Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն անցան քարոզարշավի ճանապարհի կեսից ավելին: Թե ինչ պայքար կլինի մնացյալ չորս–հինգ օրերին, ցույց կտա ժամանակը, բայց այն, ինչ կա այսօրվա դրությամբ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նման կերպ է բնութագրում.
 
«Ականատես ենք ընտրարշավի, որը, կարծես թե, երկու հարթության մեջ է ընթանում: Առաջին հարթությունը սև–սպիտակն է, որի գլխավոր մասնակիցները երկու ուժ են՝ ներկայիս և նախկին իշխանությունները: Այդ երկու ուժերը կարծես ընտրարշավի մի հարթության մեջ են և միմյանց հետ մրցում են սև–սպիտակ գունային գամմայում: Երկրորդ հարթության մեջ մնացած ինը ուժերն են, որոնք իրենց չեն դիրքավորում սև–սպիտակի մեջ և փորձում են այլ գունային գամմաների մեջ մրցել: Առաջին հարթության դեպքում առաջին պլան է մղված հետևյալը. հին և նոր վարչախմբերի միջև բանավեճի պես ինչ–որ մի բան է ընթանում: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այդ հեղափոխություն կոչեցյալը շարունակվում է այնպիսի եռանդով, այնպիսի տոնայնությամբ ու մեղադրանքներով, ինչպիսին ապրիլ, մայիս ամիսներին էր: Մինչդեռ փաստ է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը որևէ տեխնոլոգիա չօգտագործեր, ապա քաղաքական, իրավիճակային տրամաբանությունն ու գործընթացները բերելու էին իր գլխավորած ուժի հաղթանակին: Այս առումով կարծում եմ, որ ընտրապայքարը տեղավորելով սև ու սպիտակի մեջ և թիրախավորելով հենց նախկիններին՝ իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:
 
Նա ընդգծեց՝ եթե սառը վերլուծություն ենք անում, ապա, ըստ էության, նույն մարտավարությունն ընտրել են նաև նախկինները. «Հանրապետականներն ուղղակիորեն իրենց դիրքավորել են սև դաշտում: Փորձում են արմատական ընդդիմության դեր խաղալ ու դրանով իսկ Ն. Փաշինյանից և իր իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին համոզել ձայն տալ իրենց: Այսինքն՝ իրենք բավականին թիրախավորված են աշխատում, իրենց աշխատանքը թիրախավորված է կոնկրետ պոտենցիալ ընտրազանգվածի վրա: Չեն փորձում այստեղիցայնտեղից մարդ պոկել, որովհետև հասկանում են, որ դա հեռանկար չունի»:
 
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանության վերոնշյալ մարտավարությունը ձեռնտու է նաև ՀՀԿ–ին: «Ըստ էության, ոչինչ չանելով, օֆիսներում նստած ու «ֆեյսբուքներից» դուրս չգալով և ընդամենը հոլովակներով հանդես գալով՝ ՀՀԿ–ն անընդհատ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ էության, ձրի PR է իրականացվում: Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա նրանք իրենց հարթության մեջ են, և յուրաքանչյուրը փորձում է վերցնել այն ընտրողների ձայները, որոնք չեն քվեարկելու ո՛չ սպիտակներին, ո՛չ սևերին: Այդ ուժերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ֆիշկայով և մեսիջով փորձում է ֆիքսել իր առանձնահատկությունը»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է մինչ այս կարևորված խոսքի գործոնին և ծրագրային պայքարին, քաղտեխնոլոգը կրկին պնդեց նախկինում հայտնած այն տեսակետը, ըստ որի, երբ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի դերը նվազագույնի է հասցված, առաջնային է դառնում խոսքը:
 
«Փաստ է, որ առայժմ ծրագրային «մենամարտեր» առանձնապես չենք տեսնում: Իսկ խոսքը կարող է լինել և՛ հռետորաբանության, և՛ քննադատության, և՛ ծրագրերի տեսքով: Թեպետ վերոնշյալ սև–սպիտակի տրամաբանության պարագայում ավելի ակտուալ է դառնում քննադատությունը, անձնավորված պայքարը, բայց, այնուամենայնիվ, դա արվում է խոսքով: Այսինքն՝ իշխանությունը չի գնում ոչ ոքի ձայները, չի ստիպում, այլ ուղղակի փորձում է նման հռետորաբանությամբ քաղաքական դաշտում վերջնականապես թաղել քաղաքական դիակին: Բայց եթե նույնիսկ նման նպատակ ունի, ապա քաղաքական դիակին վերակենդանացնում է՝ նրան անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով: Այս առումով հասարակության մոտ հարցեր են առաջանում, որովհետև հեղափոխության արդյունքում եկավ նոր ուժ, իսկ հինը ոչ թե երկրորդ, այլ վերջին պլան դուրս եկավ: Հիմա, ըստ էության, իշխանության ընտրած մարտավարության շնորհիվ քաղաքական դիակը դարձավ գործոն»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է իշխանության ծրագրաին պայքարին, ապա, ըստ քաղաքագետի, այն առայժմ իշխանության մարտավարության մեջ առաջնային չէ. «Միայն վերջին մեկ–երկու օրերին ենք տեսնում, որ կարծես թե սկսել են շեշտադրում անել նաև ծրագրերի վրա»:
 
Խոսքի կարևորության համատեքստում Վ. Հակոբյանը մի դրական հանգամանք առանձնացրեց:
 
«Կարծես սկսում է կայանալ բանավեճի կուլտուրան, թեպետ այդ առումով քաղաքական լուրջ կուլտուրա չկա, բայց երևույթը, որպես այդպիսին, դրական է: Վերջին 25–26 տարիների ընթացքում մարդիկ ուզում էին, որ բանավեճեր լինեն»,–նշեց նա՝ հույս հայտնելով, որ կա՛մ ժամանակի ընթացքում, կա՛մ գուցե հենց այս նախընտրական կամպանիայի վերջնահատվածում բանավեճերը կլինեն ինչ–ինչ ծրագրերի շուրջ:
 
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս քարոզարշավում օգտագործվում են նաև բոլոր քաղաքական տեխնոլոգիաները: 
 
«Չէի ասի, որ ֆանտաստիկ ընտրարշավ է գնում, բայց կարող եմ ասել, որ բոլոր՝ թե՛ հին, թե՛ «ռեբրենդինգ» արված տեխնոլոգիաներն օգտագործվում են: Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ են վերաբերվել կարգախոսներին, լոգոներին: Դրանց միջոցով իրենք մեսիջ են ուղարկում հենց այն ընտրողին, որն իրենց կարծիքով իրենց թիրախն է: Ի վերջո, կարգախոսի և լոգոյի միջոցով քաղաքական ուժերը սովորաբար դիրքավորվում և հիշվում են քաղաքական դաշտում: Բացի այդ, շատ ակտիվ են օգտագործվում ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Բոլորը բավականին մեծ ուշադրություն են դարձրել հատկապես սոցցանցերին, գուցե նաև այն պատճառով, որ «հայկական ֆեյսբուք»–ը բավականին մարդաշատ է, և այդ հատվածում բավականին մեծ թիրախային խմբերի հետ կարելի է աշխատել: Այն ոչ պակաս կարևոր գործոն է, որը ֆինանսական առումով շատ քիչ ծախս է պահանջում: Մեծ հաշվով՝ յուրաքանչյուրն ուզում է ինչ–որ ձևով դիրքավորվել, հիշվել, իդենտիֆիկացվել դաշտում, որ աննկատ չմնա»,–եզրափակեց մեր զրուցակիցը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal