Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոստիկանապետը խցանումների և վթարների հիմնական պատճառ է համարում նեղ փողոցներն ու տրանսպորտային միջոցների կտրուկ ավելացումը

SOCIETY

Երևանում խցանումների և տրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից են նեղ փողոցներն ու տրանսպորտային միջոցների կտրուկ ավելացումը։  Սակայն հաջորդ տարվանից վարորդներին տրվող բալային համակարգի շնորհիվ կտրուկ կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները: ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Հունվարից մինչ հիմա 60 հազար տրանսպորտային միջոց է ավելացել Հայաստանում: Դեռ մինչև տարվա վերջ հնարավոր է ավելանա մոտ 20 հազարով:  Սակայն խաչմերուկներն ու փողոցները մնացել են նույնը: Եղանակային պայամնները փոխվում են, միանգամից վթարներ են լինում: Խնդիրը բարդ է, տարբեր մոտեցումներ կան:  Թիվ մեկ խնդիրն այն է, որ մեր ճանապարհները, փողոցները շատ նեղ են: Ժամանակին, երբ այդ փողոցները սարքվել են, դրանք նախատեսված են եղել մաքսիմում մինչ 300 000 տրանսպորտային միջոցի համար: Մեր փողոցները շատ նեղ են»,-ասաց Օսիպյանն ու նկատեց՝ վթարները դեռ չեն նշանակում, թե ՃՈ-ն լավ չի աշխատում:

Նա տեղեկացրեց, որ այսօր ճանապարհային ոստիկանության ղեկավարների, նաև Ճարտարապետական համալսարանի համապատասխան բաժնի մասնագետների հետ քննարկում են անցկացնելու, կփորձեն իրենց առաջարկությամբ նաև թեթևացնել երթևեկությունը, որը խնդիր է առաջացնում: Ոստիկանապետի կարծիքով՝ դա միայն ՃՈ-ի խնդիրը չէ, ՏԻՄ-երը ևս ունեն մտածելու հարցեր՝ կառուցել վերգետնյա, ստորգետնյա էստակադաներ: «Ես կողմնակից եմ, որ վերցվի տրանսպորտային միջոցի որևէ շեմ, և տեխզննումը չունենա ձևական բնույթ: Որ մեքենան չհամապատասխանի այդ ամենին, վերացնեն: Սակայն դրան մի կողմից էլ դեմ եմ: Կողմ եմ, եթե երկիրը տնտեսապես հզոր, կայուն լինի: Փողոցներում ունենք նաև 70 –ականների մեքենաներ, որոնց մաշվածությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Բայց միևնույն ժամանակ այդ մեքենայով մարդն ընտանիք է պահում: Երբ պետությունը տնտեսապես շատ զարգանա, պետք է միջնորդենք, որ շատ հին տարեթվերի մեքենաների ներկրելն արգելվի»,-ասաց Օսիպյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կրթության և գիտության նախարարի հետ հիմա քննարկման փուլում են: Քննարկում են բուհերի դասաժամերի հարցը, որ դեպի կենտրոն տրանսպորտային միջոցների հոսքերը կարգավորեն:  Ոստիկանապետը նկատեց՝ փորձում են ամեն ինչ անել, սակայն ինչ էլ անեն,  քաղաքակիրթ աշխարհում կան նման խցանումներ: Խնդիրը մեղմելու համար ոստիկանապետը նաև հանձնարարական է տվել ՃՈ պետին, որ յուրաքանչյուր ծանրաբեռնված խաչմերուկներում կանգնած լինի գոնե մեկական ճանապարհային ոստիկանության աշխատող: Օսիպյանը նկատեց՝ տրանսպորտային միջոցներն ավելանում են, և բնական է, որ դեպքերն էլ են ավելանալու: Ոստիկանապետը վստահեցրեց, երբ 2019-ից ուժի մեջ մտնի վարորդների բալային համակարգը, հենց առաջին ամսվա կտրվածքով կնվազեն  ճանապարհատրանսպորտային պատահարները և մահով ելքերը: Նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տվել, որ կիրառելով այս բալային համակարգը, պատահարների 50  տոկոս նվազում է արձանագրվել հենց առաջին ամսում:

Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ: Յուրաքանչյուր վարորդի յուրաքանչյուր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային  նիշ, այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:  Երբ 9 բալը կզրոյացվի, վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ժամանակավորապես կկասեցվի, նախնական նախագծով` 6 ամիս ժամկետով:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal