Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքացին անպայման պետք է մտահոգված լինի. կոչ եմ անում՝ քայլ արեք, ընտրեք «Հանրապետականին». Կարինե Աճեմյան

POLITICS

Այն քաղաքացիները, որոնք պատասխանատվություն ունեն և պատկերացնում են` մենք ինչ ջրբաժանների առջև ենք կանգնած, պետք է գնան ընտրության, անպայման պետք է մտահոգված լինեն: Ես կոչ եմ անում՝ քայլ արեք, ընտրեք «Հանրապետականին»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 8-րդ համար, ռեյտինգային ընտրակարգով 4-րդ ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) առաջադրված Կարինե Աճեմյանը: Անդրադառնալով Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու շանսեր չունի՝ Կ. Աճեմյանը նշեց, որ փոխվարչապետի պաշտոնակատարը լավ չի տիրապետում իրավիճակին: «Մեր սկսնակ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ չափավորել իրենց բառակազմը: Այդ երիտասարդ տարիքում նման չարություն տարածելը, ագրեսիայի այդքան մեծ պաշար ունենալը պարզապես անթույլատրելի է»,- ասաց Կ. Աճեմյանը՝ խոսելով Ռ. Ռուբինյանի՝ մեռելներին թաղելու հայտարարության մասին:

- Տիկի´ն Աճեմյան, քարոզարշավի առաջին կեսն ինչպե՞ս եք գնահատում, կուսակցությանն ի՞նչ տվեց քարոզարշավի առաջին 5 օրը:

-Նախ, լրատվամիջոցներով շատ տարբեր ձևաչափերով մեր թեկնածուները հանդիպումներ, բանավեճեր են ունենում: Ես՝ ինքս, մեծ թվով հանդիպումներ եմ ունենում տարբեր ձևաչափերով տարբեր ոլորտի մասնագետների, քաղաքացիների հետ: Չնայած այս ագրեսիվ, չարության մթնոլորտին, ՀՀԿ-ի հանդեպ ատելության քարոզին՝ մեր համակիրներն ավելանում են: Նրանք կան, նրանք և´ ուսանողների մեջ են, և´ տարեց մարդկանց, շատերն անպայման ուզում են, որ մեր ուժը ներկայացված լինի խորհրդարանում:

 
 



- «Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածուները հիմնականում ֆեյսբուքյան ուղիղ եթերների, հեռուստաալիքներով բանավեճերին մասնակցելով են այս քարոզարշավն անցկացնում: Ինչո՞ւ դրսում հանդիպումներ, հավաքներ չեք կազմակերպում քաղաքացիների հետ:

- Օրինակ՝ ես մեր ցուցակի 8-րդ համարն եմ, և ես ունենում եմ տարբեր ձևաչափով տարբեր մարդկանց հետ հանդիպումներ: Հենց երեկ մեծ թվով բժիշկների հետ եմ հանդիպել, կարծում եմ՝ շատ լավ հանդիպում էր, իրենց հետաքրքրող հարցերին եմ պատասխանել՝ կապված և´ «Հանրապետականի», և´ այն բոլոր հուզող խնդիրների հետ, որոնք այսօր կան: Երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել մարդկանց հետ հանդիպելու, հակառակը՝ միշտ սիրով եմ դա արել և կարծում եմ՝ փոխադարձ է: Քանի որ ինքս Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում եմ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, հիմա շատ տեղին է այս հատվածի բնակչության հետ հանդիպումները, և ես դա իրականացնում եմ: Ժամանակս շատ քիչ է, բայց օրվա մեջ շատ-շատ հանդիպումներ եմ ունենում:

- Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախօրեին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ԱԺ անցնելու հնարավորություն չունի: Փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն էլ նշել էր, որ իրենց համար շատ կարևոր է, որ «մեռելը թաղվի»՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարություններին:

- Տիգրան Ավինյանը նախ լավ չի տիրապետում իրավիճակին, հետո մեր սկսնակ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ չափավորել իրենց բառակազմը: Այդ ձևով, մեթոդներով քաղաքականություն չեն մտնում: Ատելության քարոզը, այն էլ այսքան փոքրիկ երկրում, մեզ ոչ մի լավ բանի չի բերելու: Այդ երիտասարդ տարիքում նման չարություն տարածելը, ագրեսիայի այդքան մեծ պաշար ունենալը, պարզապես անթույլատրելի է: Երիտասարդներին պարզապես հարիր չէ նման տոնով խոսելը, մանավանդ մի ուժի մասին, որը շատ երկար տարիների փորձ ունի և ճանապարհ է անցել: Մեր ուժը դեռ խորհրդային տարիներին է պայքարել, նույնիսկ իրենք այդ տարիքը չունեն, ինչքան մեր կուսակցությունն է: Եթե մենք ուզում ենք մեր ապագան կառուցել գրագետ երիտասարդություն ունենալու տեսլականով, ապա այդպիսի անընդունելի հայտարարություններով պետք է հանդես չգանք: Ես դա կապում եմ նաև անփորձության հետ: Բացի այդ, եթե մենք մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում, այդքան սևեռվել մի ուժի վրա, որը չկա, իբրև թե գոյություն չունի, կարծում եմ՝ էներգիայի և ժամանակի անիմաստ կորուստ է: Իսկ քանի որ բոլորի կողմից միակ թիրախավորված ուժը մենք ենք, դա նշանակում է, որ կա անհանգստություն, որը կապված է «Հանրապետականի» գործունեության հետ:

- Քարոզարշավի երկրորդ կեսը ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել, մեծ հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են:

- Ես տրամադրված եմ շատ դրական: Ուզում եմ, որ յուրաքանչյուրը, ով այսօր ունի պատասխանատվություն և պատկերացնում է՝ մենք ինչ ջրբաժանների առջև ենք կանգնած, պետք է գնա ընտրության, անպայման պետք է մտահոգված լինի, և ես կոչ եմ անում՝ քայլ արեք, ընտրեք «Հանրապետականին»: Մենք բոլորս մտահոգ ենք մեր երկրի ապագայով, իսկ երկրի ապագան և մեր երեխաների ապագան ամենակարևորն է:

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli