հետազոտվող ցանկացած հատված, որը պատկանում է բացառապես այդ օրգանիզմին: ՊՇՌ–ով մենք կարողանում ենք կատարել մի շարք հետազոտություններ. առաջինն ինֆեկցիոն բազմապիսի հարուցիչների հայտնաբերումն է: Հարուցիչներն իրենց հերթին բաժանվում են տարբեր տեսակների: Հետազոտությունների երկրորդ խումբը ժառանգական և ոչ ժառանգական հիվանդությունների հետազոտությունն է:
 
Ժառանգական հիվանդությունների դեպքում կան մուտացիաներ, այսպես կոչված՝ շեղումներ, որոնք ծնողներից փոխանցվում են երեխաներին: Այդ շեղումները կարող են բերել տարբեր հիվանդությունների: ՊՇՌ մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել նաև այդ մուտացիաները»:
 
Ոչ միայն հիվանդությունների հայտնաբերում, այլև զարգացման ռիսկեր. ՊՇՌ–ն հստակությամբ ամենաբարձրն է
 
Նրա խոսքով՝ հետազոտությունների երրորդ խումբը մուտացիաների հետազոտությունն է. «Մենք կարողանում ենք հայտնաբերել նաև մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բացի այն, որ մեր հետազոտություններով հայտնաբերվում են այդ շեղումները, մեր հետազոտությունները թույլ են տալիս նաև ընտրել այն դեղորայքը, ըստ որի՝ ճիշտ ու արդյունավետ բուժում կկատարվի: Մենք կատարում ենք նաև պոլիմորֆիզմների հետազոտություն, որի շնորհիվ կարող ենք տալ տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը»:
 
Մասնագետը շեշտեց այն կարևոր բաղադրիչները, որոնք իրենց գործում որակ են ապահովում: Այդ առումով նա նախ մատնանշում է միջազգային ստանդարտներով կառուցված իրենց լաբորատորիան, որտեղ հետևում են բոլոր կանոններին:
 
Որո՞նք են այդ միջազգային ստանդարտները
 
«Նշված հետազոտության բոլոր փուլերը կատարվում են 3 առանձին սենյակներում՝ իրենց առանձին օդափոխությամբ: Յուրաքանչյուր սենյակում նաև առանձնացված բոքսեր կան: Սա շատ կարևոր է, իսկ թե ինչո՞ւ, նախ՝ բացատրեմ. հետազոտությունների մեջ ՊՇՌ–ն ոսկե ստանդարտ է համարվում, որովհետև կարողանում ենք նյութի շատ չնչին քանակությամբ, ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ հստակ ասել՝ հետազոտվող նյութի մեջ ինֆեկցիոն կամ մուտացիոն ագենտ կա՞, թե՞ ոչ: Ոչ մի այլ մեթոդ այսքան բարձր զգայողականություն և սպեցիֆիկություն չունի, որքան ՊՇՌ–ն է: Իսկ որպեսզի ապահովենք նշվածները, աշխատում ենք շատ մաքուր: Պետք է գրեթե ստերիլ միջավայր լինի, որովհետև նույնիսկ ոչ մաքուր օդը կարող է բերել պատասխանի շեղման: Այս ամենը հաշվի առնելով՝ լաբորատորիան կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»:
 
Այս կանոններով առաջնորդվելուց, լավագույն սարքավորումներով աշխատելուց զատ՝ «Դավիդյանց լաբորատորիաների» թիմի համար կարևոր մի ոսկե կանոն կա, որը կիրառվում է նաև ոսկե ստանդարտի՝ ՊՇՌ–ի հետազոտության դեպքում:
 
Ամենամեծ սխալը բացառված է. հետազոտությունը՝ մասնագետի աչքերով
 
Այս առումով Գևորգ Մարտիրոսյանը շեշտում է մասնագետի դերը և խոսում այն տարածված ամենամեծ սխալի մասին, որն առկա է ոլորտում:
 
«Տարածված սխալ կա, ըստ որի՝ ՊՇՌ մեթոդի վրա հիմնականում աշխատում են լաբորատոր մասնագետներ, որոնք չեն պատկերացնում գործընթացը և պատասխանը տալիս են՝ հիմնվելով սարքավորման տված պատասխանի վրա: Պետք է մասնագետը լինի գենետիկ, գենետիկական հետազոտություններին մոտ կանգնած և մոլեկուլային կենսաբանության հիմքերն ուսումնասիրած մասնագետ: Կեղծ դրական (այսինքն, երբ հիվանդությունը չկա, բայց սարքավորումը կեղծ դրական պատասխան է տալիս–խմբ.) պատասխանները լինում են ոչ միայն սարքավորման, այլ մասնագետի հմտության պակասի պատճառով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ սարքավորումն իր ավտոմատ պատասխանների 10–ից մեկը տալիս է կեղծ դրական: Սա չգիտեն շատերը և պարտավորել են չեն իմանալ՝ ի տարբերություն այդ ոլորտում մասնագիտացածների: Այդ իսկ պատճառով մենք բոլոր պատասխանները հետազոտում ենք մեր աչքերով, վերջնական պատասխանի արդյունքների հստակությունը մենք ինքներս ենք նայում և նոր տալիս պատասխանը: Եթե տեսնում ենք, որ այդքանից հետո կասկածելի պատասխան ունենք, ոչ մի դեպքում չենք տալիս այն: Հետազոտությունը կրկնում ենք մեր հաշվին, մինչև պացիենտը հստակ պատասխան ստանա՝ արդյո՞ք ունի ինչ–որ հիվանդություն, թե՞ ոչ: Եվ այս ամենի արդյունքն այն է, որ «Դավիդյանց լաբորատորիաներում» վերոնշյալ ամենամեծ սխալը բացառված է:
 
Մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ հանդիսացող մեթոդներից հաջորդի՝ Fish մեթոդի հիմքում ևս կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին արդեն պատմում է լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանը: 
 

Ո՞րն է հաջողությամբ կիրառվող Fish մեթոդի արդյունավետության հիմքը

«Այս մեթոդն օգտագործվում է թե՛գիտական հետազոտությունների, թե՛ կլինիկական և թե՛ նաև օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով: Fish–ի հիմքում ԴՆԹ–ի կոմպլիմենտարության սկզբունքն է: «Դավիդյանց լաբորատորիաներում» տվյալ մեթոդը կիրառում ենք նաև օնկոլոգիական տարբեր հիվանդությունների գենետիկական ախտորոշման նպատակով: Մեթոդը մեզ մոտ կիրառվում է բավականին հաջողությամբ, ունենք համապատասխան լաբորատորիաներ՝ զինված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, համագործակցում ենք գերմանական ընկերությունների հետ՝ տվյալ հետազոտությունները գերմանական արտադրության սարքերով ու նյութերով ենք կատարում: Մեզ մոտ կա համակարգչային ծրագրերի այն հագեցվածությունը, որն անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը կատարելու համար»,–ընդգծում է Լ. Պողոսյանը:

Նա միաժամանակ աշխատանքի արդյունավետության մոտ հիսուն տոկոսը մասնագետի գործոնով է պայմանավորում. «Այս մեթոդի հիմքում ևս մեծ է այդ գործոնը, որովհետև, իհարկե, մանրադիտակ է կիրառվում, բայց վերլուծությունը կատարվում է աչքով: Այս առումով ևս ավտոմատացված համակարգչային ծրագրերն ընդամենը օգնության չնչին լումա ունեն: Մասնագետի գործոնով է պայմանավորված արդյունքը, և մասնագետը պետք է հետևի միջազգային ուղեցույցներին, դրանցում առկա հնարավոր փոփոխություններին, նորամուծություններին: Այդ նորամուծությունների ներդրման առաջին իսկ օրվանից մասնագետը դրանք պետք է կիրառի իր շարունակական աշխատանքում: Այդ կանոններին հետևելը շատ կարևոր է»:

Համագործակցություն կամ՝ այն, ինչից կախված է ճշգրտության բավականին մեծ տոկոսը

Բացի վերոնշյալ սկզբունքից, որով առաջնորդվում են ախտորոշման կենտրոնում, Լ. Պողոսյանը մի կարևոր առանձնահատկություն էլ է նշում, որին պետք է հետևեն նաև շատ լաբորատորիաներ:

«Միջազգային ուղեցույցների կանոնների մեջ ներառված է մի շատ կարևոր դրույթ, որը բջջագենետիկի և ախտաբանի համագործակցությունն է: Ճշգրտության բավականին մեծ տոկոսը կախված է հենց այդ համագործակցությունից: Շատ լաբորատորիաներում չկա այդ համագործակցությունը: «Դավիդյանց լաբորատորիաներում» համագործակցության գործոնը եղել է առաջին պայմաններից մեկը, որը և հանդիսանում  է վերջնական արդյունքի հիմնական երաշխավորը»,–ասաց նա:

«Դավիդյանց լաբորատորիաներում» աշխատում են քաղաքացուն հնարավորինս կարճ ժամանակահատվածում տալ նաև նշված հետազոտությունների պատասխանները: Ախտորոշման կենտրոնի աշխատակիցներ Գ. Մարտիրոսյանն ու Լ. Պողոսյանն, այդուհանդերձ, շեշտում են, որ հնարավորին արագ պատասխան տալու առավելությունը իրենց դեպքում երբեք չի կարող որակի հաշվին լինել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023